14:42 23.02.2018
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանն անդրադարձել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ու նրանց ով լինելուն՝ ասելով, որ ղարաբաղյան շարժման մեջ բազմաթիվ մարդիկ մտել էին հատուկ առաջադրանքով:
«Նրանք առաջադրանք էին կատարում՝ Աշոտ Մանուչարյանն էր, Լևոն Տեր-Պետրոսյանն էր, Արա Սահակյանն էր, Գառնիկ Իսագուլյանն էր, դրանք բոլորը գործակալներ էին: Առաջադրանք էին կատարում», – ասել է Ստամբոլցյանը:
Shantnews-ի այն հարցին, թե ի՞նչ առաջադրանքի մասին է խոսքը Ստամբոլցյանը պատասխանել է.
«Էդ ժամանակ ուժեր կային, մի մասն ուզում էր էդ Խորհրդային Միությունը պահպանել, մի մասն ուզում էր, որ քանդվի: Եվ էդ ուժերի առաջադրանքով էին եկել: Ալեքսան Հակոբյանն ինքը ԿԳԲ-ի գործակալ էր, ես նրան բռնել եմ էն ժամանակ, երբ որ ուզում էր Լաչինը սարքել Քրդստան», – պատասխանել է Ստամբոլցյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ ներքին պայմանագիր են ունեցել քրդերի հետ, քրդերը Ղուրանի վրա երդվել են, որ հայերի հետ կլինեն, բայց վերջում դավաճանել են.
«Ճիշտ է, ադրբեջանցի էին գրվում, բայց Լաչինի էդ հատվածում քրդեր էին ապրում: Ուզում էին, որ էդ հատվածում սարքվի քրդական փոքր մարզ, մենք համաձայնվեցինք, հետո ադրբեջանցի շեյխերը մի-մի հատ «Նիվա» նվիրեցին, նրանք դուրս եկան մեր դեմ, բայց Ալեքսան Հակոբյանը մինչև վերջ քրդերով ուզում էր Լաչին սարքել, դրոշ էր կախում քրդական: Երբ որ ես բռնեցի բերեցի, ինքը վիզ վերցրեց, որ ինքը կագեբեիստա, իրան վերբովկա է արել Աշոտ Մանուչարյանը, մեծ գործ բացվեց: Բայց պարզվեց կապ չունի՝ կագեբեյի էդ գործակալները մինչև այսօր էլ իշխանության մեջ են», – մանրամասնել է Ստամբոլցյանը՝ ընդգծելով, որ ճիշտ են ասում, թե ԿԳԲ անմահ է:
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...