Նյու Դելիի իշխանությունները հայտնում են Դենգե տենդի դեպքերի կտրուկ աճի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+17.8 oC

Նյու Դելիի իշխանությունները հայտնում են Դենգե տենդի դեպքերի կտրուկ աճի մասին

19:13 30.07.2023

 

Նյու Դելիի իշխանությունները հայտնել են Դենգե տենդի դեպքերի կտրուկ աճի մասին։ Հուլիսի երեք շաբաթների ընթացքում Հնդկաստանի մայրաքաղաքում գրանցվել է 65 դեպք, տվյալները հայտարարվել են կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում:

Ըստ բժիշկների՝ հունիսին Դելիում գրանցվել է այս հիվանդության 40 դեպք, իսկ մայիսին՝ 23։ Միևնույն ժամանակ, տարեսկզբից Հնդկաստանի մայրաքաղաքում գրանցվել է 187 դեպք՝ սա ամենաբարձր ցուցանիշն է 2018 թվականից ի վեր։

«Հիվանդանոցները պատրաստ պետք է լինեն՝ Դենգեի դեպքերի աճով պայմանավորված : Ես այսօր հարցը քննարկեցի նաև Դելիի մունիցիպալ կորպորացիայի հանձնակատարի հետ», – ասել է առողջապահության նախարարը՝ նշելով, որ Դելիում 20 հիվանդների գենոմի հաջորդականությունը ցույց է տվել, որ նրանցից 19-ը վիրուսի երկրորդ սերոտիպի կրողներ են:

«Երկրորդ տեսակը ծանր շտամ է, հիվանդների համար վտանգ է ներկայացնում, ենթադրաբար միայն մեկ շտամ է տարածված, բայց բոլորս պետք է զգույշ լինենք»,- ասաց նախարարը։

Վիրուսի չորս սերոտիպերից երկրորդը, որը կարող է հեմոռագիկ տենդ առաջացնել: Առողջապահության մասնագետների կարծիքով այս տեսակի վիրուսից մահացությունը ցածր է, սակայն Դենգե տենդով կրկին վարակումը կարող է վտանգ ներկայացնել կյանքի համար:

Բժիշկները Դելիում Դենգեի դեպքերի աճը կապում են հուլիսյան հորդառատ անձրևների հետ, որոնք հեղեղումներ են առաջացրել մայրաքաղաքի մի քանի շրջաններում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ

18:37 13.05.2025

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Մայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ նշվել […] ...

SHANTNEWS

18:00 13.05.2025

SHANTNEWS

Մեկնարկում են «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները

17:58 13.05.2025

Մեկնարկում են «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները: Գարնանային շրջափուլի առաջին միջոցառումը տեղի կունենա մայիսի 14-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ կհյուրընկալվեն Կոտայքի մարզի Քասախ համայնքի արվեստի դպրոցի սովորողներն ու […] ...

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ»-ին նվիրված փոստային բացիկի մարման արարողությանը

17:56 13.05.2025

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ»-ին նվիրված փոստային բացիկի մարման արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ Կառավարությունում: Նամականիշը և հատուկ ծրարը մարել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային […] ...

Սա մեծ մարտահրավեր է. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին

17:52 13.05.2025

Սա մեծ մարտահրավեր է. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Բրազիլիայի ազգային հավաքականի մարզիչ նշանակվելու մասին։ «Մայիսի 26-ից ես կլինեմ Բրազիլիայի հավաքականի մարզիչը։ Սա մեծ մարտահրավեր է, բայց ես դեռևս «Ռեալի» մարզիչն եմ։ Ես ուզում եմ լավ ավարտել մեծ արկածախնդրության այս մասը։ «Ռեալը» պաշտոնական հայտարարություն կանի, երբ ցանկանա։ Դրա հետ կապված որևէ խնդիր չկա։ Ես չգիտեմ, թե երբ […] ...

«Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

17:48 13.05.2025

«Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP