Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը խաթարում է Թբիլիսի-Կիև հարաբերությունները․ Վրաստանի դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+15.69 oC

Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը խաթարում է Թբիլիսի-Կիև հարաբերությունները․ Վրաստանի դեսպան

19:25 06.07.2023

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիի խոսքով, ուկրաինական կողմին բացատրվել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ խնդրանքն ու մտահոգությունը չեն համապատասխանում իրականությանը:  Հաղորդում է Aliq Media-ն։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այդ իրավիճակը խոչընդոտում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը, հետևաբար` նաև որոշակի խնդիրներ է ստեղծում:

Դեսպանն ասել է, որ հուլիսի 4-ի առավոտյան հանդիպում է ունեցել Ուկրաինայի փոխարտգործնախարարի հետ, որը խնդրել է 48 ժամվա ընթացքում լքել Ուկրաինան՝ Սաակաշվիլիի հարցով խորհրդակցություններ անցկացնելու համար, ինչին վրացական կողմը համաձայնել է:

Զաքարաշվիլին նաև ասել է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Վրաստանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական և քաղաքական աջակցությանը։ Նրա խոսքով, Վրաստանը կշարունակի օգնել Ուկրաինային։

Հուլիսի 4-ին Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին Զելենսկու հրամանով կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։

Հուլիսի 3-ին Զելենսկին հանձնարարել էր արտաքին գործերի նախարարություն կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին՝ ներկայացնելու Կիևի խիստ դժգոհությունը։ Նախագահը նաև պահանջել էր, որ դեսպանը 48 ժամվա ընթացքում մեկնի Թբիլիսի խորհրդակցությունների, միաժամանակ բանակցություններ սկսի Սաակաշվիլիի՝ Ուկրաինա վերադարձի համար։

Հայտարարություններին նախորդել էր հուլիսի 3-ի Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստում «Նոյեմբերի 7»-ի գործով Սաակաշվիլիի դատավարությունը, որի ժամանակ երրորդ նախագահը ցուցադրել էր հյուծված մարմինը՝ դրանում մեղադրելով Վրաստանի իշխանություններին։

Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով, Ուկրաինայի կառավարության դիրքորոշումը Սաակաշվիլիի նկատմամբ` «վիրավորական է»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 19.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

23:55 19.05.2025

Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։  Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […] ...

Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

23:52 19.05.2025

Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Մայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […] ...

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով

23:50 19.05.2025

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է

23:45 19.05.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ […] ...

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

23:39 19.05.2025

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP