22:15 22.08.2018
Հայաստանի բուհական համակարգն, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ունի լուրջ պրոբլեմ, և ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ բուհերը զանգվածաբար ունեն դիմորդի և ուսանողի խնդիր։ Վարչապետն այդ մասին նշել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։
«Ըստ էության՝ ունենք իրավիճակ, երբ բոլոր դիմորդներն ընդունվում են բուհեր, ունենք մեկ բացառություն, և դա Բժշկական համալսարանն է։ Ի՞նչ առանձնահատուկ բան կա․ կա հետևյալը, որ դեռ խորհրդային տարիներից Բժշկական համալսարանն իր քաղաքականության մեջ եղել է արտերկրից ուսանողներ ներգրավող, հիմա բազմաթիվ ուսանողներ են ներգրավված, ինչը հնարավորություն է տալիս չունենալ ուսանողի, դիմորդի խնդիր, հետևաբար՝ շատ ավելի լավ ֆինանսական վիճակում է, շատ ավելի մեծ պլաններով է գործում ռազմավարությունը։ Մեր բուհական համակարգն այս տրամաբանության մեջ պետք է կառուցված լինի, միտված լինի արտերկրից ուսանող բերելուն»,- ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց՝ աշխարհում բազմաթիվ առաջատար բուհեր կան, բայց միշտ էլ կա հնարավորություն՝ ունենալու գին-որակ այնպիսի հարաբերակցություն, որ լինեն հազարավոր դիմորդներ, որոնց դա հետաքրքիր է։ Նրա խոսքով՝ եթե կա Քեմբրիջ, Հարվարդ, Կոլումբիայի համալսարան, դա չի նշանակում, որ այլ համալսարաններ չկան։ Նա բերեց իր երեխաների օրինակը, նշեց՝ իր երեխաները սովորել են Տարտուի համալսարանում, որտեղ գները շատ մատչելի են, անգամ համադրելի են հայաստանյան որոշ բուհերի վարձավճարների հետ։
«Եթե հայաստանյան բուհերում իրականացվեն ռեֆորմներ, որ բոլոր բուհերը միտված լինեն արտերկրից ուսանող ներգրավելուն, սահմանեն գին-որակ գրավիչ հարաբերակցություն, միշտ էլ աշխարհում կա սեգմենտ, որի համար եղած բուհերը ինչ-ինչ պատճառներով կամ թանկ են, հարմար չեն և այլն։ Բուհական համակարգի փոփոխությունները, և ոչ միայն բուհական, կարևոր են մեր տնտեսության զարգացման համար»,- ասաց նա։
Վարչապետը նշեց, որ նույն տրամաբանությամբ պետք է շարժվել նաև առողջապահական քաղաքականության դեպքում։ Նա ասաց, որ կարևոր է՝ կարողանալ առողջապահական քաղաքականությունն իրականացնել այնպես, որ այն գրավիչ լինի արտերկրից պոտենցիալ հաճախորդների համար, ովքեր կգան այստեղ այդ ծառայություններից օգտվելու։
«Նույնը վերաբերում է գիտությանը, այն, ըստ էության, այսօր դարձել է գլոբալ երևույթ, մենք այստեղ ականատես եղանք՝ ինչպես են մեր գիտնականները մասնակցում գլոբալ նախագծերի։ Այսինքն՝ պարտադիր չէ, որ գիտնականը լինի մի տիեզերանավի կողքին կամ այլ գիտահետազոտական ինստիտուտում։ Նրանք պետք է կարողանան այստեղից իրենց ծառայությունները մատուցել, նաև փորձը փոխանցել այլ սերունդների, ունենան ծառայություններն արտահանելու հնարավորություն»,- ասաց նա՝ հավելելով, որ գիտությունը պետք է գործնական գործառույթներ իրականացնի տնտեսության մեջ։
21:09 19.08.2025
Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունումԱզատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...
20:48 19.08.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներOգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...
20:28 19.08.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 […] ...
20:16 19.08.2025
Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանումՑինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը: Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին: Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում: Ցինցինատիում […] ...
19:55 19.08.2025
Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակիՀայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...