23:30 31.10.2021
Ամերիկացի սննդաբան Հոլլի Կլամերն անվանել է այն ուտեստը, որն, իր կարծիքով, նախաճաշի համար ամենավնասարար տարբերակն է, փոխանցում է Лента պարբերականը։
Մասնագետը կարծում է, որ տանը պատրաստված կեքսներն ու մաֆինները կարող են լինել ոչ միայն համեղ, այլև առողջարար սնունդ։ Սակայն խանութներում և սրճարաններում վաճառվող կեքսերը հաճախ ամենավնասարար թխվածքն են։ Սա հատկապես պետք է հաշվի առնեն նրանք, ովքեր պարբերաբար ուտում են կեքսեր նախաճաշին կամ ուտում են դրանք օրվա ընթացքում հիմնական ուտեստների միջև:
Կլամերն առաջին հերթին պնդում է, որ զանգվածային վաճառքի համար արտադրված մաֆինները վերջին տարիներին չափազանց շատ քաշ և կալորիա են ավելացրել։
«Եթե նախկինում ստանդարտ կեքսը կշռում էր մոտ 40 գրամ, ապա այժմ դրա քաշը կարող է գերազանցել 100 գրամը։ Խանութի կամ սրճարանի կեքսը կարող է պարունակել 500-ից 700 կիլոկալորիա և այնքան շաքար, որքան մեկ շիշ գազավորված ըմպելիքը»,- ասում է սննդաբանը։
Կլամերը նաև նշում է, որ նման կեքսերի բաղադրությունը հեռու է իդեալական լինելուց։
«Խանութի կեքսերը շատ քիչ են պարունակում առողջ մանրաթելեր, բայց դրանք հագեցած են ռաֆինացված ալյուրով և շաքարով: Բացի այդ, դրանք հաճախ պատրաստվում են ռաֆինացված ձեթով, որը պարունակում է վնասակար օմեգա-6 ճարպաթթուներ, որոնք նպաստում են բորբոքային պրոցեսների զարգացմանը», – ասել է սննդաբանը։
Միևնույն ժամանակ, Կլամերն այն կարծիքին է, որ տնական կեքսերը, որոնք ճիշտ համամասնությամբ պարունակում են վարսակի ալյուր, չորացրած մրգեր և մանրացված բանջարեղեն, կարող են առողջարար լինել որպես նախաճաշ։
21:16 08.05.2025
Հայտնի է՝ ով է դարձել Հռոմի նոր պապը21:00 08.05.2025
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև սահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման հարցերՊետական եկամուտների կոմիտեի նախագահ էդուարդ Հակոբյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Թեհրանում հանդիպում է ունեցել ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործընթացների դյուրացման նպատակով երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ […] ...
20:43 08.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանումՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանում, որին մասնակցել են էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարները։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Քննարկվել են ոլորտին վերավերող մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, արևային էներգիայի զարգացման հեռանկարներին, ոլորտի կարգավորումներին։ Քննարկել ենք ոլորտին առնչվող այլ հարցեր […] ...
20:30 08.05.2025
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է ՄոսկվաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: ...
20:15 08.05.2025
Կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապինԿոնկլավին մասնակցող կարդինալները ընտրեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար։ Վատիկանի Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս: Ընտրվելու համար 80 տարեկանից փոքր 133 մասնակիցներից մեկը պետք է ստանար ձայների երկու երրորդը (89 ձայն): Թե ով է դարձել 267-րդ պապը, շուտով հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի […] ...
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...