Շուշանիկ Կուրղինյանի ծննդյանը օրը կիսանդրին վերադարձվում է իր տեղը, իր միջավայր. Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+21.09 oC

Շուշանիկ Կուրղինյանի ծննդյանը օրը կիսանդրին վերադարձվում է իր տեղը, իր միջավայր. Ժաննա Անդրեասյան

18:30 30.08.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և ֆինանսական միջոցներով պատրաստվել և Կոմիտասի անվան պանթեոնում տեղադրվել է բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին: Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող կիսանդրին գողացվել էր:

Աշխատանքների իրականացման համար սահմանված կարգով հայտարարվել էր մրցույթ. հաղթող քանդակագործը Սարգիս Բաղդասարյանի որդին է՝ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր այցելել են Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ խոնարհել Շուշանիկ Կուրղինյանի հուշարձանին:

Նախարարի խոսքով՝ երկար ճանապարհ անցնելուց հետո վերջապես հնարավոր եղավ Շուշանիկ Կուրղինյանի արձանը վերադարձնել իր տեղը.

«2021 թվականին Կոմիտասի անվան զբոսայգու տարածքից գողացվել էր անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի քանդակած Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին: Նոր տեղադրված կիսանդրու հեղինակ՝ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ այս քանդակը պատրաստվել է ոչ թե լուսանկարների, այլ նախկին քանդակի հիման վրա: Խորհրդանշական է, որ քանդակն իր տեղն է վերադարձվում ինչպիսին, որ ի սկզբանե կար: Այսօր՝ Շուշանիկ Կուրղինյանի ծննդյանը օրը, վերադարձնում ենք կիսանդրին իր տեղը, իր միջավայր: Ընդհանուր առմամբ՝ փոքրաթիվ են այն վայրերը, որոնք նվիրված են հանրության կյանքում մեծ վաստակ ունեցած և հետք թողած կանանց: Նոր պատրաստված այս կիսանդրին, տարածքի բարեկարգման որոշակի գործընթացները, հուսով եմ, կնպաստեն Շուշանիկ Կուրղինյանի կյանքի և գործունեության հանրային իրազեկմանը, մասնավորապես՝ երեխաների, դպրոցականների շրջանում»,- նշել է նախարարը և հույս հայտնել, որ այս գործընթացը կլինի շարունակական և կնպաստի մեծ ավանդ ու ներդրում ունեցած կանանց նվիրված գործերի ստեղծմանը՝ մայրաքաղաքում և մարզերում:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Աշոտ Բաղդասարյանին կիսանդրու պատրաստման և դրա հետ կապված բոլոր դժվարությունները հաղթահարելու համար: Նախարարի նշմամբ՝ 2023 թ. նշվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակը, ինչի կապակցությամբ սեպտեմբերի 5-ին Հայաստանի նկարիչների միության սրահում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված անվանի արվեստագետին:

Կիսանդրու հեղինակ՝ քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել քանդակի ստեղծման գործում պետական հոգածության համար:

Անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանը (1923-2001 թթ.) բազմաթիվ հայտնի քանդակների հեղինակ է: Նրա կերտած հուշարձանների թվին են պատկանում Հունան Ավետիսյանի, Ավետիք Իսահակյանի, Հակոբ Պարոնյանի, «Մենք ենք մեր սարերը», «Ղարաբաղցիները», «Մեղեդի», «Հավերժ բարեկամություն», Դավիթ Բեկի, Լոռեցի Սաքոյի հուշարձանները:

Քանդակագործի ստեղծագործություններից պահվում են ՌԴ Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում:

Շուշանիկ Կուրղինյանի ծննդյանը օրը կիսանդրին վերադարձվում է իր տեղը, իր միջավայր. Ժաննա Անդրեասյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

23:00 09.08.2025

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

22:51 09.08.2025

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

22:46 09.08.2025

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

Գլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

22:42 09.08.2025

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

22:33 09.08.2025

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

Օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

22:22 09.08.2025

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP