20:47 28.07.2018
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը Ամասիա խոշորացված համայնքին է տրամադրել բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա, ինչի օգնությամբ այսուհետ հնարավոր կդառնա հոգալ համայնքում բնակվող միայնակ ու սոցիալապես անապահով տարեցների կենցաղային խնդիրները: Մեքենայի ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանն աջակցել է նաև «Մարդը կարիքի մեջ» հասարակական միջազգային կազմակերպությունը: Դրամաշնորհային այս ծրագիրը Ճապոնիայի կառավարությունը Հայաստանում իրականացնում է առաջին անգամ, որի արժեքը մոտ 29 հազար դոլար է:
Արտաքինից սովորական, բայց ներսում արտասովոր կահավորումով մեքենան տուն է՝ անիվների վրա: Նստատեղերից բացի՝ մեքենայում կան ոչ միայն գյուղատնտեսական գործքիներ, նաև կենցաղային սարքավորումներ, լվացքատուն ու փոքրիկ վարսավիրանոց: Ավտոմատ լվացքի համար մեքենայում ստեղծված են բոլոր հարմարությունները: Տեղադրված է ջրի մեծ տարա, իսկ էլեկտրականությունն ապահովում է շարժական գեներատորը:
Կենցաղային ու գյուղատնտեսական սարքավորումներով համալրված մեքենայի հնարավորություններն առաջին անգամ փորձարկել են՝ շահառու միայնակ տարեցներից մեկի բնակարան այցելելով, որի ընթացքում Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան Շիրակի փոխմարզպետների հետ մասնակցել է նաև տնամերձ հողամասում կազմակերպված խոտհունձին:
Նորագույն սարքավորումներով համալրված «Մերսեդես» ավտոմեքենան սպասարկողները կամավորներ են, ինչը ծրագրի իրականացման պարտադիր ու առաջնային պայմաններից է: Մեքենայի ծառայություններից առաջիկա երեք տարում կօգտվեն Ամասիայի հիսուն միայնակ ու սոցիալապես անապահով տարեցները: Հետագայում այն հասանելի կլինի նաև բազմազավակ ընտանիքներին ու հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց:
15:29 13.08.2025
Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆՌուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային […] ...
15:22 13.08.2025
Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 13.08.2025
Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալԱրման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական […] ...
14:45 13.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 12-13-ըԲացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, հոգեկան ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ […] ...
14:31 13.08.2025
Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 13-ին ժամը 14:30-18:00-ն կդադարեցվի Քանաքեռ 11 փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...