«Մենք այնպիսի հաղթանակ ենք տարել, որ նույնիսկ տեսանելի է Լուսնից»․ Հունգարիայի վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+29.09 oC

«Մենք այնպիսի հաղթանակ ենք տարել, որ նույնիսկ տեսանելի է Լուսնից»․ Հունգարիայի վարչապետ

09:07 04.04.2022

Վիկտոր Օրբանը հայտնել է Հունգարիայում իշխող դաշինքի հաղթանակի մասին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում իշխող դաշինքի հաղթանակի մասին։ Քաղաքական գործչի ելույթը հեռարձակվել է М1 հեռուստաալիքով։

«Մենք այնպիսի հաղթանակ ենք տարել, որ նույնիսկ Լուսնից է տեսանելի, իսկ Բրյուսելից, ամեն դեպքում, հաստատ։ Թանկագի՛ն բարեկամներ, այդ հաղթանակը մինչև մեր կյանքի վերջ անմոռանալի կմնա նաև այն պատճառով, որ շատ-շատ էին նրանք, ում դեմ պետք էր պայքարել՝ «ձախեր» տանը, «միջազգային ձախեր»՝ արտերկրում, բրյուսելյան բյուրոկրատներ, Սորոսի կայսրության բոլոր ֆինանսական ինստիտուտները, միջազգային ԶԼՄ-ները և, վերջիվերջո, նույնիսկ Ուկրաինայի նախագահը»,-ասել է վարչապետը։

Օրբանի «Ֆիդես-Հունգարիայի քաղաքացիական միությունը» ստացել է մոտ 68 տոկոս ձայն՝ քվեների մոտ 88 տոկոսի հաշվարկումից հետո։ Ընդդիմությունը ստացել է 28 տոկոս ձայն։

Հունգարիայի խորհրդարանում կա 199 տեղ, որոնք բաշխվում են հետևյալ կերպ՝ 106 տեղ՝ մեծամասնական, 93-ը՝ համամասնական ընտրակարգով։ Քվեարկելու իրավունք ունի 8․2 մլն քաղաքացի։

Վիկտոր Օրբանի գլխավորած իշխող դաշինքն աջակցում է Ռուսաստանի հետ համագործակցությանը, մինչդեռ ընդդիմությունը հակված է Բրյուսելի հետ փոխգործակցության։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեգրին կարող է նշանակվել «Միլանի» գլխավոր մարզիչ

15:30 29.05.2025

Ալեգրին կարող է նշանակվել «Միլանի» գլխավոր մարզիչ

Մասիմիլիանո Ալեգրին կարող է շուտով նշանակվել «Միլանի» գլխավոր մարզիչ, գրում է Relevo-ի լրագրող Մատեո Մորետոն։ Կողմերը բանակցել են և մոտ են ամբողջական համաձայնության հասնելուն։ 57-ամյա մասնագետը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Սերժիու Կոնսեյսաուին փոխարինելու հիմնական թեկնածուն է։ Ալեգրին «Միլանը» մարզել է նաև 2010-14 թվականներին։ Ակումբը նրա գլխավորությամբ դարձել է երկրի չեմպիոն ու սուպերգավաթակիր։ ...

Գյումրու Մանուշյան փողոցում ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

15:17 29.05.2025

Գյումրու Մանուշյան փողոցում ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Գյումրու Մանուշյան փողոցում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են առանց գործարանային համարի մեկփողանի որսորդական հրացան, երկու ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ, պայթուցիչով նռնակ և 161 փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածում

15:05 29.05.2025

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածում

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածում։ 2.5կմ երկարությամբ նորոգվող հատվածը ձգվում է Սևան-Գավառ ճանապարհով։ Կապալառու կազմակերպության կողմից կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, որից հետո տեղադրվել է հարթեցնող շերտ, այժմ իրականացվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Ասֆալտապատումից հետո կկատարվի կողնակների հարթեցում, ուղղորդիչ սյուների տեղադրում։ Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հիշեցնենք, […] ...

SHANTNEWS

15:00 29.05.2025

SHANTNEWS

Ռոնալդուն կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի

14:50 29.05.2025

Ռոնալդուն կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրից» կարող է տեղափոխվել «Ալ Հիլալ», հայտնում է Foot Mercato-ն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն այժմ կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի, որոնք ցանկանում է լրջորեն քննարկել։ 40-ամյա հարձակվողը կարող է մնալ «Ալ Նասրում» և ակումբի հետ կնքել նոր պայմանագիր, որի հարցում կողմերը բանավոր համաձայնություն ունեն։ Մյուս տարբերակն «Ալ Հիլալ» տեղափոխությունն է։ «Ալ Հիլալը» […] ...

Ֆիդանը խոսել է Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի հեռանկարների մասին

14:38 29.05.2025

Ֆիդանը խոսել է Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի հեռանկարների մասին

Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարը իրատեսական լուծում է, Թուրքիան մի շարք բանաձևեր է կիսել կողմերի հետ, ասել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ Ֆիդանը մայիսի 25-27-ը այցով գտնվում էր Մոսկվայում, նրան ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մի շարք բանակցություններ է վարել ռուս պաշտոնյաների հետ։ «Այժմ կգնանք և կհանդիպենք ուկրաինացիների հետ: Եթե համեմատենք կողմերի դիրքորոշումները, ապա երկարաժամկետ […] ...

BACK_TO_TOP