17:14 11.06.2024
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամության կարգ ձեռք բերած զինծառայողների հետ: Տղաների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հանդիպել էին նաև նախորդ տարեվերջին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը: Տղաներին պարզաբանվել է ծրագրի նպատակը, իրագործման մեթոդները և առաջիկա անելիքները:
«Հիմնադրամի նպատակն է աջակցել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը հասարակությանը՝ աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով: Ծրագրի արդյունքում տղաները ձեռք են բերում կայուն եկամտի աղբյուր, մուտք են գործում աշխատաշուկա, սկսում զբաղվել բիզնեսով, ինչը նրանց թույլ է տալիս լինել ինքնաբավ», ֊ նշել է ծրագրի ղեկավարը:
Տղաներն իրենց առաջարկություններն են ներկայացրել հիմնադրամին՝ ծրագրի արդյունավետությունը և իրազեկումը բարձրացնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում տղաները բարձրացրել են նաև իրենց հուզող հարցերը, քննարկվել է դրանց լուծումները գտնելու ուղիները: Կողմերը պայմանավորվել են պարբերաբար կազմակերպել նմանատիպ քննարկումներ, ինչը թույլ կտա Հիմնադրամին վեր հանել պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերած զինծառայողների խնդիրները և ապագայում իր ծրագրերի միջոցով լուծումներ տալ դրանց:
08:35 09.05.2025
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր, որը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար»: ...
08:30 09.05.2025
Թրամփ. ԱՄՆ-ը և Եվրոպան կաշխատեն Ուկրաինային խաղաղություն բերելու համարԱՄՆ-ը Եվրոպայի հետ ձգտելու է հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն զինադադարի, որը կհանգեցնի խաղաղության։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ամեն շաբաթ հազարավոր երիտասարդ զինծառայողներ են մահանում Ուկրաինայում, և բոլորը պետք է ցանկանան, որ դա դադարեցվի: Ես ուզում եմ, որ դա դադարեցվի, և Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես: Որպես […] ...
08:19 09.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:10 09.05.2025
Մայիսի 9-ը՝ հաղթանակի և խաղաղության տոնԱյսօր՝ մայիսի 9-ին, նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով (Խամփերյանց), Սերգեյ Ագանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Հովհաննես Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, […] ...
08:00 09.05.2025
Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետՀայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում, ի պատիվ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ընթրիքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: ...
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...