13:56 06.08.2023
Կար ժամանակ, երբ COVID-19-ը վտանգ էր ներկայացնում մարդկանց լայն շրջանակի համար, սակայն այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ հիվանդների խոցելի խմբերի պաշտպանության վրա։ Առաջին հերթին դրանք ծանր քրոնիկ հիվանդություններ և թույլ իմունիտետ ունեցող մարդիկ են, «Իզվեստիային» ասել է ռևմատոլոգ Պավել Նովիկովը։
Հուլիսի վերջին ՌԴ Առողջապահության նախարարությունն առաջարկեց հրաժարվել կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումներից և անցնել խոցելի կատեգորիայի քաղաքացիների պատվաստումներին՝ պատճառաբանելով COVID-19-ի դեմ կոլեկտիվ իմունիտետի բարձր մակարդակի ձևավորումը և համաճարակային իրավիճակի կայունացումը։
«Այո, իսկապես, այսօր վիրուսը վտանգավոր է հիվանդների որոշակի խմբի համար, և դա պետք է ընդգծել։ COVID-19-ը դեռ գոյություն ունի, հազարավոր մարդիկ հիվանդանում են դրանով, հարյուրավոր հիվանդներ ամեն օր հոսպիտալացվում են, ցավոք դեռ մահեր են գրանցվում։ Այսօր նրանք են առաջին հերթին ամենախոցելիները, ովքեր ունեն ծանր քրոնիկ հիվանդություններ, նրանք, ում իմունային համակարգը լավ չի աշխատում։ Հենց նրանց մոտ է բարձր մնում կովիդային վարակի ծանր ընթացքի վտանգը»,- ասել է Նովիկովը։
Մասնավորապես, ըստ նրա, COVID-19-ով ամենածանր հիվանդներն են ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններով հիվանդները, հատկապես՝ քիմիաթերապիա ստացողները։
Խոսքը նաև հեմոդիալիզի վրա գտնվող երիկամների ծանր քրոնիկ հիվանդությամբ, փոխպատվաստված օրգաններով մարդկանց մասին է, նաև շաքարային դիաբետ, բրոնխոթոքային և սրտանոթային հիվանդություններ ունեցող հիվանդների լայն խմբի մասին։
«Նրանցից շատերի մոտ պատվաստանյութը կարող է լավ չաշխատել, այսինքն՝ նրանց պաշտպանության այլ մեթոդ է պետք՝ պասիվ իմունիզացիա, այդ թվում այն պատճառով, որ պատվաստանյութով ակտիվ իմունիզացիան չի աշխատի, քանի որ կա իմունային անբավարարություն»,- ընդգծել է Նովիկովը։
Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան, Ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Եվգենի Շլյախտոն, հուլիսի 7-ին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում առաջարկել էր ընդմիջում վերցնել կորոնավիրուսի դեմ պատվաստումներում։
Հունիսի 14-ին Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համաճարակը գլոբալ վնաս է հասցրել աշխարհին, որը շատ դժվար է հաշվարկել տնտեսական առումով։
Մայիսի 5-ին ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ ԱՀԿ-ն հանել է COVID-19-ը համաճարակի կարգավիճակից։
17:58 13.05.2025
Մեկնարկում են «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկում են երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի 2025 թվականի միջոցառումները: Գարնանային շրջափուլի առաջին միջոցառումը տեղի կունենա մայիսի 14-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ կհյուրընկալվեն Կոտայքի մարզի Քասախ համայնքի արվեստի դպրոցի սովորողներն ու […] ...
17:56 13.05.2025
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ»-ին նվիրված փոստային բացիկի մարման արարողությանըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ Կառավարությունում: Նամականիշը և հատուկ ծրարը մարել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային […] ...
17:52 13.05.2025
Սա մեծ մարտահրավեր է. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Բրազիլիայի ազգային հավաքականի մարզիչ նշանակվելու մասին։ «Մայիսի 26-ից ես կլինեմ Բրազիլիայի հավաքականի մարզիչը։ Սա մեծ մարտահրավեր է, բայց ես դեռևս «Ռեալի» մարզիչն եմ։ Ես ուզում եմ լավ ավարտել մեծ արկածախնդրության այս մասը։ «Ռեալը» պաշտոնական հայտարարություն կանի, երբ ցանկանա։ Դրա հետ կապված որևէ խնդիր չկա։ Ես չգիտեմ, թե երբ […] ...
17:48 13.05.2025
«Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Հ․ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:44 13.05.2025
25-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ և ծալովի դանակ կարՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մայիսի 12-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 24 և 25 տարեկան երկու բնակչի։ 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով գլանակ և ծալովի դանակ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել է հաշիշի նմանվող դարչնագույն զանգվածով […] ...