Չինաստանի ՊՆ-ն անհանգստություն է հայտնում Ասիա ՆԱՏՕ-ի առաջխաղացման կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+25.09 oC

Չինաստանի ՊՆ-ն անհանգստություն է հայտնում Ասիա ՆԱՏՕ-ի առաջխաղացման կապակցությամբ

13:32 28.03.2024

Չինաստանի ռազմական հրամանատարության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործունեության առաջխաղացման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը։

«Չինաստանը մտահոգություն հայտնեց և հստակեցրեց իր դիրքորոշումը դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման, Թայվանի հարցի վերաբերյալ», – ասել է Ու Ցիան ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպմանը:

Կողմերը պայմանավորվել են պահպանել հաղորդակցությունն ու երկխոսությունը:

Հանդիպման ընթացքում Չինաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության ներկայացուցիչները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային իրավիճակի, Չինաստանի և ՆԱՏՕ-ի միջև պաշտպանական փոխանակումների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, նշել է Ու Ցյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դինա Տիտուսը Կոնգրեսին ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ

12:36 27.04.2024

Դինա Տիտուսը Կոնգրեսին ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Ես քիչ առաջ ներկայացրել եմ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին օրինագիծը, որով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի 44 պաշտոնյայի նկատմամբ՝ Արցախում հայերի էթնիկ զտումների և քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումների հետ կապված»,-գրել […] ...

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Եվրոպային մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտություններ հրահրելու մեջ

12:28 27.04.2024

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին և Եվրոպային մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտություններ հրահրելու մեջ

ԱՄՆ-ը և եվրոպական մի շարք երկրներ Ուկրաինայում և Գազայի հատվածում հակամարտությունների ավարտին ձգտելու փոխարեն զբաղված են միայն պատերազմ հրահրելով և ուրիշներին մեղադրելով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Եթե ԱՄՆ-ն և Եվրոպան անկեղծ վճռականություն ցուցաբերեն, պատերազմներն Ուկրաինայում և Գազայում շուտով կավարտվեն, բայց ԱՄՆ-ը և մի շարք եվրոպական երկրներ պատերազմին […] ...

Թուրքիան ծրագրում է արգելել հավի մսի արտահանումը

11:43 27.04.2024

Թուրքիան ծրագրում է արգելել հավի մսի արտահանումը

Թուրքիայի առևտրի նախարարությունը ավարտում է նոր կանոնակարգի մշակումը, որը նախատեսում է հավի մսի արտահանման ժամանակավոր արգելք։ Ինչպես հաղորդում է Haber Global TV հեռուստաալիքը, այս միջոցը կոչված է զսպելու սպիտակ մսի գները, որոնք վերջին ժամանակահատվածում աճել են 200%-ով։ Խնդիրն ավելի է սրվել, քանի որ վերջին ամիսներին կարմիր մսի գները կտրուկ բարձրացել են: Տավարի մսի կիլոգրամը գնորդի […] ...

ՆԱՏՕ-ի հարավային թևը Թուրքիայի լիդերության կարիքն ունի․ Նիդերլանդների վարչապետ

11:16 27.04.2024

ՆԱՏՕ-ի հարավային թևը Թուրքիայի լիդերության կարիքն ունի․ Նիդերլանդների վարչապետ

ՆԱՏՕ-ի հարավային թեւին անհրաժեշտ է Թուրքիայի լիդերությունը, դա կարևոր է տարածաշրջանի կայունության տեսանկյունից, ասում է Նիդերլանդների վարչապետ, դաշինքի գլխավոր քարտուղարի թեկնածու Մարկ Ռյուտեն։ Նրա խոսքերը մեջբերում է թուրքական պետական ​​Anadolu գործակալությունը։ «Ամբողջ տարածաշրջանի կայունության և ընդհանուր անդրատլանտյան հարաբերությունների տեսանկյունից ՆԱՏՕ-ի հարավային թեւին պետք է Թուրքիան, նրան պետք է թուրքական լիդերությունը»,- մեջբերում է Ռուտեն։ Թուրքիան որոշիչ […] ...

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի Ռուսաստանի և Հնդկաստանի ընկերություններին

11:02 27.04.2024

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի Ռուսաստանի և Հնդկաստանի ընկերություններին

Շրի Լանկան հարավում գտնվող Համբանտոտա քաղաքից 15 կմ հեռավորության վրա գտնվող Mattala Rajapaksa միջազգային օդանավակայանի (MRIA) կառավարումը կփոխանցի ռուսական «Շրջանների օդանավակայաններ» և հնդկական Shaurya Aeronautics  Ltd-ի կառավարմանը։ Այս մասին հայտնում է Daily Mirror թերթը։ ԶԼՄ-ի տեղեկություններով՝ օդանավակայանը 30 տարի ժամկետով ռուսական և հնդկական ընկերությունների արտաքին կառավարմանը հանձնելու մասին որոշումը կայացվել է Շրի Լանկայի կաբինետի ուրբաթ […] ...

Բլինքենն ասել է, որ Չինաստանը փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին

10:33 27.04.2024

Բլինքենն ասել է, որ Չինաստանը փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին

ԱՄՆ-ն ապացույցներ է գտել առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու Չինաստանի փորձերի մասին։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկին կատարած այցից հետո CNN-ին տված հարցազրույցում։ «Ընդհանուր առմամբ, մենք տեսել ենք ընտրություններին ազդելու և գուցե նույնիսկ միջամտելու փորձերի ապացույցներ: Մենք ցանկանում ենք համոզվել, որ այս տեսակի գործողությունները հնարավորինս արագ կդադարեցվեն», – ասել է […] ...

BACK_TO_TOP