23:36 01.12.2023
Մանդարինը բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, ուստի չպետք է չարաշահել այն, զգուշացրել է էնդոկրինոլոգ, պրոֆեսոր Զուխրա Պավլովան։ Նա կոչ է արել զգուշությամբ օգտագործել այս հայտնի սեզոնային միրգը։
Պավլովան ասել է, որ մանդարինները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին A և C, ուստի այն պետք է ուտել առողջ մաշկի, ատամների, աչքերի և իմունային համակարգի ամրապնդման համար։ Նաև, ըստ բժշկի, այս միրգը ջերմության դեմ պայքարող հատկություն ունի, իսկ դրա մեջ պարունակվող հակաօքսիդանտ հեսպերիդինը ներառված է այտուցների և նույնիսկ երակների վարիկոզի բուժման համար նախատեսված դեղամիջոցների մեջ։
Պավլովան նշել է, որ որոշ գիտնականներ պնդում են, թե այս միրգը իր բաղադրության մեջ պարունակվող սինեֆրին նյութի շնորհիվ օգնում է զսպել «վատ» խոլեստերինի արտադրությունը։
«Պտղի միջուկը 87 տոկոսով ջուր է, 7 տոկոսով՝ շաքար, մնացածը՝ թթուներ, պեկտին, հանքային աղեր, գլիկոզիդներ, եթերային յուղեր և վիտամիններ։ Չափավոր քանակությամբ օգտակար են նաև սպիտակ թաղանթը և կեղևը»,-ասել է նա:
Միաժամանակ էնդոկրինոլոգը խորհուրդ է տվել չչափազանցել մանդարին, քանի որ ուժեղ ալերգեն է։ Բացի այդ, ըստ բժշկի, այս միրգը բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, ինչը կարող է վնասել գաստրիտով և խոցով հիվանդներին։ Բացի այդ, մանդարինի հյութը կարող է վնասել ատամի էմալը, ուստի դրանք ուտելուց հետո պետք է ողողել բերանը ջրով, հավելել է Պավլովան։
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...
22:58 07.05.2025
Վատիկանում սկսվել է Հռոմի պապի ընտրությունը. ի՞նչ շանսեր ունեն Հայաստանի համար ցանկալի թեկնածուներըԱյսօր Վատիկանում իր աշխատանքն է սկսել կոնկլավը, որը պետք է ընտրի Հռոմի կաթոլիկ եկեղեցու հաջորդ առաջնորդին: Ենթադրվում է, որ պոնտիֆիկոսի ընտությունը կկայանա մի քանի փուլով: Ի՞նչ ընթացակարգով է անցնում ընտրությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան կարդինալների կոլեգիայի անդամները Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում նախ անցկացրին հանդիսավոր պատարագ, այնուհետև արդեն ցերեկը Սիքստինյան կապելլայում […] ...
22:44 07.05.2025
Հութիները հարձակվել են Իսրայելի հարավում գտնվող Ռամոնի օդանավակայանի վրաԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները հարձակվել են Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ քաղաքի մոտ գտնվող Ռամոն օդանավակայանի վրա։ Այս մասին հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան: «Անօդաչու ուժերը ռազմական երկու գործողություն են իրականացրել: Առաջինի ժամանակ նրանք երկու անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են սիոնիստական թշնամուն պատկանող Ռամոն օդանավակայանի վրա՝ Ումմ ալ-Ռաշրաշ տարածքում (խմբ. Էյլաթի […] ...
22:25 07.05.2025
Կարծում եմ՝ անկհայտ է, որ միջազգային հանրությունը, Արևմուտքը հստակ դիրքորոշում ունեն, որ չի կարելի թույլ տալ որևէ էսկալացիա«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին։ Զրույցը ծավալվել է վերջին օրերի և սպասվող իրադարձությունների շուրջ։ Ճի՞շտ է վարչապետի Մոսկվա մեկնելը, թե ոչ։ Փորձագիտական շրջանակներում միանշանակ չէ կարծիքը, ոմանք ասում են, որ պետք չէ մեկնի, լուրջ հիմնավորումներ ներկայացնելով, մյուսները հակառակն են պնդում։ Արդյո՞ք ինչ-որ բան կփոխվի ԱՄՆ նոր վարչակազմի և ԵՄ-ի՝ Հայաստանի հանդեպ մոտեցումներում։ Իվերջո […] ...
22:12 07.05.2025
Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղումԱմերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղի հրավերով, համալսարանական «Դեսպանների դասախոսությունների շարք»-ում, համալսարանի ռեկտոր, պրոֆ․Վասիլիս Բոտոպուլոսի հրավերով դասախոսությամբ հանդես եկավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դասախոսության թեման էր՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհանգիստ ժամանակներում»։ Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը հաջորդող փուլին, Հայաստանի կողմից ներկայացված և միջազգային աջակցություն վայելով […] ...