Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված վարչարարության պարզեցմանը, վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+18.62 oC

Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված վարչարարության պարզեցմանը, վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանը

13:35 01.02.2024

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների գերակշիռ մասը տեսալուսանկարահանման սարքերի միջոցով են արձանագրվում, եւ արդի պայմաններում, արդարացված չէ թղթային ծանուցումների համար տարեկան կտրվածքով շուրջ 1,5 մլրդ գումար հատկացնելը: Նախատեսել ենք թվային հնարավոր միջանկյալ լուծում, մինչեւ կներդրվի կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգը, եւ մեր քաղաքացիները կունենան ծանուցման պատշաճ համակարգ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 1-ի նիստում:

Քննարկվել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական փաթեթում ներառված են փոփոխություններ, որոնք վերաբերում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքներին, վարչարարության պարզեցմանը, ինչպես նաեւ վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացմանը:

«Եթե մեր քաղաքացիները կհանձնեն էլեկտրոնային փոստի հասցե, որի միջոցով ցանկություն կհայտնեն ստանալ խախտումների ծանուցումն էլեկտրոնային տարբերակով, այլ ոչ Հայփոստի միջոցով եւ թղթային ծանուցման եղանակով, ապա այդ դեպքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է 20 տոկոս զեղչ նախնական նշանակված տուգանքի նկատմամբ: Եթե գործ ունենք 5 հազար դրամ տուգանքի հետ, եւ, եթե անձը տրամադրում է իր էլեկտրոնային փոստի հասցեն, ապա տուգանքի նշանակված չափը դառնում է 4000 հազար դրամ»,- մանրամասնել է Արփինե Սարգսյանը` հավելելով, որ ցանկանում են քաղաքացիներին հնարավորինս բերել թվայնացման դաշտ` հետագայում իրականացվող գործընթացներին ինտեգրվելու համար, որը թույլ կտա ամբողջովին վերացնել թղթային ծանուցումները եւ ամբողջական ծանուցումներն ապահովել էլեկտրոնային տարբեր հարթակների միջոցով:

Անդրադառնալով երկրորդ կարեւոր փոփոխությունը` Արփինե Սարգսյանը նշել է, որ առկա են շուրջ 8 մլրդ դրամի չափով դեռեւս չկատարված վարչական մի շարք ակտեր, որոնք ներկայում գտնվում են Հարկադիր կատարման ծառայությունում: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ միջազգային պրակտիկայում նմանատիպ օրինակներ կան, երբ պետությունը, խնայելով վարչական ռեսուրսն այս խումբ ակտերի կատարման նկատմամբ, նախատեսում է որոշակի բոնուսային համակարգ քաղաքացիների համար: «Մեր դեպքում բոնուսային համակարգը հետեւյալն է. եթե քաղաքացին 15-օրյա ժամկետում կվճարի սահմանված տուգանքը, ապա նրա համար տուգանքի նկատմամբ կգործի 30 տոկոս զեղչ: Այսինքն` եթե տուգանքը վճարված լինի 70 տոկոսի չափով, ապա պարտավորությունը համարելու ենք ամբողջությամբ կատարված»,- պարզաբանել է փոխնախարարը` հույս հայտնելով, որ նմանատիպ խթանիչ գործընթացների արդյունքում կհասնեն վարքագծային փոփոխության, ինչը կնպաստի վերջնարդյունքում ճանապարհային երթեւեկության կանոնների նկատմամբ պարտաճանաչ եւ պատշաճ վերաբերմունքի:

Մանրամասն ներկայացնելով օրենսդրական փաթեթով առաջարկվող մի շարք այլ փոփոխություններ եւս` հիմնական զեկուցողը շեշտել է, որ դրանց ընդունմամբ հնարավորինս կթոթափվի վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը:

Պատգամավորների հարցերը վերաբերել են կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի խնդրին, օրենսդրական փաթեթի բոլոր կարգավորումների մասով լայնամասշտաբ իրազեկման արշավների կազմակերպմանը:

Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը կարեւորել է առաջարկվող փոփոխությունները:

Ելույթներում պատգամավորները կարեւորել են համակարգում արդարության հաստատումը, ծանուցման` էլեկտրոնային համակարգի ներդրումը, ճանապարհային երթեւեկությունն անվտանգ դարձնելուն ուղղված քայլերը: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարեւորելով օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, ընդգծել է թվային դարաշրջանում թվային տեխնոլոգիաների կիրարկումը, դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանն ուղղված քայլերը, խոսել է բազմախողովակ ծանուցման ինստիտուտի ներդրումային անհրաժեշտության մասին:

Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով համապարփակ քննարկման, հարցադրումների համար, նշել է, որ այն կօգնի առավել մանրամասն ներկայացնել առաջարկվող կարգավորումները: Նա շեշտել է, որ նախագիծը նպատակ ունի բարելավել պետություն-քաղաքացի հարաբերությունները, վերացնել թղթային ծանուցման ռեժիմով ունեցած պրակտիկան:

Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը նախագծերի փաթեթը վերամշակելու համար ներկայացրել է երեք առաջարկ: Մասնավորապես, առաջարկվել է լուսաթափանցելիության չափանիշների չպահպանման հետ կապված խախտումների դեպքում կիրառել տուգանային երկու միավոր:

Արփինե Սարգսյանի խոսքով Կառավարությունը ներկայացված առաջարկների վերաբերյալ չունի դրական եզրակացություն` ընդգծելով, որ նման բալային փոփոխությունը չափազանց անհամաչափ մոտեցում է: Հանձնաժողովը ձեռնպահ է քվեարկել Արսեն Թորոսյանի ներկայացրած առաջարկություններին:

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվեց Արմավիրում

10:40 20.05.2025

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվեց Արմավիրում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, մայիսի 16-ի ժամը 11.20-ին Արմավիրի Բաղրամյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Վարդենիսում հաշվառված 40-ամյա կնոջ: Անցած տարվա մարտից Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նա հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

10:35 20.05.2025

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․88⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝  Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ` 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

10:30 20.05.2025

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 14-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մայիսի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 74-ամյա ուղևորը մահացել է։ Կատարվում է նախաքննություն: ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին

10:12 20.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...

Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

10:00 20.05.2025

Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն։ «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղության […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը  հաղթել է Սան Մարինոյի թիմին

09:55 20.05.2025

Հայաստանի Մ17 հավաքականը հաղթել է Սան Մարինոյի թիմին

Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի վերջին` երրորդ տուրում 1-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: 83-րդ րոպեին աչքի է ընկել Արսեն Առաքելյանը: Հայաստանի Մ17 հավաքականն առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել էր Բելառուսի հասակակիցների թիմին, իսկ երկրորդ խաղում 0-3 հաշվով զիջել էր մրցաշարն ընդունող երկրի` Բոսնիա և Հերցեգովինայի Մ17 […] ...

BACK_TO_TOP