Փոփոխություններ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+16.42 oC

Փոփոխություններ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում

18:06 01.02.2024

Օրենքի նախագծով առաջարկում ենք վերանայել օրենքի վերնագիրը, հստակեցնել առկա սահմանումները, դրանք նաեւ համապատասխանեցնել Քրեական օրենսգրքի սահմանումներին, օրենքում ներառել նոր սահմանումներ. ասել է Զարուհի Բաթոյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 1-ի նիստում:

Հիմնական զեկուցողը, անդրադառնալով առաջին ընթերցմամբ քննարկվող ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ու կից օրենքներում եւ մի շարք օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին, նշել է, որ նախագծով առաջարկվում է` որպես բռնության անձ դիտարկել երեխային, ով նաեւ ականատես է եղել բռնությանը, վերանայել անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշման ժամկետներ:

Առաջարկվում է նաեւ ուժը կորցրած ճանաչել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը, առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում` ոչ միայն առաջնային օգնություն, այլ ընդհանրապես բժշկական օգնությունը:

Զարուհի Բաթոյանի խոսքով նախագծով կսահմանվի նաեւ բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանների մատչելիության պահանջ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Հեղինակներն առաջարկում են վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պաշտպանական որոշմանն առնչվող քննության եւ ծանուցման ժամկետները եւ պայմանները, սահմանել ավելի բարձր տուգանք «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում: Առաջարկվում է նոր կարգավորում նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքում` «Հետամտում» վերնագրով:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Արեգնազ Մանուկյանի կողմից ներկայացվել են դիտարկումներ օրենսդրական փաթեթի վերաբերյալ:

Հիմնական զեկուցողը, կարեւորելով դիտարկումները, նշել է, որ պատրաստ է լսել առաջարկներ եւ հավելել, որ ներկայացված դիտարկումների մի մասը` որպես հեղինակների առաջարկ, ներկայացվել եւ ընդունվել է:

Օրենսդրական նախաձեռնության համահեղինակներ, պատգամավորներ Սոնա Ղազարյանն եւ Ծովինար Վարդանյանը, ընդգծելով բռնության դեմ պայքարի անհրաժեշտությունը, հավելել են, որ քննարկումը կարեւոր նշանակություն ունի մեր հասարակության համար: Ծովինար Վարդանյանը նշել է, որ ընտանեկան բռնությունը պետք է նույնականացնել եւ ստեղծել գործիքակազմ, որով քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց պաշտպանելու:

«Մենք բովանդակային առումով ունենք բավականին հաջողված նախաձեռնություն: Շատ կարեւոր է, որ մեր հանրությունն իմանա, թե որ պարագայում ինչպես պաշտպանի իր իրավունքները»,- ասել է Սոնա Ղազարյանը:

«Կառավարության առաջնահերթությունների մեջ է բռնության դեմ պայքարը, հատկապես` ընտանեկան բռնության դեմ պայքարը»,- ասել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Ըստ նրա` պետք է ունենալ այնպիսի կանոնակարգումներ, որ հնարավոր լինի կանխարգելել բռնության վրա հասնումը պրակտիկայում:

Փոխնախարարի խոսքով հեղինակների առաջարկը միտված է նրան, որ կիսատ չթողնվի ընտանեկան բռնության հնարավոր սուբյեկտային շրջանակը եւ ամբողջական դիտարկվի նոր օրենքի շրջանակում: Նա նշել է, որ Կառավարության կողմից կան առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում: Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն ունի դրական դիրքորոշում օրենքի նախագծի վերաբերյալ:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը նաեւ կողմ է քվեարկել փետրվարի 15-ին` ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին որոշմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոլանդի «տխուր» վիճակագրությունը եզրափակիչներում

10:22 20.05.2025

Հոլանդի «տխուր» վիճակագրությունը եզրափակիչներում

Նորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմում տարբեր մրցաշարերում անցկացրած բոլոր 8 եզրափակիչներում գոլային գործողություն չի կատարել, հաղորդում է BBC Sport-ը: Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր «Քրիստալ Փելասին», որն իր պատմության մեջ առաջին անգամ տիտղոս է նվաճել: ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին

10:12 20.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...

Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

10:00 20.05.2025

Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն։ «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղության […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը  հաղթել է Սան Մարինոյի թիմին

09:55 20.05.2025

Հայաստանի Մ17 հավաքականը հաղթել է Սան Մարինոյի թիմին

Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի վերջին` երրորդ տուրում 1-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: 83-րդ րոպեին աչքի է ընկել Արսեն Առաքելյանը: Հայաստանի Մ17 հավաքականն առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել էր Բելառուսի հասակակիցների թիմին, իսկ երկրորդ խաղում 0-3 հաշվով զիջել էր մրցաշարն ընդունող երկրի` Բոսնիա և Հերցեգովինայի Մ17 […] ...

Al Jazeera. Գազայում 43 մարդ է զոհվել Իսրայելի գիշերային հարձակումների հետևանքով

09:50 20.05.2025

Al Jazeera. Գազայում 43 մարդ է զոհվել Իսրայելի գիշերային հարձակումների հետևանքով

Երեքշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների և գնդակոծությունների հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակն իր ամենահզոր հարվածը հասցրեց Գազա քաղաքին եւ պաղեստինյան անկլավի կենտրոնական հատվածին։ Ընդհանուր առմամբ, երկուշաբթի Գազայի հատվածում գնդակոծությունների արդյունքում զոհվել է 126 մարդ, նշում է հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է […] ...

Թրամփն ասել է, որ Պուտինի հետ զրույցում բարձրացրել է իրենց հանդիպման հեռանկարները

09:40 20.05.2025

Թրամփն ասել է, որ Պուտինի հետ զրույցում բարձրացրել է իրենց հանդիպման հեռանկարները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ երկուշաբթի օրը կայացած զրույցում բարձրացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հեռանկարները։ Սպիտակ տան լրագրողները ավելի ուշ հարցրել են ամերիկացի առաջնորդին, թե արդյոք նա Պուտինին հանդիպում է խնդրել ընթացիկ զրույցի ընթացքում։ «Իհարկե, ես նրա հետ խոսեցի այդ մասին, նաև հարցրի՝ ե՞րբ ենք վերջ տալու այս արյունահեղությանը։ Ես […] ...

BACK_TO_TOP