18:26 28.02.2022
Բելառուսում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ընթացող բանակցությունները խաղաղության հասնելուն ուղղված քայլերի շուրջ։ Ըստ Правда լրատվամիջոցի՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի մամուլի ծառայությունը։
Որոշ աղբյուրներ էլ հայտնում են, որ ռուս-բելառուսական բանակցությունները շարունակվում են արդեն գրեթե 4 ժամ։ Բանակցությունների ավարտի մասին տեղեկությունները չեն հաստատվում։ Ըստ բելառուսական ԲԵԼՏԱ գործակալության՝ «կողմերը դուրս էին եկել ընդմիջման, սակայն այս պահին բանակցությունները շարունակվում են»։ Տեղում աշխատող լրագրողները բանակցությունների ընթացքի մասին տեղեկություններ չունեն։
Բանակցություններն ընթանում են Գոմելի մարզում։ Ուկրաինական պատվիրակությունը ղեկավարում է երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Մինչև բանակցությունների սկսվելը ուկրաինական կողմը հայտնել էր, որ բանակցությունների գլխավոր նպատակն է կրակի անհապաղ դադարեցումը և ռուսական զորքերի հեռացումն Ուկրաինայի տարածքից։
Ռուսական պատվիրակության ղեկավարը հայտնել էր, որ պայմանավորվածությունները պետք է բխեն երկու կողմերի շահերից։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին՝ նշելով, որ դրա նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է և ապաազգայնացումը։
17:07 07.08.2025
Ջոն Սթոքտոնը բացատրել է, թե ինչու է Մայքլ Ջորդանը համարվում պատմության մեծագույն խաղացողը«Յուտա Ջազի» լեգենդար խաղարկող Ջոն Սթոքտոնը բացատրել է, թե ինչու է Մայքլ Ջորդանը համարվում պատմության մեծագույն խաղացողը, հաղորդում է Basket News-ը: Սթոքտոնի խոսքերով՝ Ջորդանի խաղը շատ ավելի ազնիվ ու արժանապատիվ էր. «Ինձ դուր են գալիս այն բասկետբոլիստները, որոնք ասում են. «Եկեք աշխատենք։ Պետք է պարզապես ավելի լավը դառնալ, ավելի ուժեղ խաղալ, ավելի խելացի լինել», ոչ […] ...
17:00 07.08.2025
Մասիսի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի 53-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ բակից հայտնաբերվել է կանեփի յոթ բույս, մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
16:52 07.08.2025
Ալիևը ժամանել է ՎաշինգտոնԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով այսօր աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կկայանա եռակողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենան ԱՄՆ նախագահի հետ։ ...
16:45 07.08.2025
Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆԱրևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ։ Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։ Ինչո՞ւ է այն առաջանում. Սա մաշկի բորբոքային պատասխանն է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ, որը […] ...
16:39 07.08.2025
Խաչանովը պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետին և կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մասթերսի» եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում Խաչանովը 6:3, 4:6, 7:6 հաշվով պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Խաչանովը 16-րդ հաղթանակն է տարել թոփ-10-ի թենիսիստների դեմ պայքարում, իսկ ATP մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել 11-րդ անգամ: 29-ամյա թենիսիստի համար սա կլինի երկրորդ եզրափակիչը «Մասթերս» շարքի մրցաշարերում։ Նախորդ […] ...
16:33 07.08.2025
Կարապետ Վարդանյանը հետախուզվում էՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 29-ամյա Կարապետ Վոլոդյայի Վարդանյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են զանգահարել 1-02, 010-59-06-60 հեռախոսահամարներով կամ դիմել մոտակա բաժին: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...