16:27 21.03.2018
Ճապոնիայի արտգործնախարար Տորո Կոնոն ֆուտբոլի գնդակի տեսք ունեցող տորթով շնորհավորել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ծննդյան տարեդարձը: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը:
«Տոկիո կատարած այցի ընթացքում նաև նշեցինք Սերգեյ Լավրովի ծննդյան տարեդարձը: Ճապոնացի նախարարը ջերմ շնորհավորեց իր ռուս գործընկերոջը՝ աշխատանքային ճաշն ավարտելով ֆուտբոլի գնդակի տեսքով տոնական տորթով: Լավրովն էլ իր հերթին նրան նվիրեց ֆուտբոլի աշխարհի խաղերի պաշտոնական գնդակներից մեկը»,- ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության Twitter-ում:
????????????????Визит в Токио проходит в День рождения Сергея Лаврова. Японский министр тепло поздравил российского коллегу, завершив рабочий ланч праздничным тортом в виде футбольного мяча. Лавров в долгу не остался и подарил коллеге официальный мяч @fifaworldcup_ru pic.twitter.com/KnU0jPufzG
— МИД России ???????? (@MID_RF) 21 марта 2018 г.
Սերգեյ Լավրովն իր ծննդյան 67-ամյակը նշել է դիվանագիտական առաքելության ընթացքում, և սա նրա համար արդեն սովորական է դարձել: Նա 1972 թվականից սկսած աշխատում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունում, իսկ 2004-ից ՌԴ ԱԳՆ ղեկավարն է: Լավրովն իր պաշտոնավարման ընթացքում զանազան տեղական և միջազգային հարցումների արդյունքում համարվել է ՌԴ ամենաազդեցիկ նախարարներից մեկը:
Դիվանագիտական դաշտում Լավրովը շատ հաճախ աչքի է ընկնում սուր մեկնաբանություններով և պատասխաններով: 2008-ին Daily Telegraph-ում հրապարակել էին հոդված, որում անդրադարձել էին Սերգեյ Լավրովի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դեյվիդ Միլիբենդի խոսակցությանը Հարավային Օսիայում ծագած կոնֆլիկտի մասին: Սերգեյ Լավրովը նրա հետ զրույցում ցենզուրայից դուրս արտահայտություններ է իրեն թույլ տվել՝ ասելով Who are you to fucking lecture me? (թարգ.- Ո՞վ ես դու, որ դասախոսություններ կարդաս): Ճիշտ է, հետագայում BBC-ին տված հարցազրույցում բրիտանացի նախարարը հերքեց՝ ասելով, թե «ամեն ինչ այնքան էլ այդպես չի եղել», սակայն այս միջադեպի մասին հետագայում տարբեր հարթակներից շատերը խոսեցին և իրենց վարկածները ներկայացրին:
Նրան անվանում են «Երկաթյա դիվանագետ» և դա բացատրում են նրա բնավորությամբ, բանակցություններ վարելու ունակություններով, հաճախ նաև հումորային և սարկաստիկ մեկնաբանություններով:
Չնայած Լավրով ազգանվանը, հարկ է նշել նաև նրա հայկական արմատների մասին: Հայտնի է, որ Սերգել Լավրովի հայրը թիֆլիսահայ է եղել, և մի շարք աղբյուրներում նշվում է, որ նախկինում նրանց ընտանիքի անդամները կրել են Քալանթարով կամ Քալանթարյան ազգանունը: Չնայած այս տեղեկատվությանը՝ ՌԴ արտգործանախարարության կայքում դիվանագետի բնութագրի բաժնում նրա ազգության դիմաց նշված է, որ ռուս է:
08:00 07.05.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՄայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...