Հայտնի է «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» տիտղոսի հավակնորդների ցանկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+28.09 oC

Հայտնի է «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» տիտղոսի հավակնորդների ցանկը

13:12 07.02.2020

World Car of the Year (WCOTY)-2020 մրցույթի կազմակերպիչները հայտնել են «Տարվա սպորտքար», «Տարվա քաղաքային ավտոմեքենա», «Լավագույն լյուքսային ավտոմեքենա» և «Տարվա դիզայն» անվանակարգերում հաղթելու հավակնորդներին։

«Տարվա լավագույն ավտոմեքենա» մրցանակի հավակնորդներին ընտրել են 29 թեկնածուներից։ Այս պահին այդ տիտղոսին արժանանալու հավակնորդները 10-ն են՝ Hyundai Sonata-ն, Kia Soul EV-ը, Kia Telluride-ն, Range Rover Evoque-ն, Mazda3-ը, Mazda CX-30-ը, Mercedes-Benz CLA-ն, Mercedes-Benz GLB-ը, Volkswagen Golf-ը և Volkswagen T-Cross-ը։

«Լավագույն քաղաքային ավտոմեքենա» անվանակարգի հավակնորդները քիչ են՝ Kia Soul EV, Mini Electric, Peugeot 208, Renault Clio կամ Volkswagen T-Cross։

«Տարվա սպորտքարի» հավակնորդ են BMW M8-ը, Porsche 718 Spyder/Cayman GT4-ը, Porsche 911-ը, Porsche Taycan-ը և Toyota GR Supra-ն։

Ի դեպ, բոլոր անվանակարգերի մեքենաները կարող են հավակնել «Տարվա դիզայն» մրցանակին, իսկ «կանաչ» ավտոմեքենաների համար առանձին մրցանակ այս տարի չի նախատեսվել։

Մրցույթի հաջորդ փուլը տեղի կունենա Ժնևի ավտոսրահում, որտեղ ժյուրիի 86 անդամը կհրապարակեն գլխավոր մրցանակի երեք թեկնածուների վերջնական կարճ ցուցակը։

Հիշեցնենք, WCOTY-2019 մրցույթի հաղթողներ են ճանաչվել Jaguar I-Pace-ը՝ «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» անվանակարգում, Audi A7-ը՝ «Լավագույն լյուքսային ավտոմեքենա» անվանակարգում, McLaren 720S-ը՝ «Տարվա սպորտքար» անվանակարգում, Jaguar I-Pace-ը՝ «Տարվա կանաչ ավտոմեքենա» անվանակարգում և Suzuki Jimny-ն՝ «Տարվա քաղաքային ավտոմեքենա» անվանակարգում:

Իսկ «Տարվա դիզայն» անվանակարգում հաղթողը կրկին Jaguar I-Pace-ն էր:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժած

13:09 15.08.2025

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժած

Օգոստոսի 15-ին, ժամը 11։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:                                                        Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել […] ...

Օգոստոսի 17-19-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

13:05 15.08.2025

Օգոստոսի 17-19-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

Երևանում օգոստոսի 15-ին ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-16-ին,19-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 15-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

12:53 15.08.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին` Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ փաստում, որ վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ, ինչը հնարավորություն է տալիս խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ամրապնդելու մեր […] ...

Արմավիրի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել

12:40 15.08.2025

Արմավիրի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Նոյլենդ» ՍՊԸ-ին պատկանող չրերի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Գեղակերտ) անցկացված վերահսկողությունը ցույց է տվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝ արտադրական շինությունների մի մասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը […] ...

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում

12:27 15.08.2025

Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին  ժամը 12:30- 19:00-ն  կդադարեցվի    Չուխաջյան ՇԵՆՔ  8-12-1 զույգերի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

12:15 15.08.2025

ժաննա Անդրեասյանը «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագծի շրջանակում ներկա է եղել «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդի համերգին

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակում` Պաննո արվեստի տանը, տեղի է ունեցել Մայր թատրոնի և Էսսե երաժշտական հարթակի համատեղ նախագիծը` «Ջազ Պոետիկա +» խորագրով: Նախագծի շրջանակում ելույթ է ունեցել Վահագն Հայրապետյանի «ԿԱՏՈՒՆԵՐ» բենդը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ջազ Պոետիկա +» խորագրով նախագիծը ստեղծում է […] ...

BACK_TO_TOP