Թվայնացման նոր լուծումների արդյունքում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի առավել արդյունավետ համակարգով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Թվայնացման նոր լուծումների արդյունքում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի առավել արդյունավետ համակարգով

21:43 05.09.2024

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում առաջիկա շաբաթվա ընթացքում կներդրվի հերթերի կառավարման նոր համակարգ։ Թվայնացման այս լուծումը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել քաղաքացիների սպասարկումը՝ նվազագույնի հասցնելով հերթերը։

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներում հերթերի կառավարման համակցված (օնլայն և կտրոնային) համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին հավասարապես օգտվել թե՛ էլեկտրոնային հերթագրման, թե՛ տեղում՝ կտրոնով սպասարկվելու հնարավորությունից։
Քաղաքացիների հարմարավետությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ կպահպանվի հարթակի նույն հասցեն՝ migration.e-gov.am-ը։

Փոփոխությունները կվերաբերեն բացառապես հերթի ամրագրման համար պահանջվող քայլերի հերթականությանն ու տրամաբանությանը։
Տեղեկացնենք, որ 2023 թ. մայիսից Երևանում ծառայությունները մատուցվում են էլեկտրոնային հերթագրմամբ, մարզերում՝ կտրոնային/կենդանի հերթի ձևաչափով։

Ուշադրություն. նոր համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով migration.e-gov.am հարթակում առաջիկա ամիսներին ամրագրում ունեցող քաղաքացիներին կուղարկվեն ծանուցումներ՝ հերթագրումը հաստատելու խնդրանքով։ Հերթագրված քաղաքացիներին խնդրում ենք հետևողական լինել ստացվող ծանուցումներին և վերահաստատել ամրագրված այցը։

Համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ ժամանակավորապես՝ ընթացիկ շաբաթվա համար, կասեցվել է հարթակում ամրագրումներ կատարելու գործառույթը։ Առկա էլեկտրոնային հերթի բեռնաթափման աշխատանքներն ավարտելուց հետո ամրագրումների հարթակը կվերագործարկվի թարմացված տարբերակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հետախուզվում էր խոշոր չափի գումարի շորթման մեղադրանքով

16:32 20.06.2025

Հետախուզվում էր խոշոր չափի գումարի շորթման մեղադրանքով

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 17-ին Թաիրովի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 41-ամյա մի օտարերկրացի, որը 2023 թվականի հունվարի 13-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր խոշոր չափի գումարի շորթման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ ...

Սյունիքի և Շիրակի մարզերում կանցկացվեն գրքի փառատոններ

16:25 20.06.2025

Սյունիքի և Շիրակի մարզերում կանցկացվեն գրքի փառատոններ

Գործադիրի որոշմամբ մինչև տարեվերջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կիրականացնի երկու մարզերում մի շարք մշակութային միջոցառումներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն հայ դասական և ժամանակակից գրականության հանրայնացմանը մարզերում, մարզերում ապրող գրողներին մշակութային կյանքին ներգրավելուն, նրանց շուրջ հանրային հետաքրքրությունների կենտրոնացմանը, ընթերցանության խթանմանը, մշակույթի ոլորտում տեղեկատվության ոլորտի բացերի լրացմանը, նոր հրատարակությունների հասանելիությանը: Հիմնավորման համաձայն՝ նախարարությունը որոշել […] ...

Պեպ Գվարդիոլան թիմի նոր ավագ է ընտրել

16:18 20.06.2025

Պեպ Գվարդիոլան թիմի նոր ավագ է ընտրել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան թիմի նոր ավագ է ընտրել Բեռնարդու Սիլվային։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։ Նախկինում «Մանչեսթեր Սիթիի» ավագը ընտրվում էր ակումբի ներկայացուցիչների քվեարկությամբ, բայց Կևին Դե Բրույնեի հեռանալուց հետո Պեպ Գվարդիոլան որոշել է, որ թիմի նոր ավագը լինելու է պորտուգալացի կիսապաշտպանը։ Փոխարինողներ են նշանակվել Ռուբեն Դիաշը, Ռոդրին ու Էրլինգ Հոլանդը։ […] ...

Դանիել Դանիելյանը հետևել է երաժշտական լսումների և մրցույթ-ստուգատեսի երևանյան փուլին

16:11 20.06.2025

Դանիել Դանիելյանը հետևել է երաժշտական լսումների և մրցույթ-ստուգատեսի երևանյան փուլին

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում ուսումնամեթոդական և գործնական օգնություն, մանկավարժների դասալսումներ» ծրագիրը։ Ծրագրի շրջանակում անցկացվում է «Հայրենիքը, արվեստն ու ես» մրցույթ-ստուգատեսը, որը բաղկացած է երեք փուլից։ Մրցույթի 2-րդ փուլն ընթանում է հունիսի 19-21-ը Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը […] ...

Կառավարությունը շարունակում է ապահովել կրթական հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների իրականացումը

16:04 20.06.2025

Կառավարությունը շարունակում է ապահովել կրթական հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների իրականացումը

Կառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2025 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարել է վերաբաշխում՝ 433,428.1 հազար դրամի չափով՝ կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման նպատակով։ Մասնավորապես՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության, ուսումնասիրությունների, չափագրությունների համար կհատկացվի 5,179.9 հազար դրամ՝ Տեղեկատվական մոդուլային կենտրոնի […] ...

Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» թեմայով աշխատաժողովին

15:58 20.06.2025

Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» թեմայով աշխատաժողովին

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան հյուրընկալել է միջազգային կարևոր աշխատաժողով, որի շրջանակում մի շարք երկրների առաջին տիկնայք և պարոններ քննարկել են փափուկ ուժի նշանակությունը ժամանակակից աշխարհաքաղաքականության և դիվանագիտության համատեքստում։ Աշխատաժողովին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ ...

BACK_TO_TOP