Հայաստանում է Վրաստանի փոխվարչապետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+30.09 oC

Հայաստանում է Վրաստանի փոխվարչապետը

15:47 23.02.2018

Հայաստան է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ:
«Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանի ոստիկանությունում վրաց գործընկերներին ընդունել են հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում ցուցադրական ելույթով հանդես է եկել պատվո պահակախումբը:Այնուհետև  ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակության հետ: 

Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների ավանդական գործընկերությունը:
Գիորգի Գախարիան համոզմունք է հայտնել, որ ոստիկանական կառույցների սերտ գործակցությունը հանցավորության դեմ պայքարում ավելի կխորանա՝ պայմանավորված մարտահրավերներին միասնաբար հակազդելու անհրաժեշտությամբ: 

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին

16:42 29.04.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ամերիկահայ գործարար և բարերար Ջեյմս Թուֆենկյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ, մասնավորապես՝ բնակարանային կարիքների հասցեագրմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին: Մտքեր են փոխանակվել բնակարանային ապահովման ծրագրի իրականացման մանրամասների շուրջ՝ հատուկ անդրադարձ կատարելով դրա շրջանակում բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությանը:     ...

Վերջին օրերին հասարակությանը մոլորեցնող կեղծ թեզերին իրավական տեսանկյունից անդրադարձել է Արդարադատության նախարարությունը

16:36 29.04.2024

Վերջին օրերին հասարակությանը մոլորեցնող կեղծ թեզերին իրավական տեսանկյունից անդրադարձել է Արդարադատության նախարարությունը

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում, որոնցից ամենատարածվածներին Արդարադատության նախարարությունը անդրադարձել է իրավական տեսանկյունից․ Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին», […] ...

Սևանա լճի մակարդակը ապրիլի 22-28-ը բարձրացել է 2սմ-ով

16:21 29.04.2024

Սևանա լճի մակարդակը ապրիլի 22-28-ը բարձրացել է 2սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը ապրիլի 22-28-ը: Սևանա լճի մակարդակը ապրիլի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.33 մ (28.04.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 16սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը […] ...

Երևանի Կողբացի փողոցում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվել է պետությանը

16:14 29.04.2024

Երևանի Կողբացի փողոցում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվել է պետությանը

Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն անհատույց փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը՝ որպես «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից չկատարված պարտավորության հատուցում։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը հաստատել է Երևան քաղաքի դատախազության և Վերաքննիչ հակակոռուպցիոն […] ...

Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին

16:00 29.04.2024

Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանին։ ...

Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը որպես միջնորդ հանդես չի գա

15:41 29.04.2024

Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը որպես միջնորդ հանդես չի գա

Ղազախստանի իշխանությունները Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս, բանակցություններում որպես միջնորդ չեն հանդես գալու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։ «Մենք ծրագրում ենք նման բանակցություններ Ալմաթիում, մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես […] ...

BACK_TO_TOP