12:01 23.02.2018
Փաստահավաք խումբը որևէ տեղեկություն չկարողացավ հայթայթել, որ ցուցարարների կողմից կիրառվել է զենք, զինամթերք, նռնակներ և այլն։ Այդպիսի ապացույցներ չեն հայտնաբերվել, թեև խմբի մեջ կային նաև իշխանությունը ներկայացնող փորձագետներ։ Այս մասին այսօր, Ազգային ժողովում 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ լսումների ընթացքում հայտարարեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած փորձագետների փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։
«Մեր լիազորությունների շրջանակում մենք պահանջել էինք, որ մեզ տեսագրություններ ներկայացնեին թե՛ դատախազությունը, թե՛ ոստիկանությունը, թե՛ ազգային անվտանգության ծառայությունը, բայց ինքներդ էլ հասկանում եք՝ այդ նյութերը բավականին կրճատված էին, դրանք ակնհայտ երևում էին։ Եվ մենք չէինք շարժվում միայն իրենց կողմից ուղարկված նյութերով՝ չնայած դրանց մեջ էլ կար փաստացի բավականին հարուստ նյութ», – նշեց Քոչարյանը, ով փաստահավաք խմբում ներկայացնում է Հայ ազգային կոնգրեսը։
Փորձագետի խոսքով՝ իրենք ստանում էին տարբեր նյութեր աջակիցների կողմից, որոնք նույնպես ներառված են եղել զեկույցներում։
«Եղավ այդպիսի փորձ, որ ինչ-որ մեկի մոտ ավտոմատ են հայտնաբերել, որ ավտոմատը ձեռքին՝ հայտնվել է, բայց դա հերքվեց, չապացուցվեց, որ նա մարտի 1-ին է այդ գործողությամբ ի հայտ եկել։ Թռուցիկ ինչ-որ բան շրջանառության մեջ դրվեց, որն այդպես էլ ապացույց չստացավ», – նշեց փորձագետը։
ԱԺ լսումների ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել ստորև։
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...