13:40 07.07.2022
Գործադիրի այսօրվա նիստում ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրել է նախագիծ, որի համաձայն` պետական բյուջեի միջոցներից 4,2 մլրդ կուղղվի «Շանգրի Լա» խաղատան տուրքին:
Բանն այն է, որ կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում պարետի՝ դեռևս 2023 թվականի մարտի 23-ի թիվ 13 որոշմամբ՝ ՀՀ ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել էին որոշ տնտեսական գործունեության տեսակներ, այդ թվում՝ խաղատնային գործունեության կազմակերպումը:
«Պետական տուրքի մասին» օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ խաղատան կազմակերպման լիցենզիայի համար սահմանված է տարեկան պետական տուրք, այն վճարվում է եռամսյակային պարբերականությամբ, որը կազմում է 1 միլիարդ 375 միլիոն դրամ:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ՝ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիան 2-րդ անգամ կասեցվել է ու, հիմք ընդունելով գործող օրենսդրությունը, այն դադարեցվել է:
Ընկերությունը վիճարկել է նախարարի հրամանը, դատական գործընթացներ են սկսվել. վարչական դատարանը ընկերության օգտին է վճիռ կայացրել:
«Լիցենզիայի ուժը կորցրած ճանաչվելու օրվանից՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ից մինչև վարչական գործով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը՝ 2022 թվականի մայիսի 18-ը, ընկերությանը տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի համար պետական տուրքի գծով պարտավորություններ չպետք է առաջադրվեն, իսկ առաջադրված լինելու դեպքում ենթակա են վերահաշվարկման, որի արդյունքում խաղատան կազմակերպման համար պետական տուրքի գծով ընկերության պարտավորությունները 2022 թվականի երկրորդ եռամսյակն ընդգրկող ժամանակահատվածի համար կազմում են 4 միլիարդ 162 միլիոն 812 հազար դրամ»,- նշել է փոխնախարարը:
Ըստ այդմ՝ «Օնիրա քլաբ»-ի նկատմամբ կառավարությունը որոշել է արտոնություն սահմանել և 4 միլիարդ 162 միլիոն 812 հազար դրամի տուրքը վճարել նրա փոխարեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ունեին երկու տարբերակ՝ կա՛մ այնպես անել, որ պատմությունը զրոյից սկսի, կա՛մ պարզապես զրոյացնեն պատմությունը. իրենք ընտրել են երկրորդ տարբերակը:
«Մենք հիմա ստեղծում ենք հնարավորություն, որ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ընկերությունը զրոյից, մաքուր թերթից սկսելու հնարավորություն ստանա»,- ասաց Փաշինյանը:
13:11 07.05.2025
«Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս»․ քննարկում Erasmus+ ծրագրի շրջանակումErasmus+ ծրագրի շրջանակում իրականացվող «Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս» (BEM) նախագծի գործընկեր երկրների 5-րդ աշխատաժողովն անցկացվել է Երևանում՝ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) համակարգմամբ։ 2023 թվականից մեկնարկած նախագիծը նորարարական նախաձեռնություն է, որն իրականացվում է Erasmus+ ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով միկրոորակավորումների (միկրոհավատարմագրեր) միջոցով զարգացնել մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը Եվրոպական միության անդամ չհանդիսացող գործընկեր երկրներում: […] ...
13:06 07.05.2025
Հնդկաստանի մի քանի շրջաններում մարդկանց տարհանում ենՀնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջանների որոշ տարածքներից մարդիկ տարհանվում են՝ Պակիստանի հետ սրվող հակամարտության պատճառով, հայտարարել է շրջանի փոխնահանգապետ Մանոջ Սինհան։ Նա նշել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին, և Ջամմուի և Քաշմիրի կառավարությունը պատրաստ է ցանկացած զարգացման: «Ես հանձնարարել եմ փոխկոմիսարներին խոցելի շրջաններից գյուղացիներին տեղափոխել ավելի անվտանգ վայրեր՝ նրանց տրամադրելով կացարան, սնունդ, բժշկական օգնություն […] ...
13:00 07.05.2025
Հնդկաստանի վարչապետի այցը Եվրոպա հետաձգվել էՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հետաձգել է մայիսի կեսերին Նորվեգիա, Խորվաթիա և Նիդերլանդներ կատարելիք իր այցը, հաղորդում է ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Նորվեգիա, Խորվաթիա և Նիդերլանդներ այցը հետաձգվել է», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա պլանավորում է մասնակցել Հնդկաստանի և Հյուսիսային Եվրոպայի երրորդ գագաթնաժողովին Օսլոյում […] ...
12:48 07.05.2025
Հրազենով տղամարդը վնասազերծվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՄայիսի 6-ին Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդ ապօրինի հրազեն ունի։ Նույն օրը՝ ժամը 10։25-ի սահմաններում, տղամարդը հայտնաբերվել է Երևանի Ռոստովյան փողոցում։ Ձերբակալման ընթացքում կիրառվել են ձեռնամարտի հնարքներ։ Տղամարդու ձեռքին եղած ատրճանակից հնչել է կրակոց, ինչի հետևանքով վնասվել է նրա դաստակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են […] ...
12:42 07.05.2025
Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵրևանում մայիսի 7-ի ցերեկը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-ի և 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում մայիսի 7-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-իցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում, 10-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև […] ...
12:36 07.05.2025
Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել էԺամանակակից տեխնոլոգիական զարգացման արդյունքում մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում կամ օնլայն խաղերում: Հաճախ այս ամենն այնքան է խորանում, որ մարդկանց մոտ խաթարվում են իրական սոցիալական շփումներն ու ամենօրյա գործունեությունը: Այս մասին հրապարակում է արվել ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է՝ հասնելով […] ...