Դիետոլոգն անվանել է այն մթերքները, որոնք օգնում են դանդաղեցնել ծերացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+17.8 oC

Դիետոլոգն անվանել է այն մթերքները, որոնք օգնում են դանդաղեցնել ծերացումը

22:39 02.08.2023

Սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Իվաննիկովան անվանել է 12 բանջարեղեն, որոնք օգնում են պահպանել գեղեցկությունն ու երիտասարդությունը:

«Օրինակ՝ կաղամբը հարուստ է հակաօքսիդանտներով, A, C և K վիտամիններով, օգտակար է սրտի համար և ունի հակաբորբոքային հատկություն»,- ասել է Իվաննիկովան։

Հաջորդ բանջարեղենը, որը բժիշկն անվանել է, գազարն է: Նրա խոսքով՝ այն հարուստ է բետա-կարոտինով, որն օրգանիզմում վերածվում է ռետինոլի՝ երիտասարդության և գեղեցկության վիտամինի։

Պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք այն դարձնում են ծերացման գործընթացը դանդաղեցնող մթերք։ Գազարի օգտագործումը կարող է օգնել նվազեցնել սրտի հիվանդությունների և քաղցկեղի որոշ տեսակների վտանգը, ամրացնել ոսկորները, բարելավել տեսողությունը և մաշկի ու մազերի առողջությունը: Գազարն ավելի լավ է ուտել հում վիճակում:

Նաև, ըստ բժշկի, այս առումով օգտակար է բրյուսելյան կաղամբը, որը պարունակում է հատուկ հակատարիքային հակաօքսիդանտ։

Այն ամրացնում է արյան անոթների պատերը, պաշտպանում է բջիջները օքսիդատիվ վնասվածքներից, օգնում է օրգանիզմից հեռացնել տոքսինները և ունի ակտիվ հակաբորբոքային ազդեցություն։

Մեկ այլ առողջարար բանջարեղեն, որը սննդաբանը խորհուրդ է տվել ներառել սննդակարգում, սպանախն է։ Այն սննդարար և ցածր կալորիականությամբ մթերք է, որը հարուստ է բջջանյութով և հակաօքսիդանտներով։ Սպանախը շատ օգտակար է սրտի և աչքերի համար, իջեցնում է արյան ճնշումը, բարելավում է ճանաչողական գործառույթը, պաշտպանում է որոշակի քրոնիկ հիվանդություններից և քաղցկեղից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլիկն ու «Բարսելոնան» նոր պայմանագիր են համաձայնեցրել

17:35 13.05.2025

Ֆլիկն ու «Բարսելոնան» նոր պայմանագիր են համաձայնեցրել

«Բարսելոնան» գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի այն ժամանակ, երբ «Բարսելոնան» ապահոված լինի Լա լիգայի չեմպիոնությունը: «Բարսելոնան» Ֆլիկի գլխավորությամբ առաջին մրցաշրջանում նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը և գավաթը: Իսպանիայի առաջնության ավարտից երեք տուր առաջ էլ «Բարսելոնան» […] ...

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանի գլխավորած պատվիրակությանը

17:29 13.05.2025

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Մայիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր էմիրաթական «Royal Investment Bureau» ընկերության ղեկավար կազմը։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ձևավորված սերտ տնտեսական […] ...

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցը

17:24 13.05.2025

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցը

Խորհրդարանը մայիսի 13-ի նիստում քննարկում է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Այն ներկայացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Անդրադառնալով ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման […] ...

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության գծով խորհրդականի հետ

17:19 13.05.2025

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության գծով խորհրդականի հետ

Մայիսի 13-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման ընթացքը և անվտանգության ոլորտի ընթացիկ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և […] ...

Վանաձորցի տղամարդը ձերբակալվել է թմրանյութ պահելու կասկածանքով

17:14 13.05.2025

Վանաձորցի տղամարդը ձերբակալվել է թմրանյութ պահելու կասկածանքով

Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայիսի 9-ին ձերբակալել և «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի բնակիչ 37-ամյա տղամարդու: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ»-ի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են ընդհանուր 9 գրամից ավելի դեղնակաչավուն զանգվածներ և մոխրացած հետքերով […] ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղությունները

17:09 13.05.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղությունները

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով: Անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային […] ...

BACK_TO_TOP