Արթուր Բաղդասարյանը՝ «Հայկական վերածնունդ»-ի տապալման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+23.09 oC

Արթուր Բաղդասարյանը՝ «Հայկական վերածնունդ»-ի տապալման մասին

14:32 24.02.2018

ՕԵԿ  համագումարի ժամանակ կուսակցության վերընտրված նախագահ Արթուր Բաղդասարյանը խոսել է նաև այն մասին, թե ինչու չկայացավ «Հայկական վերածնունդ»-ի միավորումը, որի նախաձեռնության հեղինակը իր կուսակցությունն էր: Ըստ Բաղդասարյանի՝ բոլորն էին ասում, որ  3 միլիոնի չհասնող բնակչություն ունեցող Հայաստանում 80-ից ավելի կուսակցության գոյությունն անտրամաբանական է, իրենք փորձեցին խնդիրը կարգավորել: 

«Մենք հանդես եկանք այդ նախաձեռնությամբ, որ ստեղծենք համախմբված, միավորված քաղաքական կազմակերպություն գնալու մեր երկրի վերածննդի ճանապարհով: Ստացվե՞ց մեզ մոտ այդ գործընթացը, ես կարող եմ ասել և այո, և ոչ: Ինչու այո, որովհետև մեր կոչին անսացին 100-ից ավելի կուսակցություններ, և մենք ձևավորեցինք: Բնականաբար նաև գաղափարը չստացվեց, չստացվեց, որովհետև խորհրդարանական ընտրություններից առաջ մի քանի կուսակցություններ դուսր եկան, հայտարարեցին իրենց անդամակցության դադարեցման մասին՝ ունենալով իրենց պլաններն, իրենց ծրագրերը: Դիմեցին և մենք բավարարեցինք նրանց դիմումը», – ասել է Բաղդասարյանը:

Ըստ ՕԵԿ նախագահի՝  վարչությունում բավականի  բուռն քննարկումներ են եղել այն մասով, թե ինչպես պետք է իրենք շարունակեն, իսկ  քննարկումներ արդյունքում որոշվել է հրավիրել արտահերթ համագումար:

«Մենք վերադառնում ենք մեր ակունքներին, ունեցե՞լ ենք սխալներ մեր գործունեության մեջ, իհարկե, ունեցել ենք: Ճակատագրակա՞ն են եղել այս սխալները, ես չեմ կարծում, ազնի՞վ են եղել մեր նպատակներն, իհարկե, ազնիվ են, մենք մտածել ենք համախմբվել, համախմբված պայքարել, Հայաստանն այս, մեղմ ասած, խորը փոսից դուրս բերելու համար: Հաջողվե՞լ է, ես նշեցի, որ լոկալ համայնքներում հաջողվել է, բայց բոլորս մտածող մարիկ ենք, ո՞նց կարող է մի քաղաքական ուժը հոկտեմբեր ամսին հավաքել 21 տոկոս, 6 ամիս հետո հավաքի 4 տոկոս՝ նույն էդ համայնքում: Այսինքն  Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե գաղափարական պայքար, այլ գործարք՝ անհատները վաճառել են իրենց քվեները», – հավելել է Բաղդասարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

19:46 02.05.2024

ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Ապրիլի 30-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցել են ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի փրկարարական վարչության և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները։ Հանդիպման նպատակը աշխատանքային գործընթացների քննարկումն էր։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, գործունեության […] ...

Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը

19:39 02.05.2024

Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան հմ. 5 հիմնական դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և կրթություն կապի ամրապնդմանը: Ծրագրի առաջին փուլը տեղի կունենա մայիսի 2-ից 17-ը: Կմասնակցեն Հայաստանի տարբեր համայնքների, այդ թվում՝ […] ...

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից

19:30 02.05.2024

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է պաշտոնից

Սամվել Ղուկասյանը մայիսի 2-ից ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ղուկասյանը: «Սիրելի՛ կենտրոնցիներ, համաքաղաքացիներ, աշխատակիցներ, գործընկերներ, Ձեզ հետ կիսելով մեր սիրելի մայրաքաղաքի կենտրոնի զարգացմանն ու առաջընթացին ուղղված տարաբնույթ ծրագրերը, առաջարկները և հանձն առնելով լուծելու առկա խնդիրները՝ մեկ անգամ ևս համոզվեցի, որ մայրաքաղաքի բարօրության համար ծառայելու առաքելությունն ամենազնիվն […] ...

Տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը

19:22 02.05.2024

Տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի մասնակիցներից բացի՝ հանդիպմանը մասնակցել են նաև քննարկվող հարցերին առնչություն ունեցած երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և պետության կողմից ծառայություն ստացող […] ...

Խորհրդարանը քննարկել է ՄԻՊ տարեկան հաղորդումը և զեկույցը

19:12 02.05.2024

Խորհրդարանը քննարկել է ՄԻՊ տարեկան հաղորդումը և զեկույցը

Թե’ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, թե’ որպես կախարգելման ազգային մեխանիզմ` ՄԻՊ-ի տարեկան զեկույցը ցույց են տալիս բնագավառում առկա խնդիրները: Ներկայացվել են այն բազմաթիվ խնդիրները, որոնք ընթացքում լուծվել են, այդ թվում` պաշտպանի միջամտության արդյունքում: Ներկայացնելով 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ ՀՀ մարդու […] ...

Կստեղծվի ոստիկանական գվարդիա, օրենքներում կարվեն փոփոխություններ. գործադիրի որոշումները

19:05 02.05.2024

Կստեղծվի ոստիկանական գվարդիա, օրենքներում կարվեն փոփոխություններ. գործադիրի որոշումները

Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին՝ վերապատրաստվելու կամ կրթություն ստանալու, կստեղծվի նոր կառույց՝ ոստիկանական գվարդիա, մի շարք օրենքներում կարվեն փոփոխություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP