Ուկրաինական կողմը մանրամասներ է հայտնել ռուս-ուկրաինական բանակցությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+37.09 oC

Ուկրաինական կողմը մանրամասներ է հայտնել ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

21:19 28.02.2022

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, ով գլխավորում էր ուկրաինական պատվիրակությունը, հայտնել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների հիմնական նպատակը Ուկրաինայի տարածքում հրադադարի հաստատման և մարտական գործողությունների դադարեցման քննարկումն էր։

«Կողմերն առանձնացրել են մի շարք առաջնահերթ թեմաներ, որոնց վերաբերյալ նախանշվել են որոշակի որոշումներ», – ասել է Պոդոլյակը։

Նա նշել է, որ պատվիրակությունները մեկնում են իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների։

«Կողմերը քննարկել են մոտ ապագայում բանակցությունների երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը, որտեղ այդ թեմաները կստանան կոնկրետ զարգացման պրակտիկա», – ասել է Պոդոլյակը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով գլխավորում էր ռուսական պատվիրակությունը, բանակցություններից հետո հայտնել էր, որ կողմերը մի քանի կետ են գտել, որոնցով կարող են կանխատեսել ընդհանուր դիրքորոշումները։ Մեդինսկին նշել էր, որ հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին՝ լեհ-բելառուսական սահմանին, իսկ մինչ այդ պատվիրակություններից յուրաքանչյուրը բանակցային դիրքորոշումների առումով կխորհրդակցի իր երկրի ղեկավարության հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոն Սթոքտոնը բացատրել է, թե ինչու է Մայքլ Ջորդանը համարվում պատմության մեծագույն խաղացողը

17:07 07.08.2025

Ջոն Սթոքտոնը բացատրել է, թե ինչու է Մայքլ Ջորդանը համարվում պատմության մեծագույն խաղացողը

«Յուտա Ջազի» լեգենդար խաղարկող Ջոն Սթոքտոնը բացատրել է, թե ինչու է Մայքլ Ջորդանը համարվում պատմության մեծագույն խաղացողը, հաղորդում է Basket News-ը: Սթոքտոնի խոսքերով՝ Ջորդանի խաղը շատ ավելի ազնիվ ու արժանապատիվ էր. «Ինձ դուր են գալիս այն բասկետբոլիստները, որոնք ասում են. «Եկեք աշխատենք։ Պետք է պարզապես ավելի լավը դառնալ, ավելի ուժեղ խաղալ, ավելի խելացի լինել», ոչ […] ...

Մասիսի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերել

17:00 07.08.2025

Մասիսի համայնքային ոստիկանները Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի 53-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ 53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ բակից հայտնաբերվել է կանեփի յոթ բույս, մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Ալիևը ժամանել է Վաշինգտոն

16:52 07.08.2025

Ալիևը ժամանել է Վաշինգտոն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով այսօր աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն։ Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կկայանա եռակողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենան ԱՄՆ նախագահի հետ։ ...

Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆ

16:45 07.08.2025

Ինչպե՞ս խուսափել ֆոտոմաշկաբորբից. ԱՆ

Արևի ճառագայթները երբեմն կարող են «թշնամի» դառնալ մեր մաշկի համար` առաջացնելով մաշկային խնդիրներ։ Ֆոտոմաշկաբորբը (արևի լույսի նկատմամբ գերզգայուն մաշկային արձագանք) դրանցից մեկն է։ Այն հազվադեպ երևույթ չէ․ ըստ միջազգային հետազոտությունների` արևային սեզոնի ընթացքում բնակչության 10–20%-ը կարող է առնչվել տարբեր ձևերի ֆոտոմաշկաբորբերի։ Ինչո՞ւ է այն առաջանում. Սա մաշկի բորբոքային պատասխանն է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ, որը […] ...

Խաչանովը պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետին և կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մասթերսի» եզրափակիչ

16:39 07.08.2025

Խաչանովը պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետին և կարիերայում երկրորդ անգամ դուրս եկել «Մասթերսի» եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում Խաչանովը 6:3, 4:6, 7:6 հաշվով պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին: Խաչանովը 16-րդ հաղթանակն է տարել թոփ-10-ի թենիսիստների դեմ պայքարում, իսկ ATP մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել 11-րդ անգամ: 29-ամյա թենիսիստի համար սա կլինի երկրորդ եզրափակիչը «Մասթերս» շարքի մրցաշարերում։ Նախորդ […] ...

Կարապետ Վարդանյանը հետախուզվում է

16:33 07.08.2025

Կարապետ Վարդանյանը հետախուզվում է

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 29-ամյա Կարապետ Վոլոդյայի Վարդանյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են զանգահարել 1-02, 010-59-06-60 հեռախոսահամարներով կամ դիմել մոտակա բաժին: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

BACK_TO_TOP