Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել նախկինում կալանավորված ավելի քան 100 պաղեստինցիների․ ԶԼՄ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+18.62 oC

Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել նախկինում կալանավորված ավելի քան 100 պաղեստինցիների․ ԶԼՄ

13:44 01.02.2024

Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել նախկինում կալանավորված ավելի քան 100 պաղեստինցիների, այդ թվում՝ 4 կնոջ։ Այս մասին հայտնում է Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իսրայելը «ազատ է արձակել 114 մարդու, այդ թվում՝ 4 կին բանտարկյալների»։ Նշվում է, որ բոլոր այս պաղեստինցիներն ազատ են արձակվել «Քերեմ Շալոմ» անցակետով, որը գտնվում է Գազայի հատվածի հետ հրեական պետության սահմանին։

Հեռուստաալիքը չի հստակեցնում, թե արդյոք այս անձինք ազատ են արձակվել պաղեստինյան անկլավում առկա հակամարտության կողմերի միջև որևէ նախնական պայմանավորվածության շրջանակներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք

11:20 20.05.2025

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք

Մայիսի 16-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ 42-ամյա տղամարդն Այգեհովիտ գյուղի իր առանձնատանն ապօրինի պահում է հրազեն: Քրեական վարույթի շրջանակներում նույն օրը զննվել է այգեհովիտցու տունը։ Հայտնաբերվել է 105 փամփուշտ, պոլիէթիլենային տոպրակով վառոդ և գործարանային արտադրության երկփողանի հրացան, որի մի փողը ակոսավոր է, մյուսը` հարթափող: Տանտերը հայտնել է, որ զենք-զինամթերքն […] ...

Մեկնարկել է Անահիտ Մանասյանի և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզ

11:12 20.05.2025

Մեկնարկել է Անահիտ Մանասյանի և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզ

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այցին մասնակցում են նաև երկու կառույցների ներկայացուցիչները: Մայիսի 19-ին Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանում: Ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնցով մարդիկ առավել հաճախ են դիմում […] ...

Մենք միմյանց մղում էինք ավելի լավը դառնալուն․ Մեսսին՝ Ռոնալդուի հետ մրցակցության մասին

11:04 20.05.2025

Մենք միմյանց մղում էինք ավելի լավը դառնալուն․ Մեսսին՝ Ռոնալդուի հետ մրցակցության մասին

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին Ballon d’Or-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում վերհիշել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության տարիները: «Դա մշտական պայքար էր: Սպորտային առումով շատ գեղեցիկ էր: Մենք միմյանց մղում էինք ավելի լավը դառնալուն, քանի որ երկուսս էլ չափազանց մրցունակ էինք: Նա միշտ ուզում էր հաղթել ամեն ինչում, ես՝ ևս: Դա գեղեցիկ ժամանակ էր […] ...

ՊԵԿ-ը հրապարակել է ապրիլի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

10:56 20.05.2025

ՊԵԿ-ը հրապարակել է ապրիլի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։ Միաժամանակ, ՊԵԿ-ը ներկայացնում է ապրիլի 1-ից  30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, […] ...

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվեց Արմավիրում

10:40 20.05.2025

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվեց Արմավիրում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, մայիսի 16-ի ժամը 11.20-ին Արմավիրի Բաղրամյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Վարդենիսում հաշվառված 40-ամյա կնոջ: Անցած տարվա մարտից Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նա հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

10:35 20.05.2025

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․88⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝  Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ` 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

BACK_TO_TOP