16:50 26.12.2023
Մոսկվայի ֆիզիկայի և տեխնիկայի ինստիտուտի գիտնականները այլ երկրների գործընկերների հետ ուսումնասիրել են, թե ինչպես են քաղցկեղային բջիջները ազդում իրենց շրջապատող առողջ հյուսվածքների վրա։ Դրա համար նրանք համեմատել են ուռուցքի տարածքում քաղցկեղով հիվանդներից վերցված նմուշները և դիահերձման ժամանակ ստացված նմուշները՝ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ դարձած առողջ մարդկանցից:
Ընդհանուր առմամբ հետազոտվել է տարբեր օրգաններից վերցված հյուսվածքների մի քանի հազար նմուշ։ Դրանցում գիտնականներն ուսումնասիրել են մոտ 20 հազար գեն և 7 հազար ներբջջային մոլեկուլային ուղիներ, այսինքն՝ քիմիական ռեակցիաներ, որոնցում իրականացվում են բջջի կյանքի ցիկլի գործընթացները։ Այս թեմայի շուրջ նման մանրակրկիտ հետազոտություն նախկինում երբևէ չի իրականացվել։
Գիտական աշխատանքի արդյունքում պարզվել է, որ ուռուցքը կարող է ենթարկել առողջ բջիջներին իր «կամքին»՝ ստիպելով նրանց կիսվել ռեսուրսներով և օգնել իմունային համակարգի դեմ պայքարում։
«Ուռուցքային միկրոմիջավայրի բջիջները փոխում են իրենց կյանքի ծրագիրը և սկսում ավելի ինտենսիվ բաժանվել։ Մասնավորապես, նրանց մեջ ակտիվանում է տելոմերազը՝ ֆերմենտ, որը մեծ դեր է խաղում գենետիկական տեղեկատվության փոխանցման գործում մայրականից դստեր բջիջներին»,- պարզաբանել է հետազոտողներից Անտոն Բուզդինը։
Նրա խոսքով՝ ուսումնասիրված գործընթացները նվազեցնում են հակաքաղցկեղային թերապիայի մեթոդների արդյունավետությունը։ Կարևոր է ուսումնասիրել դրանք, քանի որ ապագայում այդ մեխանիզմների ըմբռնումը կօգնի ստեղծել նոր սերնդի դեղեր։
13:55 08.08.2025
Ռուբեն Ռուբինյանը նշել է, թե ինչ կներառի ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա ՀայաստանըՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է – Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն: […] ...
13:51 08.08.2025
«Լավագույն ակումբ» մրցանակի հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է «Տարվա լավագույն ակումբի» մրցանակի 5 հավակնորդների անունները: «Տարվա լավագույն ակումբ» մրցանակի 5 հավակնորդներից երկուսը ներկայացնում են Մեծ Բրիտանիան։ Հավակնորդները հետևյալն են՝ «Լիվերպուլ» «Բոտաֆոգո» «Չելսի» «Բարսելոնա» ՊՍԺ «Ոսկե գնդակի» շրջանակներում «Տարվա լավագույն ակումբ» մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում: ...
13:51 08.08.2025
CNN. Պենտագոնը մշակում է Ուկրաինային ԱՄՆ զենքի վաճառքի նոր համակարգՊենտագոնը ՆԱՏՕ-ի հետ համատեղ մշակում է նոր համակարգ՝ Եվրոպային ամերիկյան զենք վաճառելու համար, որը կարող է փոխանցվել Ուկրաինային, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Պաշտպանության նախարարությունը նաև համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ եվրոպական դաշնակիցներին զենք վաճառելու նոր համակարգ մշակելու ուղղությամբ, որը հետագայում կարող է տրամադրվել Ուկրաինային: Ըստ էության, այս մեխանիզմը կստեղծի ՆԱՏՕ-ի բանկային հաշիվ, […] ...
13:44 08.08.2025
Ռուբիոն հույս է հայտնել, որ Վաշինգտոնում սկիզբ կդրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրինԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանն օգոստոսի 8-ին կստորագրեն համաձայնագիր, որը սկիզբ կդնի երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրին։ Այս մասին նա հայտնել է EWTN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Նա հանձնառու է լինել խաղաղության նախագահ։ Մենք տեսանք, որ երբ Հնդկաստանն ու Պակիստանը պատերազմի մեջ մտան, մենք ուղղակիորեն ներգրավվեցինք, և նախագահը կարողացավ հասնել […] ...
13:35 08.08.2025
Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալՊաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կպահանջի Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստեր՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մտադրությունների պատճառով, հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության տարածք ստեղծելու և հետագայում […] ...
13:30 08.08.2025
Օլիվեյրան Տոպուրիային պարտվելուց հետո կմենամարտի ադրբեջանցու դեմ․ UFCՌիո դե Ժանեյրոյում հոկտեմբերի 11-ին կայանալիք UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն դուրս կգան թեթև քաշային կարգի մարտիկներ բրազիլացի Չարլզ Օլիվեյրան և ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիևը: Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 35-ամյա Օլիվեյրան հունիսի 28-ին տիտղոսային մենամարտում պարտվել էր վրացի Իլյա Տոպուրիային, որը նվաճել էր չեմպիոնական գոտին: Տոպուրիան առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել նախկին […] ...