23:10 22.02.2022
Հայաստանը և հայ ժողովրդին իսկապես հասկանալու համար հարկավոր է մեկնել այնտեղ։ Սրանում համոզված է ռուսական Известия պարբերականի լրագրող Վլադիսլավ Կրիլովը, ով «Մեդիահետաքննություն» նախագծի շրջանակներում այցելել էր Հայաստան՝ տեղում ամեն ինչ պարզելու համար։
Նախ հոդվածի հեղինակն ընթերցողներին պատմում է՝ ինչպես կարելի է հասնել Հայաստան, շեշտում է, որ ներկայիս Երևանի վայրում առաջին ամրոցը կառուցվել է Հռոմի հիմնադրան առասպելական ամսաթվից տարիներ առաջ։ Նա նաև նշում է, որ Հայաստանն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։
Լրագրողը ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Հայաստանում գրեթե բոլորը խոսում են ռուսերեն, հեշտությամբ կարելի է ռուսական տարադրամը փոխանակել, և այս ամենը հեշտացնում է ինքնուրույն ճանապարհորդումը։
Վլադիսլավ Կրիլովը նաև ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ փողոցային հանցագործությունների մակարդակը Երևանում չափազանց ցածր է, ինչով քաղաքն առանձնանում է ոչ միայն տարածաշրջանում. Երևանը բազմիցս ճանաչվել է Եվրոպայի ամենաանվտանգ մայրաքաղաքը։ Գիշերային զբոսանքները նույնպես ապահով են. կանանց համար՝ նույնիսկ մենակ, զբոսանքը երբեք չի վերածվի ոտնձգությունների։
Հոդվածի հեղինակը նաև ներկայացնում է նռան խորհուրդը հայերի համար։
Հոդվածի հեղինակը խորհուրդ է տալիս այցելել Զվարթնոց, Գառնի, Ծաղկաձոր, իսկ Երևանում առանձնացնում է Օպերայի և բալետի թատրոնի շենքը, Մատենադարանը, Կասկադը, Երևանի Կոնյակի-գինու-օղու գործարանը, Հյուսիսային պողոտան։
Վլադիսլավ Կրիլովը նաև առանձնացնում է հայկական համեղ խոհանոցը՝ նշելով, որ Երևանը կարելի է անվանել Եվրոպայի նոր գաստրոնոմիկ մայրաքաղաքներից մեկը։
Հոդվածը հագեցած է նաև բազմաթիվ գեղեցիկ լուսանկարներով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
10:00 18.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...