18:52 15.05.2023
Գյումրիի պետական ԲՈՒՀ-երն այս տարի, նախորդի համեմատ, ավելի շատ դիմորդներ ունեն։ Սա ցույց են տալիս դիմում-հայտերի ընդունման արդյունքները։
Գյումրիի պետական ԲՈՒՀ-երի շարքում ամենաշատ հայտագրած մասնագիտությունները, ըստ այդմ, նաև ամենաշատ հատկացված տեղերը Շիրակի պետական համալսարանն ունի։ Բայց արդեն որերորդ տարին դիմորդների թիվն ավելի պակաս է, քան հատկացված տեղերը։ 421 անվճար ու վճարովի տեղեր ունի համալսարանը, իսկ դիմորդների թիվը 103-ով պակաս է, սակայն այս ցուցանիշն աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ։
«Շիրակի պետական համալսարանն ունեցավ 318 դիմորդ։ Անցյալ տարի մոտ 40-ով քիչ էր դիմորդների թիվը։ Ունենք մասնագիտություններ, որտեղ ունենք մրցույթ։ Ցավոք սրտի ունենք մասնագիտություններ, որտեղ մեր ուզածից քիչ էր դիմորդների թիվը, բայց ընդհանուր առմամբ արդյունքները գոհացուցիչ են»,- SHANTNEWS-ին ասել է ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը։
Շիրակի պետական համալսարանում պահանջված մասնագիտությունների ցանկն անփոփոխ է։ Դիմորդները նախընտրում են անգլերեն-հայերեն թարգմանչական գործ, նաև հոգեբանություն բաժինները։ Իսկ օրինակ, մաթեմատիկայի բաժնում մրցույթ չի լինելու։ Այստեղ դիմորդների և հատկացված տեղերի քանակը հավասար է։ Սա մաթեմատիկայի բաժնի համար լավ ցուցանիշ է համարվում, որին նպաստել է մանկավարժական մասնագիտությունների համար նախատեսված պետական կրթաթոշակի ծրագիրը, որը գործելու է նոր ուսումնական տարվանից։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում պետական կրթաթոշակի ծրագիրը չի գործելու։ Այդուհանդերձ, Գյումրիի մասնաճյուղում բոլոր 4 մասնագիտություններում ընդունելությունը մրցութային է լինելու։ Հատկացված 135 տեղի համար 156 դիմորդ ունեն։
«Ամենամեծ մրցույթը մեր համալսարանում կառավարում բաժնում է։ Անցած տարի ֆինանսներ բաժնում էր։ Մրցույթի ծավալն աճել է նաև մյուս մասնագիտություններում։ Պետական կրթաթոշակի ծրագիրը անհավասար պայմաններ է ստեղծում մասնագիտությունների միջև։ Նման տարբերակված մոտեցումներից առաջ պետք է քննարկվեր բոլոր շահառուների հետ։ Մեզ հետ էլ պետք է քննարկվեր, մենք էլ մեր փաստարկները պետք է ներկայացնեինք»,- SHANTNEWS-ին ասել է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը։
Վերջին 9 տարիների տվյալներով նաև Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում այս տարվա դիմորդների թիվն ամենամեծն է։ 6 մասնագիտություններ են հայտարարագրել, որոնց 101 տեղ է հատկացված, իսկ դիմորդների թիվը 97 է՝ ընդամենը 4-ով պակաս հատկացված տեղերի թվից։ Ամենապահանջվածը Գյումրիի պոլիտեխնիկական ինստիտուտում տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինն է։
«Ամենաշատ դիմորդ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում։ Երևանի կրթահամալիրում էլ է նմանատիպ տենդենցը պահպանվում։ Ցավոք, ամենաքիչը ունենք «Շինարարություն» մասնագիտությունում։ Սա կարևոր, առանցքային մասնագիտություն է Գյումրիի մասնաճյուղում։ Բայց, ցավոք, դիմորդները գնում են մոդայիկ մասնագիտությունների հետևից»,- SHANTNEWS-ին ասել է ՀԱՊՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրենի ժ/պ Արթուր Կոստանդյանը։
Շինարարական բաժնում անգամ անվճար հատկացված երկու տեղերը չեն համալրվելու՝ ընդամենը մեկ դիմորդ ունեն։ Ընդհանուր առմամբ, Գյումրիի պետական բոււհերի բնագիտամաթեմատիկական բաժիններում այս տարի անվճար տեղերի քանակը ավելացել է։ Այս տարի էլ շատ բաժիններ ընդունվելու համար դիմորդներին բավարար կլինի անցողիկ շեմը հաղթահարել։ Իսկ տարկետման իրավունքը, որը ներդրվեց այս տարի, Գյումրիի ԲՈՒՀ-երին չի վերաբերում։ Թե որ ԲՈՒՀ-երում պետք է կիրառվի տարկետման իրավունքը, ընտրվել է հաստատությունների վարկանիշավորմամբ և պետության համար ռազմավարական նշանակության բաժիններում կրթություն ապահովելու հնարավորությամբ։
13:25 09.05.2025
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանԽաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ – «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան […] ...
13:10 09.05.2025
Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետոԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնկալում է, որ հանգստյան օրերից հետո ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ «լուրջ բանակցությունների» ժամանակն է գալու։ Այս մասին նա հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Մերցի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցից հետո ինքն ակնկալում է, որ նա կուժեղացնի «Ռուսաստանի վրա ճնշումը» և որ «այս […] ...
12:55 09.05.2025
Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակինՀաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: ...
12:34 09.05.2025
Խորհրդային զորքերը վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքըԽորհրդային զորքերը խոշոր ճակատամարտերում տարած իրենց հաղթանակներով վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Խորհրդային Միությունն իր վրա վերցրեց թշնամու ամենադաժան, անողոք հարվածները։ Միլիոնավոր մարդիկ, ովքեր գիտեին միայն խաղաղ աշխատանք, զենք վերցրին։ Նրանք որոշեցին ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը՝ անվերապահ հաղթանակներով», – ասել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով Հայրենական մեծ պատերազմում […] ...
12:23 09.05.2025
Ադրբեջանի ներկայացրած խախտումների վերաբերյալ հետաքննության արդյունքում պարզվել է՝ հայկական կողմը հրադադարը չի խախտել. ԱԽ քարտուղարՀայաստանը դիվանագիտական ուղիներով տվյալներ է ստացել հրադադարի Ադրբեջանի հայտարարած խախտումների վերաբերյալ և իրականացրել է հետաքննություն, որի արդյունքներով պարզվել է, որ հայկական կողմից այդպիսի խախտումներ չեն արձանագրվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի բոլոր ներկայացված միջադեպերի վերաբերյալ կատարել է քննություն և համապատասխան տեղեկությունները փոխանցել […] ...
12:14 09.05.2025
Սուրեն Պապիկյանը ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանինՀաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին: ...