12:51 13.08.2022
Ընդհանուր առմամբ, Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տանը հայտնաբերել է փաստաթղթերի 11 հավաքածու։ Դրանցից 4-ին տրվել է «հույժ գաղտնի», 3-ին՝՝ «գաղտնի», ևս 3-ին՝ «ծածուկ» մակնշումը: Փաստաթղթերի բովանդակությունը չի բացահայտվում, հայտնում է WSJ-ը։ Այնուամենայնիվ, նշվում է, որ փաստաթղթերում տեղեկություններ են եղել Ֆրանսիայի նախագահի մասին։ Ընդհանուր առմամբ, ՀԴԲ-ի ներկայացուցիչները Թրամփի ունեցվածքից առգրավել են մոտ 20 տուփ թղթապանակ՝ լուսանկարներով, ձեռագրերով:
Թրամփի արձագանքը
Ամերիկացի նախկին նախագահը խոսել է իր տանը հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի հետ կապված իրավիճակի մասին և ընդգծել, որ այդ թղթերը չպետք է խլվեին։ ՀԴԲ-ն խուզարկությունների փոխարեն պետք է «պարզապես խնդրեր» իրեն հանձնել փաթեթները։
«Նախ՝ ամեն ինչ գաղտնազերծվեց։ Երկրորդ՝ նրանք ոչինչ չպետք է«վերցնեին»։ Նրանք կարող էին դա ունենալ ցանկացած ժամանակ՝ առանց քաղաքականություն խաղալու կամ Մար-ա-Լագո ներխուժելու»,-ասել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը հերքել էր The Washington Post-ի (WP) հրապարակած տեղեկությունները, թե ՀԴԲ գործակալները Մար-ա-Լագոյում փնտրում են միջուկային զենքի հետ կապված գաղտնի փաստաթղթեր։ Քաղաքական գործիչն այս տեղեկությունն անվանել է կեղծիք, ինչպես նաև 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննությունը։ Բացի այդ, Թրամփը դատապարտել է իր ունեցվածքի խուզարկությունների մասնակիցներին և նրանց անվանել «չար»:
Որոնումներ Մար-ա-Լագոյում
Դոնալդ Թրամփը խոսել է օգոստոսի 9-ին Մար-ա-Լագոյի իր կալվածքում իրականացված խուզարկությունների մասին։ Դրանց մասնակցել է ՀԴԲ-ի մոտ հարյուր գործակալ։ Քաղաքական գործիչը ենթադրել է, որ ՀԴԲ-ի գործողությունները կապված են 2024 թվականի նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության հետ։
«Կառավարական մարմինների հետ աշխատելուց և համագործակցելուց հետո այս չհայտարարված ներխուժումն իմ տուն ոչ անհրաժեշտ էր, ոչ էլ տեղին»,- շեշտել է Թրամփը։
Հուլիսի 15-ին Թրամփը հայտարարեց, որ որոշում է կայացրել 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Այժմ քաղաքական գործիչը մտածում է, թե երբ պետք է հայտարարի իր մասնակցության մասին՝ Կոնգրեսի աշնանային միջանկյալ ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո։ Թրամփը վստահ է, որ եթե մասնակցի ընտրություններին, կհաղթի:
Politico-ի փոխանցմամբ՝ ՀԴԲ-ն հետաքննում է Թրամփի կողմից օրենքի հնարավոր խախտումը, որը նրան սպառնում է ազատազրկմամբ։ Բյուրոն «հետաքննում է նախկին նախագահի գրառումները ջնջելու կամ ոչնչացնելու, հետաքննությանը խոչընդոտելու և լրտեսության մասին օրենքը խախտելու համար»։ Այս արարքների համար մեղադրական դատավճիռը նախատեսում է ազատազրկում կամ տուգանք։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Ջորջիա նահանգից հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինը նախաձեռնել է երկրի արդարադատության դեպարտամենտի ղեկավար Մերրիկ Գարլենդի իմփիչմենթի գործընթացը՝ Թրամփի տանը խուզարկությունների համար։
Կոնգրեսականն ընդգծել է, որ Գարլենդը, լինելով նաև գլխավոր դատախազ, «չարաշահել է իր լիազորությունները՝ ամերիկյան ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի հակառակորդներին քաղաքական հետապնդումների ենթարկելու համար»։
«Մենք չենք կարող դա հանդուրժել այստեղ՝ Ամերիկայում, որտեղ ոտնահարվում են մեր կարևորագույն ինստիտուտները՝ որևէ մեկի քաղաքական հակառակորդներին հաղթելու համար»,- ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը:
Գրինի խոսքով՝ Թրամփի տանը խուզարկություններն ուղղված են 2024 թվականին նրա հնարավոր նախընտրական քարոզարշավին։ «Այս գործողությունների նպատակն է թույլ չտալ [նախկին] նախագահ Թրամփին երբևէ վերադառնալ օվալաձև կաբինետ», – բացատրել է նա:
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...