18:46 31.08.2018
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստ է ամեն ինչ անել բոլոր դպրոցների տնօրենների համար, որոնք կհամագործակցեն ու կօգնեն կառավարության քաղաքականությունն իրականացնելու հարցում՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ Այս մասին Հարությունյանը քիչ առաջ հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:
Միևնույն ժամանակ, նախարարը նշեց, որ խստագույնս կպատժի առաջին հերթին իր կուսակցության անդամներին, որոնք կփորձեն քարոզչություն իրականացնել դպրոցներում։ Մյուս կուսակցության ներկայացուցիչների դեպքում բոլոր այդ փորձերը կկանխվեն։
«Եվ ես ևս մեկ անգամ ասում եմ, որ դպրոցը լինելու է (ոչ թե հույս եմ հայտնում կամ ենթադրություն անում) ապաքաղաքական։ Ներկայումս մենք հիմնականում այդ հարցը լուծել ենք»,- հայտարարեց նա։
20:48 07.05.2025
Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին և հայտնվել բենզալցակայանի տարածքումՄայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վիկտոր Հ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Նոր Հաճն-Երևան ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հարևանությամբ գործող բենզալցակայանի երկաթե դարպասին ու քարե պարսպին, կոտրել դրանք ու հայտնվել բենզալցակայանի տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
20:18 07.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր, Սարի Թաղ 17-24 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Բաղրամյան պող. 25-31 շենքեր, […] ...
19:54 07.05.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան փողոցումՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Մասնավորապես՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, «ՀայԱրտ» մշակույթային կենտրոնի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: ...
19:50 07.05.2025
Առողջապահության նախարարության և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրԱռողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի տնօրեն Աստղիկ Խալաթյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը, ինչպես նաև հաշվի առնելով կանխարգելիչ հետազոտությունների իրականացման և դրանց արդյունքում հայտնաբերված շեղումների դեպքում հետազոտությունների անհրաժեշտ ծավալի ամբողջական ընդգրկումը` Հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում […] ...
19:46 07.05.2025
Անահիտ Մանասյանն ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավարինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 7-ին ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար Կապիլ Շարմային և կազմակերպության ներկայացուցիչներին։ Անահիտ Մանասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել այցի համար և բարձր գնահատել կազմակերպության գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Պաշտպանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով իրավունքների խախտումների […] ...