22:10 20.08.2018
Հայաստանում գործող բոլոր բանկային ու վարկային կազմակերպությունները, կառավարության որոշմամբ, զիջում են մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակած վարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն մոտ հարյուր հազար քաղաքացիներ: Օգոստոսի 1-ից գործընթացը մեկնարկել է, յուրաքանչյուր կազմակերպություն վարկառուներին է առաջարկում տուգանքների զիջման իր մոտեցումները:
Հիմա բանկերում փաստաթղթերի ընդունման ու վերաձևակերպման գործընթացներ են կատարվում, իսկ տուգանքների զիջման դեպքում հաշվի են առնվում յուրաքանչյուր վարկառուի անհատական վարկային պատմությունն ու ունեցած ֆինանսական պարտավորությունները:
Ժամկետանց պարտքերը զիջելու համար քաղաքացիները պետք է իրենք դիմեն բանկերին ու վարկային ընկերություններին։ Դրա համար ժամանակ է սահմանված՝ մինչև տարեվերջ պետք է փաստաթղթերը ներկայացնել։ Յուրաքանչյուր վարկառուի գործն ուսումնասիրվելու է անհատապես՝ կախված վարկի տեսակից ու գումարի չափից, բայց բոլոր բանկերն ու վարկային կազմակերպություններն առաջարկում են վարկերը փակելու երեք հիմնական տարբերակ։
Վարկառուները կարող են միանգամից վարկի մայր գումարը վճարել ու ազատվել տուգանքներից կամ էլ 11-ամսյա տարաժամկետ վճարման կարգով ժամանակացույց կազմել, իսկ երրորդ տարբերակի դեպքում վարկառուի հետ կնքվում է վերավարկավորման պայմանագիր:
Վերավարկավորման պայմաններն էլ են փոխվել, վարկը տրամադրվում է 12-48 ամիս մարման ժամկետով, տոկոսադրույքը կազմելու է 12-14 տոկոս: Այս դեպքում վարկառուի ունեցվածքն ու աշխատավարձի չափը որոշիչ չեն լինելու:
Շատ վարկառուների՝ դատարաններում ու ակտերի հարկադիր կատարման գրասենյակներում գտնվող գործերի վարույթները կասեցվել են: Վարկային համակարգի առկա սև ցուցակները մաքրվելու են, քաղաքացիների վարկային վատ պատմությունները կզրոյացվեն:
Տույժերի զիջման գործընթացում ի հայտ են եկել նաև բանկային համակարգի աշխատանքի թերությունները։ Վարկ տրամադրելու ժամանակ ընկերությունները վարկառուի անձնական տվյալներն ու գումարի հասցեականությունը չեն ուսումնասիրել, վերցված գումարն ըստ նշանակության չի օգտագործվել: Հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ վարկառուն գումարը փոխանցել է երրորդ անձի կամ նույն անասնագոմում գտնվող կենդանիների համար վարկեր են ստացել ընտանիքի չափահաս բոլոր անդամները:
13:00 13.08.2025
Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 21-ին բանակցություններ կվարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Օգոստոսի 21-ին բանակցություններ կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանիամ Ջայշանկարի միջև, […] ...
12:49 13.08.2025
Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համարՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը կայցելի Բեռլին, որտեղ նա, հավանաբար, կմասնակցի եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց գագաթնաժողովին, հաղորդում է գերմանական Bild թերթը։ «Զելենսկին այսօր անձամբ կժամանի Բեռլին՝ Մերցի հետ միասին Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար։ Զելենսկին մայրաքաղաքում կլինի կեսօրին։ Մերցը հատուկ ընդհատել է իր ամառային […] ...
12:40 13.08.2025
Երևանի պարեկները օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերել. 32-ամյա տղամարդը ձերբակալվել էՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները օգոստոսի 11-ին Դավիթաշենի գերեզմանատան մոտ ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել 32-ամյա մի օտարերկրացու: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3.5 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Պարզվել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է: Օտարերկրացին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:29 13.08.2025
Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով դուրս եկավ Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակիչՑինցինատի մասթերսի 1/16 եզրափակչում Կարեն Խաչանովը վստահ հաղթանակի հասավ Ջենսոն Բրուքսբիի նկատմամբ: Գրանցվեց 6:3, 6:3 հաշիվը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը ռևանշի հասավ 2022-ին ամերիկացուց կրած ջախջախիչ պարտության դիմաց: Բրուքսբիի դեմ միակ խաղում Կարենը պարտվել էր 0:6, 3:6 հաշվով: Խաչանովը նախորդ 19 խաղից հաղթել է 16-ը: Նրա հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ: ...
12:20 13.08.2025
ԱՄՆ Ազգային գվարդիան ժամանել է ՎաշինգտոնԱՄՆ Ազգային գվարդիայի զինծառայողները, որոնց նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր լրացուցիչ տեղակայել Վաշինգտոնում, ժամանել են ծառայելու ԱՄՆ մայրաքաղաքում, ասվում է ԱՄՆ բանակի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Վաշինգտոն է ուղարկել Ազգային գվարդիայի մոտ 800 զինծառայող՝ քաղաքում հանցագործության դեմ պայքարելու համար։ «Կոլումբիայի շրջանի Ազգային գվարդիան ներկայացել է ծառայության։ ԱՄՆ բանակը գործի է դրել […] ...
12:11 13.08.2025
Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 1200 հետցնցումՍեյսմոլոգները գրանցել են ավելի քան 1200 հետցնցում Թուրքիայի Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո, հաղորդում է Աղետների կառավարման վարչությունը: Մեկ մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել կիրակի օրը Սինդիրգի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Ցնցումները զգացվել են մի քանի հարևան նահանգներում, այդ թվում՝ […] ...