20:03 31.08.2023
Ամենաապահանջված, ամենասպասված ու ամենադիտարժան… այս ամենա-ամենաների շարքը կարելի է երկար թվարկել, բայց, չչարաշահելով հեռուստադիտողների համբերությունը, միանգամից հայտնենք՝ «Իրար դեմ» հեռուստասերիալը վերադառնում է «Շանթ»-ի եթեր: Վերադառնում է, որ կիսատ մնացած ասելիքն ամբողջացնի ու հեռուստադիտողին դարձյալ պատմի ընկերության, սիրո ու այլ կարևորագույն արժեքների մասին:
Նկարահանման հրապարակներում այս օրերին եռուզեռ է: Շուրջ մեկ ամիս դադարը պարտավորեցնում է շատ աշխատել, որովհետև շատ են նաև հեռուստադիտողների կողմից հարցերը, եթե կուզեք՝ պահանջները. որտե՞ղ են ու ե՞րբ են սիրելի հերոսները վերադառնում իրենց ասելիքով: Այսպիսով, հանրակացարանում հայտնված՝ միմյանցից տարբեր երիտասարդների պատմությունը սեպտեմբերի 4-ից ամեն երկուշաբթիից ուրբաթ նույն ժամին՝ 20:30-ին, դարձյալ «Շանթ»-ի եթերում կլինի: SHANTNEWS.am-ը այցելել է նկարահանումների հրապարակ և զրուցել ստեղծագործական անձնակազմի հետ:
Հեռուստասերիալի ռեժիսոր Ռաֆայել Հովհաննիսյանը նախ հիշեցնում է՝ սերիալի առաջին մասն ավարտվեց բավական լարված պահին ու հեռուստադիտողների մոտ շատ հարցականներ թողեց, և կարիք կա այդ հարցականների պատասխանները հասցնել դիտողներին։ Փորձելու են այնպես անել, որ սպասումներն արդարացնեն։
«Այն կերպարներին, որոնք մենք տեսել են 74 սերիա, որոնք ներկայացել են մի կերպով, այս դադարից հետո տեսնելու ենք որոշակի փոփոխություններով, որոնք անակնկալ են լինելու, անսպասելի են լինելու, ու դիտողի համար բավական հետաքրքիր է լինելու: Նոր գլխավոր կերպարներ, որպես այդպիսին, չեն ավելանալու, բայց լինելու են սյուժետային զարգացումներ, որոնց արդյունքում հեռուստադիտողները նաև նոր կերպարների կտեսնեն: Եթե առաջին մասում զարգացումները, այսպես ասենք, այդքան էլ արագ չէին, ապա երկրորդ մասում զարգացումները բավական կտրուկ են լինելու»,-ասում է Ռաֆայելը՝ այլ փակագծեր չբացելով:
Փակագծերը չեն բացում նաև հեռուստասերիալի գլխավոր հերոսները: Կամիլային մարմնավորող Մերի Քոչարյանն ինքն էլ չգիտի, թե կերպարին ինչ զարգացումներ են սպասվում, բայց վստահ է, որ Կամիլան էլ փոփոխություններ կկրի ու, ի վերջո, կհստակեցվի Սոսի և Կամիլայի ճակատագիրը։
«Շատ անսպասելի իրադարձություններ կլինեն, այնպես որ ուղղակի կասեմ, որ հեռուստադիտողը դիտի և տեսնի, թե ինչպես է վերջանում: «Իրար դեմ» հեռուստասերիալը ինձ համար ամենասիրելի նախագծերից է եղել և լինելու: Շատ հավես ու ամուր ընկերության մասին է, դժվարությունների, վրեժի, սիրո մասին է, այդ ամեն ինչը ճիշտ կերպով անելու մասին է, ու շատ հեռուստադիտողներ այս սերիալը դիտելիս իսկապես շատ-շատ բաներ կարող են սովորել և հասկանալ, օրինակ, թե ինչպես ճիշտ ընկերություն անել, ինչպես պետք է սիրել, կարևորել ցանկացած մարդու, որ հայտնվում է քո կյանքում»,-նշում է Մերին:
Նկարահանման հրապարակներում առավոտից երեկո լինելը դերասաններին չի մտահոգում: Ասում են՝ անձնակազմը ջերմ է, իրենք էլ ասես տանը լինեն: Այդ ջերմությունն է, որ փոխանցվում է հեռուստադիտողին, այդ ջերմությունն է նաև, որ հնարավորություն է տալիս ստեղծելու հեռուստասերիալ, որին սպասում են և, ինչու ոչ, որով ապրում են:
Գլխավոր հերոսներից Սոսին մարմնավորող Հրանտ Հովսեփյանը ևս փակագծեր չի բացում: Թող հետաքրքիր լինի, ասում է նա:
«Ես վստահ եմ, որ երկրորդ մասում ևս հեռուստադիտողը հետաքրքրիր զարգացումներ կտեսնի, և մեր կերպարներն իրենց ասելիքը կամբողջացնեն և տեղ կհասցնեն: Իրականում Սոսի ասելիքն այն էր, որ կապ չունի, թե ով ես ներկա պահին, պետք է լսես սրտիդ ձայնին, առաջնորդվես նրա օգնությամբ, և կապ չունի, թե ինչ խանգարող հանգամանքներ կլինեն, պետք է հասնես քո ուզածին»,-նշում է Հրանտը:
Բարի, ազնիվ ու ընկերասեր Արեգին էլ հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Հիշո՞ւմ եք, թե որքան էր սիրում Էսթերին, բայց թե ինչպես էր ֆինանսապես անկայունությունը նրան հետ պահում շատ վճռական քայլերից: Իրականում այդպես չպետք է լինի, կարծում է Արեգին մարմնավորող Լեոնը: Նա համաձայն չէ Արեգի մտորումների հետ:
«Արեգը, փոքր-ինչ, իմ կարծիքով, հիմար քայլ արեց և պետք չէր շտապել, եթե կա մեկը քո կյանքում, ու իրեն շատ ես սիրում, պետք է բոլոր դժվարություններն իր հետ է անցնես ու հաղթահարես, բայց Արեգը շտապեց: Առաջիկա շարունակության մեջ կտեսնենք, թե ոնց է զարգանում: Համենային դեպս, որպես ընկերասեր, այդ տեսակը կշարունակվի, և երեք ընկերները ընկերությունը կպահեն ավելի հասուն և կայուն: Կիսատ է մնացել, ասելիք շատ կա, համենային դեպս, ինձ էլ դեռ ասելիք ունի Արեգը, ես ուզում եմ, որ փոխվի, հիմար չմնա իր արած հիմար քայլով: Իմ կարծիքով՝ Արեգի կերպարը ցույց է տալիս, որ եթե սիրում ես մեկին, պետք է վստահ լինես, որովհետև արել ես առաջին քայլը, պետք պինդ մնաս և հասնես քո նպատակին: Արեգը կասի դեռ իր ասելիքը»,-կարծում է Լեոնը:
Այսպիսով, ևս մի քանի օր, և փակագծերը կսկսեն բացվել: Ձեր սիրելի հերոսներն իրենց պայքարով, սիրո բոլոր դրսևորումներով, դժվարություններով ու հաղթանակներով ամեն աշխատանքային օր՝ ժամը 20:30-ին, դարձյալ կլինեն «Շանթ»-ի եթերում:
23:00 09.08.2025
Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...
22:51 09.08.2025
Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունումՀայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...
22:46 09.08.2025
Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցելԳլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...
22:42 09.08.2025
Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...
22:33 09.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանըՕգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...
22:22 09.08.2025
Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...