17:11 23.11.2023
Հավանության է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է մարզերում քաղաքաշինական ու տնտեսական ակտիվությունը խթանող` տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների որոշումների կայացումը ժամանակի մեջ առաջ բերելը խրախուսելը, ինչպես նաև հիփոթեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի հետագա՝ երկարաժամկետ հեռանկարում ընդլայնումը զսպելն է:
Նախագծով առաջարկվում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիփոթեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝ 2027 թ. հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված այդ մարզերի սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի, 2029 թ. հունվարի 1-ից հետո, եթե գույքը գտնվում է այլ մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի:
Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թ. հունվարի 1-ից հետո ստացված և կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիփոթեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփոթեկային վարկի վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը:
Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հիփոթեկային վարկերի կամ նոր բնակարանների ձեռքբերման էսքրոու հաշիվների կառավարմանը վերաբերող օրենքի նախագծին, որը վերջերս ընդունվել է խորհրդարանում:
«Խոսքը հիփոթեկային վարկերի կառավարման հաշիվների մասին է, և մենք կարգավորում ենք այն համամասնությունները, որով շինարարական ընկերությունները կարող են օգտագործել քաղաքացիների կողմից վերցրած հիփոթեկային վարկերի գումարները։ Սա մեր շուկայի ակտիվության պայմաններում չափազանց կարևոր քայլ է սպառողների իրավունքները պաշտպանելու համար։ Կարծում եմ՝ բավականին լավ մեխանիզմներ են դրվել։ Ընդ որում, 2025 թվականի հունվարի 1-ից գործելու է նաև կարգավորում, որ նոր ձեռքբերվող բնակարանների գնի վերջին 5 տոկոսը շինարարական կազմակերպությունները կստանան բնակարանն արդեն փաստացի բնակարանատիրոջը, գնորդին հանձնելուց հետո, որպեսզի բնակարան ձեռք բերած քաղաքացին սեփական աչքերով տեսնի և շոշափի, և արձանագրվի, որ բնակարանի շինարարությունը և ընդհանրապես շինարարությունը տեղի է ունեցել պայմանագրի և շահառուի ողջամիտ ակնկալիքներին համապատասխան:
Հաջորդ կարգավորումը վերաբերում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից շինարարական կազմակերպությունները քաղաքացիների այդ էսքրոու հաշիվների գումարները, ըստ էության, առանց լրացուցիչ նախապայմանների կարող են օգտագործել միայն 50 տոկոսով, իսկ մնացած 50 տոկոսը կարող են օգտագործել՝ ըստ շինարարության փաստացի կատարված ծախսերի, որը նույնպես շատ կարևոր է։ Իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից մեղմ կարգավորմամբ մենք սկսում ենք այս հարցը լուծել այնքանով, որ շինարարական կազմակերպությունները առանց պայմանի կարող են օգտագործել քաղաքացիների կողմից ներդրված գումարի 70 տոկոսը, և արդեն 2025 թվականից պետք է 50/50 հարաբերակցություն լինի։ Կարծում եմ՝ էական կարգավորում է շուկայում հարաբերությունները ճիշտ դասավորելու և սպառողների իրավունքները պաշտպանելու նկատառումով»,- ասել է վարչապետը:
13:43 15.08.2025
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՕգոստոսի 15-ին, ժամը 10։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
13:42 15.08.2025
Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած […] ...
13:30 15.08.2025
Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի ծառահատումներով, իսկ հատած ծառերից պատրաստում շինափայտ։ Ստուգման ընթացքում իրավապահները տղամարդու արհեստանոցին կից շինությունում հայտնաբերեցին տարբեր չափերի շուրջ 10 խորանարդ մետր կողահատ տախտակ: Պարզվել է, որ տախտակն իրենն է, ձեռք է բերել մոտ մեկ տարվա ընթացքում` իրենց գյուղին […] ...
13:17 15.08.2025
Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ Ադրբեջանի հետ հաջորդ շաբաթվա վերջինՌուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ հաջորդ շաբաթվա վերջին։ Ուրբաթ օրը Օվերչուկը լրագրողներին հայտնեց, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ «Հաջորդ շաբաթվա վերջում ես նաև հանդիպում եմ նախատեսել ադրբեջանական կողմի հետ։ Մենք այնտեղ նույնպես կքննարկենք այս հարցերը։ Այսպիսով, առաջընթաց […] ...
13:09 15.08.2025
Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժածՕգոստոսի 15-ին, ժամը 11։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել […] ...
13:05 15.08.2025
Օգոստոսի 17-19-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանովԵրևանում օգոստոսի 15-ին ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-16-ին,19-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 15-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...