13:52 21.11.2023
2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է ավելի քան հարյուր հազար քաղաքացի: Մինչ այդ, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ԼՂ-ի մեր բազմաթիվ հայրենակիցներ մնացել էին Հայաստանում` հնարավորություն չունենալով վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը: Վերջիններիս սոցիալական եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով 2023 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով իրականացվել եւ շարունակվելու են իրականացվել մեծածավալ բյուջետային հատկացումներ, որոնք 2023 թվականի պետական բյուջեով նախապես պլանավորված չեն եղել: Այդ հատկացումների ֆինանսավորման նպատակով բյուջետային տարվա ընթացքում իրականացվել են եւ մինչ տարեվերջ կարիք կլինի իրականացնել ծախսային վերաբաշխումներ գործող բյուջետային ծրագրերի եւ միջոցառումների միջեւ:
Արդյունքում` մինչ տարեվերջ իրականացվող ծախսային վերաբաշխումների ծավալները կգերազանցեն «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքով ՀՀ կառավարությանը տրված լիազորությունների շրջանակներում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի վերաբաշխումների սահմանաչափը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստում:
Փոխնախարարի խոսքով նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 6 տոկոսի սահմաններում վերաբաշխում կատարել օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ` ծրագրերի միջոցառումների միջեւ:
Զեկուցողը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում առաջարկվող լրացումը:
Փոխնախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին: Նրա տեղեկացմամբ հաշվարկները կատարվել են` հաշվի առնելով մինչեւ տարեվերջ Կառավարության կարիքները, ինչպես նաեւ «Բյուջետային համակարգի մասին» օրենքով վերաբաշխումներից բացառությունների սկզբունքները: Վահան Սիրունյանի գնահատմամբ 6 տոկոսի վերաբաշխումով հնարավոր է բավարարել անհրաժեշտ կարիքները:
Պատգամավորները հետաքրքրվել են, թե վերաբաշխվող գումարներով ինչպիսի ծրագրեր են իրականացվելու: Փոխնախարարը նշել է, որ ֆինանսական միջոցների մեծ մասը նախատեսվում է որպես աջակցություն տրամադրել ԼՂ մեր հայրենակիցներին:
Նախաձեռնության վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը` հորդորելով կողմ քվեարկել նախագծին:
Նախագծի քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ ԱԺ ընդունած որոշման համաձայն` հարցի քննարկումն ընդմիջվել է առնվազն 3 ժամ` նախաձեռնության վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու համար:
13:55 15.08.2025
«Հեզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ շարժումը զինաթափվելու մտադրություն չունի«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր ռազմական զինանոցից, ուրբաթ օրը հաղորդել է «Շաֆաք» գործակալությունը։ Խոսելով մերժման պատճառների մասին՝ Քասեմը հեռուստատեսային ուղերձում բացատրել է, որ «Լիբանանի ինքնիշխանությունը չի կարող գոյություն ունենալ առանց դիմադրության»։ Նա դատապարտել է Լիբանանի կառավարության՝ «Հեզբոլլահը» զինաթափելու ծրագրերը, որոնք, նրա խոսքով, «կխաթարեն զինված դիմադրությունը»։ Քասեմը նաև մեղադրել է […] ...
13:43 15.08.2025
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՕգոստոսի 15-ին, ժամը 10։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
13:42 15.08.2025
Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած […] ...
13:30 15.08.2025
Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի ծառահատումներով, իսկ հատած ծառերից պատրաստում շինափայտ։ Ստուգման ընթացքում իրավապահները տղամարդու արհեստանոցին կից շինությունում հայտնաբերեցին տարբեր չափերի շուրջ 10 խորանարդ մետր կողահատ տախտակ: Պարզվել է, որ տախտակն իրենն է, ձեռք է բերել մոտ մեկ տարվա ընթացքում` իրենց գյուղին […] ...
13:17 15.08.2025
Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ Ադրբեջանի հետ հաջորդ շաբաթվա վերջինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ հաջորդ շաբաթվա վերջին։ Ուրբաթ օրը Օվերչուկը լրագրողներին հայտնեց, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ «Հաջորդ շաբաթվա վերջում ես նաև հանդիպում եմ նախատեսել ադրբեջանական կողմի հետ։ Մենք այնտեղ նույնպես կքննարկենք այս հարցերը։ Այսպիսով, առաջընթաց […] ...
13:09 15.08.2025
Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժածՕգոստոսի 15-ին, ժամը 11։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել […] ...