Ինչիպիսի՞ն է իրավիճակն Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկից հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+37.09 oC

Ինչիպիսի՞ն է իրավիճակն Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկից հետո

12:44 24.02.2022

Կիևում և ուկրաինական տարբեր քաղաքներում հնչում են օդային տագնապի ազդանշաններ։ Մարդիկ փորձում են հեռանալ Կիևից, ճանապարհներին խցանումներ են առաջացել։ Մոլդովայի հետ սահմանային անցակետի մոտ հերթեր են գոյացել։

Ռուսաստանը վաղ առավոտից հարվածներ է հասցնում ռազմական թիրախների, օդանավակայանների և տարբեր ենթակառուցվածքների Կիևում, Խարկովում և Ուկրաինայի այլ քաղաքներում։

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հաղորդել է, որ երկրի պետական սահմանը հարձակման է ենթարկվել ռուսական զորքերի կողմից Ռուսաստանի և Բելառուսի տարածքից, ինչպես նաև Ղրիմից։

BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ուկրաինական կողմը կորցրել է վերահսկողությունը Լուգանսկի շրջանի Մելովոյե և Գորոդիշչե գյուղերի նկատմամբ։

Ըստ տեղում աշխատող լրագրողների՝ ռուսական ուժերը Խարկովում են և վերահսկողության տակ են առել քաղաքի մուտքերն ու ելքերը։

Ուկրաինական տարբեր քաղաքներում զինվորական պահեստներ են այրվել, զորամասերում հրդեհներ են բռնկվել։

Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ հետախուզության տվյալները ցույց են տալիս, որ ուկրաինական բանակի զինվորականները զանգվածային կերպով լքում են զբաղեցրած դիրքերը՝ թողնելով սպառազինությունը։

Գերատեսչությունը նաև կրկնել է, որ ռուսական զինված ուժերը հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, և խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում։ Ըստ ռուսական կողմի՝ շարքից հանվում են միայն Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի հարավում մինչև մարտի 2-ը դադարեցվել է 12 (որոշ տվյալներով՝ 11) օդանավակայանների աշխատանքը, այդ թվում՝ Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Ստավրոպոլի, Վորոնեժի և այլն։ Ռուսաստանը նաև դադարեցրել է նավագնացությունն Ազովի ծովում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասիսի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերել

17:00 07.08.2025

Մասիսի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի 53-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ բակից հայտնաբերվել է կանեփի յոթ բույս, մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Ալիևը ժամանել է Վաշինգտոն

16:52 07.08.2025

Ալիևը ժամանել է Վաշինգտոն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով այսօր աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կկայանա եռակողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենան ԱՄՆ նախագահի հետ։ ...

Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆ

16:45 07.08.2025

Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆ

Արևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ։ Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։ Ինչո՞ւ է այն առաջանում. Սա մաշկի բորբոքային պատասխանն է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ, որը […] ...

Խաչանովը պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետին և կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մասթերսի» եզրափակիչ

16:39 07.08.2025

Խաչանովը պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետին և կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մասթերսի» եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում Խաչանովը 6:3, 4:6, 7:6 հաշվով պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Խաչանովը 16-րդ հաղթանակն է տարել թոփ-10-ի թենիսիստների դեմ պայքարում, իսկ ATP մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել 11-րդ անգամ: 29-ամյա թենիսիստի համար սա կլինի երկրորդ եզրափակիչը «Մասթերս» շարքի մրցաշարերում։ Նախորդ […] ...

Կարապետ Վարդանյանը հետախուզվում է

16:33 07.08.2025

Կարապետ Վարդանյանը հետախուզվում է

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 29-ամյա Կարապետ Վոլոդյայի Վարդանյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են զանգահարել 1-02, 010-59-06-60 հեռախոսահամարներով կամ դիմել մոտակա բաժին: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

«Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ ու ականներ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արմավիրում

16:22 07.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ ու ականներ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արմավիրում

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 5-ին քաղաքացին զանգահարել է Օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Մայիսյան գյուղ տանող ճանապարհին՝ մոլախոտերի մեջ զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տեսակի 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ, պայթուցիչներ, ինքնաձիգի […] ...

BACK_TO_TOP