16:16 26.12.2023
Ամանորին մեծ է սովորական սննդակարգը խաթարելու վտանգը՝ տոնից առաջ ծոմ պահելու և տոնական գիշերը չափից շատ ուտելու պատճառով, նշել է էնդոկրինոլոգ Իրինա Պետրովան։ Բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում նշել է տոնական օրերին շատ չսնվելու եղանակներ։ Նա մասնավորապես ակտիվ հանգստի կոչ է արել՝ վառ հույզեր ստանալու համար։
Առաջին հերթին էնդոկրինոլոգը խորհուրդ է տվել դեկտեմբերի 31-ին հավատարիմ մնալ սննդի ստանդարտ գրաֆիկին: Այս օրը անհրաժեշտ է նախաճաշել, ճաշել և ընթրել։ Սա կօգնի խուսափել հանկարծակի քաղցի զգացումից և, համապատասխանաբար, գիշերը չափից շատ ուտելուց:
Ամանորյա տոներին, շարունակել է բժիշկ Պետրովան, անհրաժեշտ է օգտագործել բարձրորակ սպիտակուցային մթերքներ, դանդաղ ածխաջրեր, առողջ ճարպեր և բուսական մանրաթելեր։
«Ամանորի գիշերը կերեք սպիտակուցներ և բանջարեղեն, իսկ քաղցրավենիքը ավելի լավ է թողնել հաջորդ առավոտ։ Խմեք ավելի շատ ջուր»,-ավելացրել է Իրինա Պետրովան:
Տոնական մթնոլորտն օգնում է նվազեցնել ախորժակը, նշել է Lenta.ru-ի զրուցակիցը։
13:55 08.08.2025
Ռուբեն Ռուբինյանը նշել է, թե ինչ կներառի ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա ՀայաստանըՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է – Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն: […] ...
13:51 08.08.2025
«Լավագույն ակումբ» մրցանակի հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է «Տարվա լավագույն ակումբի» մրցանակի 5 հավակնորդների անունները: «Տարվա լավագույն ակումբ» մրցանակի 5 հավակնորդներից երկուսը ներկայացնում են Մեծ Բրիտանիան։ Հավակնորդները հետևյալն են՝ «Լիվերպուլ» «Բոտաֆոգո» «Չելսի» «Բարսելոնա» ՊՍԺ «Ոսկե գնդակի» շրջանակներում «Տարվա լավագույն ակումբ» մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում: ...
13:51 08.08.2025
CNN. Պենտագոնը մշակում է Ուկրաինային ԱՄՆ զենքի վաճառքի նոր համակարգՊենտագոնը ՆԱՏՕ-ի հետ համատեղ մշակում է նոր համակարգ՝ Եվրոպային ամերիկյան զենք վաճառելու համար, որը կարող է փոխանցվել Ուկրաինային, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Պաշտպանության նախարարությունը նաև համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ եվրոպական դաշնակիցներին զենք վաճառելու նոր համակարգ մշակելու ուղղությամբ, որը հետագայում կարող է տրամադրվել Ուկրաինային: Ըստ էության, այս մեխանիզմը կստեղծի ՆԱՏՕ-ի բանկային հաշիվ, […] ...
13:44 08.08.2025
Ռուբիոն հույս է հայտնել, որ Վաշինգտոնում սկիզբ կդրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրինԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանն օգոստոսի 8-ին կստորագրեն համաձայնագիր, որը սկիզբ կդնի երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրին։ Այս մասին նա հայտնել է EWTN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Նա հանձնառու է լինել խաղաղության նախագահ։ Մենք տեսանք, որ երբ Հնդկաստանն ու Պակիստանը պատերազմի մեջ մտան, մենք ուղղակիորեն ներգրավվեցինք, և նախագահը կարողացավ հասնել […] ...
13:35 08.08.2025
Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալՊաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կպահանջի Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստեր՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մտադրությունների պատճառով, հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության տարածք ստեղծելու և հետագայում […] ...
13:30 08.08.2025
Օլիվեյրան Տոպուրիային պարտվելուց հետո կմենամարտի ադրբեջանցու դեմ․ UFCՌիո դե Ժանեյրոյում հոկտեմբերի 11-ին կայանալիք UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն դուրս կգան թեթև քաշային կարգի մարտիկներ բրազիլացի Չարլզ Օլիվեյրան և ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիևը: Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 35-ամյա Օլիվեյրան հունիսի 28-ին տիտղոսային մենամարտում պարտվել էր վրացի Իլյա Տոպուրիային, որը նվաճել էր չեմպիոնական գոտին: Տոպուրիան առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել նախկին […] ...