15:35 28.04.2023
Ֆրանսիացի գործընկերոջս հետ վերահաստատել ենք մեր շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարուստ օրակարգի հետագա ընդլայնման, արդեն իսկ իրենց բնույթով առանձնաշնորհյալ հարաբերությունները տարբեր ոլորտներում նոր բովանդակությամբ հարստացնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև մերօրյա մարտահրավերները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ակներև է հայ-ֆրանսիական բարձրագույն մակարդակի քաղաքական երկխոսությունը ու դրա ամրապնդման երկուստեք վճռականությունը, որը վերահաստատվեց երկու երկրների ղեկավարների՝ նախորդ տարի՝ «Հավակնություններ. Ֆրանսիա-Հայաստան» համաժողովին մասնակցությամբ, ինչպես նաև՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի ստորագրումով: Մենք պայմանավորվել ենք գործուն քայլերով ապահովել ճանապարհային քարտեզի կյանքի կոչումը, մեր համատեղ շահագրգռվածությունն է՝ ունենալ այս ոլորտում շոշափելի արդյունքներ, ինչը համահունչ կլինի մեր քաղաքական երկխոսությանը»,- նշեց Արարատ Միրզոյանը:
Նա ընդգծեց, որ տնտեսական օրակարգի խթանման համար կարևոր գործոն է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ արդեն ձևավորված արդյունավետ համագործակցությունը ու դրա ընդլայնման հնարավորությունը:
«Մեծապես կարևորել ենք մի շարք այլ, այդ թվում՝ կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտներում սերտ համագործակցությունը: Նշել եմ մեր գոհունակությունն առ այն, թե ինչպես է Ֆրանսիան կիսում Հայաստանի հաջողությունները. օրինակ, Փարիզում և Լիոնում Թումո կենտրոնների գործունեությունը»,- հավելեց Միրզոյանը:
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը մանրամասնեց, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում անդրադարձել են նաև Հայաստանում ֆրանսիական կրթական բոլոր օղակներն ընդգրկող ուսումնական հաստատությունների գործունեությանը:
Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ամեն տարի Հայաստանում տեղի է ունենում «Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրեր»-ը միջոցառումը, որն ամբողջ Հայաստանում տարածում է ֆրանսիական մշակույթի շունչը՝ շուրջ 700 միջոցառումներով:
«Այսօր գոհունակությամբ ենք անդրադարձել մեր երկկողմ ընդգրկուն օրակարգում ուրույն տեղ զբաղեցնող միջխորհրդարանական համագործակցությանը՝ թե երկկողմ ձևաչափով, թե բազմակողմ խորհրդարանական հարթակներում: Ընդգծել ենք նոր թափով զարգացող և ընդլայնման զգալի ներուժ ունեցող ապակենտրոնացված համագործակցության ամրապնդման կարևորությունը»,- նշեց Միրզոյանը:
16:52 13.06.2025
Fars. Իրանը շուտով անօդաչու թռչող սարքերով կհարձակվի Իսրայելի վրաԹեհրանը դեռևս անօդաչու թռչող սարք չի ուղարկել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իսրայելի հարվածների, սակայն մոտ ապագայում Իրանից անօդաչու թռչող սարքերով հարձակում կիրականացվի, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը ՝ հղում անելով աղբյուրին: «Իսրայելի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերը որսալու մասին տեղեկատվությունն իրական չէ։ Իրական վրեժը կլինի մոտ ապագայում։ Այդ մասին կհայտարարվի միայն պաշտոնական ուղիներով», – ասել […] ...
16:45 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծըԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 13-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը ներկայացրել է վերջին տարիներին զորակոչի հետ կապված մի շարք վիճակագրական տվյալներ՝ մոտարկված իրականությանը: Ըստ նրա՝ զորակոչի […] ...
16:38 13.06.2025
Սարիթաղցու տնամերձ հողամասում կանեփի 200-ից ավելի բույս է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով հունիսի 11-ին այցելել են Սարի թաղի 21-րդ փողոցի հասցեներից մեկը, որտեղ տնամերձ հողամասի տեսանելի հատվածներում նկատել են կանեփանման բույսեր: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 205 բույս: 38-ամյա տանտերը ձերբակալվել և ներկայացվել է բաժին: Կատարվում է նախաքննություն: ...
16:30 13.06.2025
Սյունիքի մարզում դատախազական ներգործության արդյունքում՝ պետական բյուջե է վճարվել 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամՍյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է մարզի տարածքում ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքում՝ դատախազական ներգործության միջոցների՝ նախազգուշացումների հիման վրա, պետական բյուջե է վճարվել ընդհանուր 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ: ...
16:22 13.06.2025
Հայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համարՀայաստանում հաշտարարությունն այսուհետ պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում են կողմերին միասին գտնել փոխադարձաբար ընդունելի որոշում: Դուք ընտրում եք ձեր հաշտարարին՝ ելնելով ձեր սեփական կարիքներից: Հաշտարարության առավելություններն են խնդրի ավելի արագ լուծումը, սթրեսի նվազեցումը, ավելի ցածր […] ...
16:16 13.06.2025
AFP. Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել Իրանին Իսրայելի հարվածներից հետոՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ազգային պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել՝ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներից հետո, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին: Իսրայելը ուրբաթ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով իր միջուկային ծրագրի կարևորագույն օբյեկտները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է, որ կհետևեն նոր հարվածներ: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել […] ...