09:26 07.08.2018
«Առաքելությունն անիրագործելի է. հետևանքները» ֆիլմը երկրորդ շաբաթն անընդմեջ պահպանել է առաջատարի դիրքն ԱՄՆ-ի կինովարձույթում: Նախորդ շաբաթվա ընթացքում կինոթատրոնները վաճառել են «Paramount Pictures» կինոընկերության արկածային մարտաֆիլմի 35 միլիոն դոլարի տոմսեր: Ժապավենի ընդհանուր դրամարկղային մուտքերը Հյուսիսային Ամերիկայում հասել են 124,4 միլիոն դոլարի, իսկ ամբողջ աշխարհում՝ 329 միլիոն դոլարի: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Կինոնկարը կշարունակի եկամուտներ բերել, քանի որ Չինաստանում ֆիլմն էկրան կբարձրանա օգոստոսի 31-ին:
Դրամարկղային մուտքերի ծավալով երկրորդ դիրքում անցած շաբաթ հայտնվել է «Քրիստոֆեր Ռոբին» խաղարկային ֆիլմը, որը հիմնված է Ալան Միլնի՝ Վինի Թուխի մասին գրքերի վրա: «Walt Disney Pictures» կինոընկերության ժապավենն իր դեբյուտային շաբաթվա ընթացքում հավաքել է 25 միլիոն դոլար՝ ապահովելով մարքեթոլոգների կանխատեսումների ստորին շեմը:
Երրորդ հորիզոնականում հայտնվել է մեկ այլ դեբյուտային ֆիլմ՝ «Լրտեսը, որն ինձ գցեց» կատակերգությունը՝ 12,3 միլիոն դոլարով: Ֆիլմում գլխավոր դերում հանդես է եկել դերասանուհի Միլա Կունիսը:
12:45 20.05.2025
Ֆլիկը Անչելոտիից հետո դարձավ ամենատարեց մարզիչը, որին հաջողվեց հռչակվել Իսպանիայի չեմպիոնԿատալոնական «Բարսելոնան» գլխավորող Հանսի Ֆլիկը Կառլո Անչելոտիից հետո դարձավ ամենատարեց մարզիչը, որին հաջողվեց հռչակվել Իսպանիայի չեմպիոն: Գերմանացի մասնագետն այդ նվաճմանը հասավ 60 տարեկանում: Ֆլիկին հաջորդում են Էռնեստո Վալվերդեն, որը «Բարսելոնայի» հետ չեմպիոն է հռչակվել 54 տարեկանում, և Մաքս Մերկելը, որը չեմպիոն է դարձել «Աթլետիկոյի» հետ նույնպես 54 տարեկանում: Կառլո Անչելոտին «Ռեալի» հետ Լա լիգայի հաղթողի […] ...
12:38 20.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 19-20-ըԲացահայտվել է 143 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 52 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4-ական դեպք՝անձնական […] ...
12:31 20.05.2025
«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 24-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում (ք. Երևան, Աբովյան 16) տեղի կունենան «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս միջոցառումը միավորում է Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների՝ Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ուզբեկստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իսպանիայի և Ավստրիայի ավելի քան 1500 […] ...
12:24 20.05.2025
Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
12:15 20.05.2025
Լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է, բայց ես ցանկանում եմ գրել իմ պատմությունը․ ՅամալԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը նշել է իր կարծիքով պատմության լավագույն ֆուտբոլիստին: «Պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է, բայց ես ցանկանում եմ գրել իմ պատմությունը»,- 17-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն: Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 53 հանդիպում, խփել 17 գոլ, կատարել 25 գոլային փոխանցում: ...
12:07 20.05.2025
Մեկնարկում է «Դպրոցական լավագույն մինի այգի» հինգերորդ մրցույթըՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցության» հիմնարկի հետ համատեղ մեկնարկում են «Դպրոցականի հետ համատեղ լավագույն մինի այգի» ամենամյա մրցույթը: Այս տարի մրցույթն անցկացվում է հինգերորդ անգամ՝ որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի անբաժանելի մաս։ 2021 թվականից մեկնարկած այս նախաձեռնությունը դպրոցների համար […] ...