15:47 25.06.2023
Փրկարարները հայտնաբերել են Պրիմորիեում գետում խեղդվող ընկերոջը փրկելիս անհետացած երեք երեխաներից երկրորդի դին, հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությունից։
«Հայտնաբերվել է խեղդված երկրորդ երեխայի դին, վերջին երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր երեխաներից մեկի դիակի հայտնաբերման մասին։
Նախորդ օրը ութ և տասը տարեկան երեք տղա և 12-ամյա աղջիկ գնացել էին Արսենևկա գետը լողալու։ Նրանց հետ մեծահասակներ չեն եղել։ Տղաներից մեկը սկսել է խեղդվել և ընկերներին օգնության է կանչել։ Երեխաները շտապել են օգնության, բայց ջրի հոսանքը քշել է նրանց։ Խեղդվող տղան կարողացել է ափ դուրս գալ, որից հետո զանգահարել է մորն ու պատմել կատարվածի մասին։
Քննիչները քրեական գործ են հարուցել անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առիթով:
19:12 07.08.2025
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՕգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու […] ...
18:51 07.08.2025
Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնիցՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։ ...
18:36 07.08.2025
Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականումՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված […] ...
18:27 07.08.2025
Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. ReutersReuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային […] ...
18:21 07.08.2025
Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել էՕգոստոսի 7-ին` ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։ ...
18:16 07.08.2025
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձըՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...