20:00 02.02.2020
2020-ը խոստանում է դիտարժան տիեզերական երևույթներ հրամցնել աստղագետներին ու բոլոր նրանց, ովքեր սիրում են հիանալ գիշերային երկնքին նայելով: Այս տարվա 12 ամսվա ընթացքում մեզ սպասվում է 13 լիալուսին, մի քանի սուպերլուսին, մեկ կապտագույն լուսին, մոլորակների համբույրներ, տպավորիչ աստղաթափեր և մեկ լիարժեք, ամբողջական արևի խավարում:
Այս ամենի մասին՝ հերթով:
1.Սուպերլուսին
Սուպերլուսինը երևույթ է, երբ լիալուսինը համընկնում է Լուսնի և Երկրի մաքսիմալ մոտեցման պահի հետ: Լուսինն այդ ժամանակ ավելի խոշոր ու պայծառ է թվում, քան սովորաբար: Սուպերլուսին այս տարի կլինի փետրվարի 9-ին, մարտի 9-ին, ապրիլի 7-ին և մայիսի 7-ին: Հունվարի 10-ին ևս նկատվել է սուպերլուսին:
2. Կապույտ լուսին
Հոկտեմբերի 31-ին մեզ սպասվում է ֆանտաստիկ տեսարան՝ կապույտ Լուսին: Ու խոսքն այս դեպքում ամենևին գույնի մասին չէ: Բանն այն է, որ այսպես աստղագետներն անվանում են նույն սեզոնում 4 լիալուսնից երրորդը: Համաձայնենք, աստղագետների գործերում ամեն ինչ չէ, որ մեզ համար պարզ է ու հասկանալի:
3.Պերսեիդ կամ աստղաթափ
Տարվա ամենագեղեցիկ երևույթներից մեկը լինելու է օգոստոսի 12 ին: Պերսեիդ կամ աստղաթափ. այդ երևույթը սովորաբար նկատվում է հուլիսի կեսերից մինչև օգոստոսի կեսերը՝ ամեն գիշեր: Հատուկ սարքեր պետք չեն՝ ժամում 80 երկնային մարմնի անկումը դիտելու համար: Հատկապես պարզ եղանակին դա անհնար է չտեսնել: Օգոստոսի 12-ին ամենախիտ աստղաթափի օրն է լինելու: Այդ երևույթն աստղագետներն անվանել են Սուրբ Լորենցոյի արցունքներ:
4.Մանհեթթենհենջ
Մանհեթթենհենջ՝ Նյու Յորքի բնակիչներին այս երևույթը շատ լավ ծանոթ է: Տարին 4 անգամ՝ դեկտեմբերին, հունվարին, մայիսին և հուլիսին, ծագող և մայր մտնող արևը շողում է Մանհեթթեն փողոցի երկայնքով՝ արևելքից արևմուտք: Այդ երևույթի անունը ստացվել է Մանհեթթենի և անգլիական Սթոունհենջի միավորումից:
5. Հեմենիդայի աստղաթափ
Հեմենիդայի աստղաթափ. Պերսեիդի հետ միաժամանակ այս աստղաթափը համարվում է ամենագեղեցիկ տիեզերական շոուներից մեկը, որը բնությունը շռայլորեն նվիրում է երկրաբնակներին: Դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը րոպեում 120 ընկնող աստղ կարելի է հաշվել: Նրանք ընկնելու են վայրկյանում 70 կմ արագությամբ, երկնքում թողնելու են պայծառ հետագիծ և այրվելու են մթնոլորտի վերին շերտերում: Հեմենիդայի աստղաթափը ոչ միայն ավելի պայծառ է, այլ նաև ավելի գունեղ. ընկնող աստղերից շատերը դեղին են, կանաչ, կարմիր և երկնագույն, ինչն, իհարկե, պայմանավորված է տարբեր մետաղների առկայությամբ:
6. Արևի ամբողջական խավարում
Որպեսզի դիտենք տիեզերական ամենաառեղծվածային ու գեղեցիկ երևույթներից մեկը՝ արևի ամբողջական խավարումը, պետք է սպասենք մինչև տարեվերջ: Դեկտեմբերի 14-ին Լուսինը կհայտնվի Երկրի և Արևի միջև: Երկրի վրա ստվեր կընկնի: Խավարումը ավելի տեսանելի կլինի հարավային կիսագնդի բնակիչներին, այնպես որ տարեվերջին արժե տոմս գնել դեպի Նոր Զելանդիա, Չիլի կամ Արգենտինա: Հարավային Բրազիլիան էլ վատ տարբերակ չէ. այնտեղ ևս արևի ամբողջական խավարումը պարզ տեսանելի կլինի:
7.Տիեզերական համբույր
2020-ի դեկտեմբերը խոստանում է մեզ անընդհատ զարմացնել տիեզերական երևույթներով: Ձմեռային գիշերահավասարի օրը՝ դեկտեմբերի 21-ին, կմոտենան Յուպիտերն ու Սատուրնը: Նրանք այնքան մոտ կլինեն, որ տիեզերական համբույրի տպավորություն կստեղծվի, թեև իրականում նրանք միլիոնավոր կիլոմետրեր հեռու կլինեն իրարից:
13:09 15.08.2025
Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժածՕգոստոսի 15-ին, ժամը 11։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել […] ...
13:05 15.08.2025
Օգոստոսի 17-19-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանովԵրևանում օգոստոսի 15-ին ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-16-ին,19-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 15-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
12:53 15.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին` Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ փաստում, որ վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ, ինչը հնարավորություն է տալիս խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ամրապնդելու մեր […] ...
12:40 15.08.2025
Արմավիրի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Նոյլենդ» ՍՊԸ-ին պատկանող չրերի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Գեղակերտ) անցկացված վերահսկողությունը ցույց է տվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝ արտադրական շինությունների մի մասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը […] ...
12:27 15.08.2025
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 12:30- 19:00-ն կդադարեցվի Չուխաջյան ՇԵՆՔ 8-12-1 զույգերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
12:15 15.08.2025
ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգինԳ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...