20:56 21.11.2024
Նոյեմբերի 21-ին Լիոնում ընթացող «Օվերն-Ռոն – Ալպ – Հայաստան – Սյունիք բարեկամության օր» միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Հայաստանի և ռեգիոնի միջև տնտեսական համագործակցության խորացման հեռանկարներին։
Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի առաջարկով ՕՌԱ-Հայաստան տնտեսական առաջին այս հանդիպումը նվիրված էր «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության» ճանապարհային քարտեզի կարևորագույն ուղղություններից մեկին՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկայի ոլորտին, մասնավորապես` վերականգնվող էներգիային։ Համաժողովին ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։
Համաժողովը մեկնարկել է ՕՌԱ ռեգիոնի փոխնախագահ Ֆիլիպ Մյունիեի ելույթով, ով, ողջունելով ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի գլխավորությամբ միջոցառումներին մասնակցող հայկական պատվիրակությանը, վերահաստատել է ռեգիոնի հանձնառությունը՝ խորացնելու Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը։
Բացման խոսքով հանդես է եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ով ընդգծել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության չիրացված ներուժը և այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։
Համաժողովի ընթացքում ֆրանսիական երկու ձեռնարկությունների՝ «Veolia» ընկերության ներկայացուցիչ Ֆրանսուա Լաֆորեն և «Nepsen» ընկերության ներկայացուցիչ Մանոն դ’Օտհյուիլը ներկայացրել են Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու իրենց փորձը։
Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի՝ ներդրումների գծով տնօրեն Գոհար Գալյանը և ՕՌԱ ռեգիոնի ձեռնարկությունների տնօրենների խորհրդի նախագահ Ֆրանկ Կոլկոմբեն ներկայացրել են համապատասխանաբար Հայաստանի և ՕՌԱ ռեգիոնի ներդրումային հնարավորությունները։
Համաժողովը եզրափակվել է «Հայաստանում և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնում տնտեսական հնարավորությունները էներգետիկայի ոլորտում» թեմայով կլոր սեղանի անցկացմամբ, որին հայկական կողմից բանախոսել են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, «AMBER CAPITAL» ընկերության տնօրեն Կարեն Արաբյանը, «R2E2» հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը, իսկ ֆրանսիական կողմից՝ ՕՌԱ ռեգիոնի` բնապահպանության և էկոլոգիայի հարցերով փոխնախագահ Թիերի Կովաքսը, ռեգիոնի էներգետիկ զարգացման մրցունակության կազմակերպության միջազգային զարգացման պատասխանատու Ինգրիդ Միլսենտը, «Bpi France-AURA» պետական հիմնադրամի միջազգային զարգացման պատասխանատու Մարեկ Վոդան և «Nuclear Valley» տնտեսական զարգացման տնօրեն Nuclear Valley-ի տնտեսական զարգացման տնօրեն Ժան-Ֆիլիպ Բալլան։
Համաժողովի ավարտին բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին։
23:59 19.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 19.05.2025
Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնումԿենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […] ...
23:52 19.05.2025
Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […] ...
23:50 19.05.2025
Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներովԳյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:45 19.05.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ […] ...
23:39 19.05.2025
Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերիԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում: ...