19:55 25.07.2018
Բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների մեջ կան աղջիկներ։ Նրանք այսօր, ի թիվս մյուսների, իրենց առաջին սպայական կոչումն ու խորհրդանշական դաշույնը ստացան վարչապետից ու կառավարության մյուս անդամներից։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հատուկ հայտարարություն արեց՝ նրանց քաջալերելու համար։
«Հատուկ ուզում եմ ընդգծել հանգամանքը, որ բուհերի շրջանավարտների շարքում կանայք կային, և քաջալերել մեր աղջիկներին, որ նրանք նույնպես մտածեն բարձրագույն կրթություն ստանալու այս տարբերակի մասին»,- նշեց Փաշինյանը։
Նրան պատասխանելով՝ պաշտպանության նախարարը համաձայնեց, որ դա կբարձրացնի նաև ծառայության որակը։ Փաշինյանը շարունակեց ու շնորհակալություն հայտնեց այդ ընտրության համար։
Արդեն մի քանի տարի է, ինչ աղջիկների ընդունելությունը գործում է Հայաստանի ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում՝ սպայի կոչումով հետագայում ծառայության ուղարկելու համար։ Նրանց հիմնականում նշանակում են ոչ մարտական ծառայություն իրականացնող ստորաբաժանումներում, սակայն կան նաև այնպիսիները, որոնք նույնիսկ մարտական մեքենաների անձնակազմի հրամանատար են, դիպուկահարների խմբի ղեկավար և այլն։
Իսկ ընդհանրապես ՀՀ ԶՈւ արդիականացման 7-ամյա ծրագրով նախատեսվում է բանակում ավելացնել կին զինծառայողների թիվը՝ նրանց կամավորության ավելի լայն հնարավորություններ ընձեռելու միջոցով։ Սկզբում հնարավորութունները կընդլայնվեն նյութատեխնիկական ապահովման, ապա նաև մյուս ոլորտներում։
20:20 21.07.2025
Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող20:06 21.07.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառՀուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...
19:49 21.07.2025
Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague OpenՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...
19:40 21.07.2025
Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալԹուրքիան դեռևս որևէ կոնկրետ ազդանշան չի ստացել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, նախնական տվյալներով, կարող են տեղի ունենալ չորեքշաբթիից հինգշաբթի Ստամբուլում, երկուշաբթի առավոտյան հաղորդել է «İndependent türkce» (թուրքերեն՝ «Անկախ») հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «Դեռևս […] ...
19:30 21.07.2025
Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ զենք գնել ԱՄՆ-ից Ուկրաինայի համարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի պաշտպանության նախարարներին Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի տեսակոնֆերանսի ժամանակ ավելի շատ զենք գնել Միացյալ Նահանգներից Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հանդիպումից հետո։ «Դիմելով պաշտպանության նախարարներին՝ գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն նախաձեռնության վրա, որի մասին նա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին անցյալ […] ...
19:20 21.07.2025
Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիրԲուդապեշտում ավարտված վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ 24-ամյա մարզիկը եզրափակչում 1-3 հաշվով պարտվել է վրացի Գիորգի Մելիային։ Խլոյանը մեծահասակների պայքարում առաջին մեդալն է նվաճել։ Նա երիտասարդների աշխարհի չեմպիոն է։ ...