Զելենսկին չի բացառել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+37.09 oC

Զելենսկին չի բացառել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը

15:05 22.02.2022

Կիևը դիտարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը Դոնբասի հանրապետությունների անկախությունը ճանաչելուց հետո։ «РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր էստոնացի գործընկեր Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում։

«Ես դիմում եմ ստացել արտաքին գործերի նախարարությունից, որպեսզի դիտարկեմ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը: Ես այժմ կաշխատեմ այս հարցի շուրջ և ոչ միայն այս հարցի շուրջ, այլև ՌԴ-ի կողմից էսկալացիայի առնչությամբ մեր գործուն քայլերի վրա»,- ասել է նա։

Զելենսկին Մոսկվայի գործողություններն անվանել է «իրավական ագրեսիա, որը ամուր հիմք է ստեղծում Ռուսաստանի կողմից էսկալացիայի համար»։

Ընդ որում, Ուկրաինայի ղեկավարը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ պատերազմ չի լինի։ Հակառակ դեպքում, նրա խոսքերով, Ուկրաինայում ռազմական դրություն կմտցվի։

Հարցը պետք է լուծվի երկխոսության միջոցով, վստահ է Զելենսկին։

«Մենք հասկանում ենք բոլոր ռիսկերը, հորդորում ենք Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ, մենք պատրաստ ենք դա անել բոլոր հարթակներում: Ռուսաստանը դա շատ լավ գիտի, և այսօր ոչ միայն Ռուսաստանը գիտի այդ մասին։ Պատասխան ստացա՞նք։ Պատասխանը երեկ էր, մենք միասին դա տեսնում ենք։ Ուկրաինան պետք է դրան պատասխանի՝ պաշտպանելով իր ինքնիշխանությունը և մեր պետությունը»,- եզրափակեց նա։

Ուկրաինայի նախագահի խոսքերը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ-ն։ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի խոսքերով՝ Մոսկվան չի ցանկանում խզել դիվանագիտական հարաբերությունները Կիևի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոն Սթոքտոնը բացատրել է, թե ինչու է Մայքլ Ջորդանը համարվում պատմության մեծագույն խաղացողը

17:07 07.08.2025

Ջոն Սթոքտոնը բացատրել է, թե ինչու է Մայքլ Ջորդանը համարվում պատմության մեծագույն խաղացողը

«Յուտա Ջազի» լեգենդար խաղարկող Ջոն Սթոքտոնը բացատրել է, թե ինչու է Մայքլ Ջորդանը համարվում պատմության մեծագույն խաղացողը, հաղորդում է Basket News-ը: Սթոքտոնի խոսքերով՝ Ջորդանի խաղը շատ ավելի ազնիվ ու արժանապատիվ էր. «Ինձ դուր են գալիս այն բասկետբոլիստները, որոնք ասում են. «Եկեք աշխատենք։ Պետք է պարզապես ավելի լավը դառնալ, ավելի ուժեղ խաղալ, ավելի խելացի լինել», ոչ […] ...

Մասիսի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերել

17:00 07.08.2025

Մասիսի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի 53-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ բակից հայտնաբերվել է կանեփի յոթ բույս, մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Ալիևը ժամանել է Վաշինգտոն

16:52 07.08.2025

Ալիևը ժամանել է Վաշինգտոն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով այսօր աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կկայանա եռակողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենան ԱՄՆ նախագահի հետ։ ...

Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆ

16:45 07.08.2025

Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆ

Արևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ։ Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։ Ինչո՞ւ է այն առաջանում. Սա մաշկի բորբոքային պատասխանն է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ, որը […] ...

Խաչանովը պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետին և կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մասթերսի» եզրափակիչ

16:39 07.08.2025

Խաչանովը պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետին և կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մասթերսի» եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում Խաչանովը 6:3, 4:6, 7:6 հաշվով պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Խաչանովը 16-րդ հաղթանակն է տարել թոփ-10-ի թենիսիստների դեմ պայքարում, իսկ ATP մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել 11-րդ անգամ: 29-ամյա թենիսիստի համար սա կլինի երկրորդ եզրափակիչը «Մասթերս» շարքի մրցաշարերում։ Նախորդ […] ...

Կարապետ Վարդանյանը հետախուզվում է

16:33 07.08.2025

Կարապետ Վարդանյանը հետախուզվում է

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 29-ամյա Կարապետ Վոլոդյայի Վարդանյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են զանգահարել 1-02, 010-59-06-60 հեռախոսահամարներով կամ դիմել մոտակա բաժին: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

BACK_TO_TOP