21:49 29.12.2023
Իռլանդիայի բնակչուհին վախեցել է բժշկի եզրակացությունից, անպիտան սնունդը փոխարինել է տնական մթերքով և նիհարել է 57 կիլոգրամով։ Հայտնում է Belfast Live-ը։
45-ամյա Ջուդիթ Գիբսոնը՝ Բալիմենա նահանգի Կո Անտրիմ քաղաքից, սկսել է քաշ հավաքել 11 տարեկանում՝ հորը կորցնելուց հետո: Նա սկսել է շատ ուտել՝ ցավը մեղմելու համար: Ընթրիքից հետո նա պարբերաբար չիպսեր, շոկոլադ և այլ քաղցրավենիք է կերել, ինչի պատճառով էլ արագ ավելորդ քաշ է հավաքել։ Գիբսոնը հիշում է, որ իրեն սկսել են բռնության ենթարկել դպրոցում դրա պատճառով: Գիբսոնի համար դժվարացել է նաև դպրոցական հագուստ ընտրելը. իր չափսերին համապատասխան իրերը հասանելի են եղել միայն plus size կանանց խանութներում, ինչի համար նրան նաև ծաղրել են հասակակիցները:
Երբ նա մեծացել է և պատրաստվել է հարսանիքին, չի կարողացել գտնել ոչ մի զգեստ, որը կտեղավորվեր հարսանյաց սրահներում։ Պատվիրելու համար պետք էր կարել։
«Ես փորձեցի խաբել ինձ և հավատալ, որ հիմա երջանիկ եմ։ Ի վերջո, ես ամուսնացած եմ և ունեմ ինձ սիրող տղամարդ։ Եվ ես սկսեցի ավելի շատ ուտել, հատկապես, երբ ամուսինս աշխատում էր գիշերային հերթափոխով, իսկ ես տանը մենակ էի մնում»,- հիշում է կինը։
Ամեն ինչ փոխվել է այն բանից հետո, երբ Գիբսոնը հանկարծակի հոսպիտալացվել է ձվարանների քաղցկեղի կասկածանքով: Հետազոտությունից հետո բժիշկները հայտնաբերել են, որ նա հսկայական կիստա ունի: Կինը սարսափել է, երբ իմացել է, որ բժիշկները չեն կարողանա հեռացնել այն իր ավելորդ քաշի պատճառով։
«Այնքան լավ եմ հիշում: Վիրաբույժը եկավ, նայեց ինձ ու անմիջապես ասաց, որ չի կարող ինձ վիրահատել, քանի որ հիվանդագին գեր եմ և չեմ տեղավորվի վիրահատական սեղանին»,- պատմում է նա։
Երբ Գիբսոնը վերադարձել է տուն, նա հասկացել է, որ պատրաստ է փոխել իր կյանքը և ազատվել ավելորդ քաշից։ Նա կապվել է քաշ կորցնելու կազմակերպության հետ և սկսել աշխատել մասնագետների հետ: Կինը դադարեցրել է անառողջ սնունդ ուտելը, փոխարենը սկսել է տանը պատրաստել համեղ և հագեցնող ուտեստներ: Գիբսոնը կորցրել է ճաշերի միջև ընկած ժամանակահատվածում խորտիկ ուտելու ցանկությունը, և նրա քաշը սկսել է արագ նվազել: Սննդակարգում փոփոխությունների շնորհիվ նրան հաջողվել է նիհարել 57 կիլոգրամով։
Նա այժմ աշխատում է քաշ կորցնելու կազմակերպությունում և օգնում է այլ մարդկանց ազատվել ավելորդ կիլոգրամներից:
13:55 08.08.2025
Ռուբեն Ռուբինյանը նշել է, թե ինչ կներառի ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա ՀայաստանըՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է – Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն: […] ...
13:51 08.08.2025
«Լավագույն ակումբ» մրցանակի հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է «Տարվա լավագույն ակումբի» մրցանակի 5 հավակնորդների անունները: «Տարվա լավագույն ակումբ» մրցանակի 5 հավակնորդներից երկուսը ներկայացնում են Մեծ Բրիտանիան։ Հավակնորդները հետևյալն են՝ «Լիվերպուլ» «Բոտաֆոգո» «Չելսի» «Բարսելոնա» ՊՍԺ «Ոսկե գնդակի» շրջանակներում «Տարվա լավագույն ակումբ» մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում: ...
13:51 08.08.2025
CNN. Պենտագոնը մշակում է Ուկրաինային ԱՄՆ զենքի վաճառքի նոր համակարգՊենտագոնը ՆԱՏՕ-ի հետ համատեղ մշակում է նոր համակարգ՝ Եվրոպային ամերիկյան զենք վաճառելու համար, որը կարող է փոխանցվել Ուկրաինային, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Պաշտպանության նախարարությունը նաև համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ եվրոպական դաշնակիցներին զենք վաճառելու նոր համակարգ մշակելու ուղղությամբ, որը հետագայում կարող է տրամադրվել Ուկրաինային: Ըստ էության, այս մեխանիզմը կստեղծի ՆԱՏՕ-ի բանկային հաշիվ, […] ...
13:44 08.08.2025
Ռուբիոն հույս է հայտնել, որ Վաշինգտոնում սկիզբ կդրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրինԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանն օգոստոսի 8-ին կստորագրեն համաձայնագիր, որը սկիզբ կդնի երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրին։ Այս մասին նա հայտնել է EWTN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Նա հանձնառու է լինել խաղաղության նախագահ։ Մենք տեսանք, որ երբ Հնդկաստանն ու Պակիստանը պատերազմի մեջ մտան, մենք ուղղակիորեն ներգրավվեցինք, և նախագահը կարողացավ հասնել […] ...
13:35 08.08.2025
Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալՊաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կպահանջի Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստեր՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մտադրությունների պատճառով, հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության տարածք ստեղծելու և հետագայում […] ...
13:30 08.08.2025
Օլիվեյրան Տոպուրիային պարտվելուց հետո կմենամարտի ադրբեջանցու դեմ․ UFCՌիո դե Ժանեյրոյում հոկտեմբերի 11-ին կայանալիք UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն դուրս կգան թեթև քաշային կարգի մարտիկներ բրազիլացի Չարլզ Օլիվեյրան և ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիևը: Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 35-ամյա Օլիվեյրան հունիսի 28-ին տիտղոսային մենամարտում պարտվել էր վրացի Իլյա Տոպուրիային, որը նվաճել էր չեմպիոնական գոտին: Տոպուրիան առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել նախկին […] ...