16:18 24.08.2023
Նովոսիբիրսկում բժիշկները բարեհաջող վիրահատել են մի տղամարդու, ում մոտ 30 սանտիմետրանոց թրոմբ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է NGS.RU-ն՝ հղում անելով Մեշկալինի կլինիկային։
Մեծ նորագոյացությունը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ 46-ամյա տղամարդը դիմել է բժիշկներին՝ գանգատվելով շնչարգելությունից և թուլությունից։
Հետազոտության ժամանակ բժիշկները նկատել են արյան մեծ թրոմբ, որի մի մասը պոկվել և տեղավորվել էր թոքային համակարգում։
«Սրտում այս չափի թրոմբները շատ հազվադեպ են լինում. որպես կանոն, դրանք չեն հասնում 20 սանտիմետրի»,- ասել է վիրաբույժը։
Հիվանդին փրկելու համար բժիշկները որոշել են սրտի և թոքային զարկերակի միաժամանակյա վիրահատություն կատարել։ Միջամտությունը բարեհաջող է անցել:
23:59 12.05.2025
Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումըԱնկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:52 12.05.2025
Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարությունԵրբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...
23:47 12.05.2025
Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:39 12.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:28 12.05.2025
56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողինԵրեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...
23:07 12.05.2025
Գեորգի Հարությունյանի «Պուշկաշ Ակադեմիան» հաղթել էՀունգարիայի առաջնության 31-րդ տուրում «Պուշկաշ Ակադեմիան» ընդունել է «Դեբրեցենին» և հաղթել 4-2 հաշվով: Տանտերերի կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը: 20-ամյա ֆուտբոլիստը կրկին խաղացել է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Հունգարիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Պուշկաշ Ակադեմիան» 60 միավորով երկրորդն է և երեք միավորով է հետ գործող չեմպիոն «Ֆերենցվարոշից»: ...