08:53 04.04.2022
Սերբիայի գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչն ու իշխող Սերբական առաջադիմական կուսակցությունն առաջատար են պետության ղեկավարի և Սկուպշչինայի (խորհրդարանի) ընտրություններում։ Այս մասին են վկայում Հանրապետական ընտրական հանձնաժողովի տվյալները քվեաթերթիկների 44,5 տոկոսի հաշվարկի արդյունքներով, փոխանցում է RIA Novosti-ն։
Վուչիչն այս պահի դրությամբ ստացել է ընտրողների ձայների 63,42 տոկոսը։ Երկրորդ տեղում Զդրավկո Պոնոշն է՝ ընտրողների 14,59 տոկոսի աջակցությամբ։ Վուչիչն արդեն հայտնել է, որ պահպանելու է հանրապետության չեզոք կարգավիճակը և խոստացել բարեկամական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ։
Նշվում է, որ «Ալեքսանդր Վուչիչ-Միասին կարող ենք ամեն ինչ» քաղաքական բլոկը խորհրդարանական ընտրություններում ստացել է 46,35 տոկոս ձայն։ Խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 3 տոկոսի շեմը հաղթահարել է ևս 6 բլոկ։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է ավելի քան 58 տոկոս։
Սերբիայի ընտրական հանձնաժողովն ավելի վաղ գրանցել էր Սկուպշչինայի 250 տեղերին հավակնող 19 կուսակցությունների բլոկ և կոալիցիա։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու։
15:17 29.05.2025
Գյումրու Մանուշյան փողոցում ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Գյումրու Մանուշյան փողոցում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են առանց գործարանային համարի մեկփողանի որսորդական հրացան, երկու ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ, պայթուցիչով նռնակ և 161 փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...
15:05 29.05.2025
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածումՄիջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածում։ 2.5կմ երկարությամբ նորոգվող հատվածը ձգվում է Սևան-Գավառ ճանապարհով։ Կապալառու կազմակերպության կողմից կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, որից հետո տեղադրվել է հարթեցնող շերտ, այժմ իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Ասֆալտապատումից հետո կկատարվի կողնակների հարթեցում, ուղղորդիչ սյուների տեղադրում։ Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հիշեցնենք, […] ...
14:50 29.05.2025
Ռոնալդուն կարիերայի շարունակության երկու տարբերակ ունիԿրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրից» կարող է տեղափոխվել «Ալ Հիլալ», հայտնում է Foot Mercato-ն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն այժմ կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի, որոնք ցանկանում է լրջորեն քննարկել։ 40-ամյա հարձակվողը կարող է մնալ «Ալ Նասրում» և ակումբի հետ կնքել նոր պայմանագիր, որի հարցում կողմերը բանավոր համաձայնություն ունեն։ Մյուս տարբերակն «Ալ Հիլալ» տեղափոխությունն է։ «Ալ Հիլալը» […] ...
14:38 29.05.2025
Ֆիդանը խոսել է Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի հեռանկարների մասինՈւկրաինայում երկարաժամկետ զինադադարը իրատեսական լուծում է, Թուրքիան մի շարք բանաձևեր է կիսել կողմերի հետ, ասել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ Ֆիդանը մայիսի 25-27-ը այցով գտնվում էր Մոսկվայում, նրան ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մի շարք բանակցություններ է վարել ռուս պաշտոնյաների հետ։ «Այժմ կգնանք և կհանդիպենք ուկրաինացիների հետ: Եթե համեմատենք կողմերի դիրքորոշումները, ապա երկարաժամկետ […] ...
14:29 29.05.2025
Ադրբեջանի հետ խորհրդակցություններ են անցկացվում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Արմեն ԳրիգորյանՀայաստանը դիվանագիտական խողովակներով խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև դրա տեքստը վերջնականացված է և միակ […] ...