15:29 29.04.2024
Իսրայելը, ինչպես և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը, չեն ձգտում փոխզիջումային լուծման հասնել Գազայի հատվածում զինադադար հաստատելու վերաբերյալ ընթացիկ բանակցությունների ընթացքում, ինչը լրջորեն բարդացնում է բանակցային գործընթացը։ Այս կարծիքը հայտնել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին՝ Էր Ռիադում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ նիստի շրջանակներում, որը հեռարձակվել է ֆորումի կայքում։
«Յուրաքանչյուր կողմ զգալի ճնշման տակ է փոխզիջման հասնելու համար, և դա լրջորեն բարդացնում է իրավիճակը: Ոչ ոք չի ձգտում օպտիմալ լուծման, որը կծառայի բոլոր ներգրավվածների շահերին, փոխարենը կողմերից յուրաքանչյուրը խոսում է միայն իր դիրքորոշման մասին և չի ցանկանում մեղմել այն,- ընդգծել է Մադբուլին՝ հավելելով, որ «այս պահին բանակցություններում որոշակի առաջընթաց կա, բայց միայն մի շարք կետերում»։
Նրա կարծիքով, «միայն բանակցային գործընթացի հաջողությունը կօգնի խուսափել իսրայելական ռազմական գործողությունից Ռաֆահում», և Եգիպտոսն ամեն ջանք գործադրում է այդ նպատակին հասնելու համար։
Մադբուլին նշել է, որ իր պետությունը «մարդասիրական տեսանկյունից պատրաստ է ընդունել պաղեստինցիներին Ռաֆահ ներխուժելու դեպքում», սակայն չի ցանկանա իրադարձությունների նման զարգացում, քանի որ դա կնշանակի «պաղեստինյան հարցի վերջնական լուծում Պաղեստինի անկախ պետության ստեղծումը բացառող պայմաններով»։
17:40 09.08.2025
Իսպանիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհերԻսպանիայում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Cadena SER ռադիոկայանը: Միջադեպը տեղի է ունեցել Վալենսիայի ինքնավար համայնքում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11:30-ին: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և մարել վթարից հետո առաջացած հրդեհը: Վթարի պատճառը հայտնի չէ։ Քաղաքացիական գվարդիան կանցկացնի միջադեպի հետաքննություն։ ...
17:28 09.08.2025
Ֆրանսիայում անտառային հրդեհները շարունակվում ենՖրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտի հրշեջ ծառայությունը, որտեղ մի քանի օր է, ինչ մոլեգնում է խոշոր անտառային հրդեհ, չի կարողանա այն վերահսկողության տակ վերցնել մինչև օգոստոսի 10-ի երեկոն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ծառայության ղեկավար, գնդապետ Քրիստոֆ Մանին, որի ելույթը հեռարձակվել է BFMTV հեռուստաալիքով: «Հրդեհը վերահսկողության տակ չի լինի մինչև կիրակի երեկո»,-ասել է նա։ […] ...
17:12 09.08.2025
Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել․ ԶԼՄԼիբանանի բանակի առնվազն վեց զինծառայող է զոհվել երկրի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի մոտակայքում զինամթերքի պայթյունի հետևանքով, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը ՝ հղում անելով ռազմական հրամանատարության աղբյուրներին: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինժեներական զորքերի ստորաբաժանումը գործողություն էր իրականացնում շիական «Հըզբոլլահին» պատկանող զենքի պահեստի ապամոնտաժման համար։ Հաստատությունը գտնվում էր Վադի Զիբկին շրջանում […] ...
16:58 09.08.2025
Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կան տուժածներԱյսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բաժանարար գոտու հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
16:46 09.08.2025
Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումըԿիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ «Կիպրոսը ջերմորեն ողջունում է Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Այս պատմական համաձայնագիրը լավ պահ և մեծ հեռանկարներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության և իրական զարգացման համար՝ ամբողջությամբ հարգելով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը և հիմնված միմյանց սուվերենության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության […] ...
16:33 09.08.2025
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը․ ՆԱՏՕ-ի խոսնակՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը. «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահին խաղաղության մեջ ներդրում ունենալու համար։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության համար՝ ավելի լայն իմաստով։ ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել մեր գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ»,-X-ում […] ...