Շմոլ գազից մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+22.09 oC

Շմոլ գազից մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը

19:56 29.03.2024

«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է շմոլ գազից: Այս մասին տեղեկացնում է  «Մաշ» տելեգրամ ալիքը։

35-ամյա Կարենն աշխատել է արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում և ողբերգության պահին գտնվել է «Կրոկուսից» ոչ հեռու։ Համերգասրահի տանիքին ծուխ է նկատել և վազել դեպի գլխավոր մուտքը։ Նա մարդկանց ծխից հանել է, տարել բժիշկների մոտ ու հետ գնացել։ Կարենը տուժողներից մեկին տվել է իր արտաքին հագուստը և տուն է վերադարձել միայն առավոտյան։

Ըստ հրապարակման՝ արդյունքում, տղամարդը շնչել է ածխածնի օքսիդ, իսկ շտապօգնության ժամանման պահին ջերմաստիճանը եղել է 38,5: Կարենը հոսպիտալացվել է սուր շնչառական վարակ ախտորոշմամբ, և նրա ինքնազգացողությունը հաջորդ օրերին վատացել է։ Ցավոք, նրան փրկել չի հաջողվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանության ջոկատի վրա հարձակման հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ չորս սպա

11:01 29.04.2024

Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանության ջոկատի վրա հարձակման հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ չորս սպա

Կարաչայ-Չերքեզիայի Հանրապետությունում ճանապարհային պարեկային ծառայության (ՊՊԾ) վրա հարձակման հետևանքով զոհվել է երկու ոստիկան, վիրավորվել են անվտանգության ևս չորս աշխատակիցներ, պատասխան կրակով վերացվել են հինգ հարձակվողներ։ Այս մասին ապրիլի 29-ին հայտնել են մարզի ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Գերատեսչության տարածած կադրերում երևում է դեպքի վայրը, ճանապարհին թափված են զենքեր և պարկուճներ, կրակում են ճանապարհային ոստիկանության մեքենայի ապակիների ուղղությամբ: […] ...

Մարզական բժիշկը զգուշացնում է գրասենյակային աշխատանքի վնասների մասին

10:55 29.04.2024

Մարզական բժիշկը զգուշացնում է գրասենյակային աշխատանքի վնասների մասին

Նստակյաց կենսակերպը և երկարատև նստակյաց աշխատանքը անցանկալի հետևանքներ են ունենում կազմվածքի և առողջության համար, զգուշացրել է սննդաբան, վերականգնողական մասնագետ և սպորտային բժիշկ Օլգա Պերևալովան։ Նա նշել է, որ ավելորդ քաշը և դրա հետ կապված հիվանդությունների ռիսկերը սպառնում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց: «Եթե ​​մարդը 9:00-ից 17:00-ն հնգօրյա ռեժիմով ժամանակ անցկացնում է համակարգչի առջև նստած, ապա […] ...

Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

10:50 29.04.2024

Բլինքենը պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու մերձավորարևելյան ճգնաժամը, հայտնում է France Press գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Բլինքենը ապրիլի 29-ին և 30-ին կայցելի Սաուդյան Արաբիա՝ բանակցելու Գազայի հատվածում հրադադարի, պաղեստինյան բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման շուրջ։ «Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը […] ...

Հոգեբանը զգուշացնում է, թե ինչպես գույները կարող են վնասել երեխային

10:43 29.04.2024

Հոգեբանը զգուշացնում է, թե ինչպես գույները կարող են վնասել երեխային

Վերջերս տարածում է գտել է «բեժ մայրեր» հասկացությունը. նրանք կանայք են, ովքեր հանգիստ երանգներ են ընտրում ինտերիերի, հագուստի և մանկական խաղալիքների համար: Հետազոտողները նշում են, որ դա բացասաբար է անդրադառնում հոգեկանի վրա՝ առաջացնելով տխրություն և ապատիա։ Հոգեբան Նատալյա Բարտոնը Gazeta.Ru-ին պատմել է այն մասին, թե իրականում գույներն ինչպես են ազդում երեխայի վրա։ Մասնագետի խոսքով՝ տարբեր […] ...

Թաթարստանում կին վարորդը մահացու վրաերթի է ենթարկել երեք երեխայի

10:20 29.04.2024

Թաթարստանում կին վարորդը մահացու վրաերթի է ենթարկել երեք երեխայի

Թաթարստանի Մենզելինսկի շրջանում կին վարորդը վրաերթի է ենթարկել հինգ երեխաների, որոնցից երեքը մահացել են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններում։ «Վերին Տակերմանից Պոդգորնի Թակերմեն ճանապարհով հինգ երեխաներ են անցել։ Վարորդը 1987թ.-ի աղջիկ է եղել»,- ասել է գործակալության աղբյուրը։ Նա պարզաբանել է, որ մյուս երկու երեխաները չեն տուժել։ Ինչպես Telegram ալիքում հայտնել է հանրապետության դատախազի […] ...

Մարդիկ, ովքեր վերջին պահին չեղարկել են իրենց հարսանիքը, բացատրել են իրենց ընտրությունը

10:13 29.04.2024

Մարդիկ, ովքեր վերջին պահին չեղարկել են իրենց հարսանիքը, բացատրել են իրենց ընտրությունը

Տղամարդիկ և կանայք, ովքեր վերջին պահին չեղարկել են իրենց հարսանիքը, բացատրել են իրենց որոշման պատճառները։ Նրանք Reddit ֆորումի AskReddit բաժնում թվարկել են իրենց նախկին գործընկերների աններելի, իրենց կարծիքով, արարքները։ Շատերի համար նշանադրությունը խզելու պատճառը զուգընկերոջ դավաճանությունն ու սուտն է։ Օգտատերերից մեկն ասել է, որ հարսանիքից կարճ ժամանակ առաջ նա իմացել է փեսայի սիրավեպի մասին գործընկերուհու […] ...

BACK_TO_TOP