Ճապոնիան Լիբանանից և Իսրայելից պահանջել է պահպանել հրադադարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+28.09 oC

Ճապոնիան Լիբանանից և Իսրայելից պահանջել է պահպանել հրադադարը

08:58 03.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ճապոնիայի կառավարությունը մտահոգված է լիբանանա-իսրայելական սահմանային գոտում իրավիճակի վատթարացմամբ և բոլոր կողմերից պահանջում է իրականացնել հրադադարի համաձայնագիրը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Կեյչիրո Տաչիբանան։

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, Ճապոնիան կշարունակի պահանջել, որ բոլոր կողմերը լիովին պահպանեն հրադադարի համաձայնագիրը, ինչպես նաև միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանային կայունության ապահովման համար»,- ասել է նա։

Նոյեմբերի 27-ին ուժի մեջ է մտել 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների բռնկումից հետո Իսրայելի և Լիբանանի միջև առաջին զինադադարի մասին համաձայնագիրը։ Այն նախատեսում է լիբանանյան բանակի տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։

Իր հերթին, հրեական պետությունը կսկսի աստիճանաբար (մինչև 60 օրվա ընթացքում) իր զորքերը դուրս բերել Լիբանանի տարածքից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի հետ խորհրդակցություններ են անցկացվում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Արմեն Գրիգորյան

14:29 29.05.2025

Ադրբեջանի հետ խորհրդակցություններ են անցկացվում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը դիվանագիտական ​​խողովակներով խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հիմա մենք դիվանագիտական ​​խողովակով խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև դրա տեքստը վերջնականացված է և միակ […] ...

Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ․ Անչելոտի

14:20 29.05.2025

Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ․ Անչելոտի

Բրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել բրազիլացիների մասին: «Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ: Սա մեծ պատիվ է: Իմ առջև լուրջ խնդիր է դրվել՝ այնպես անել, որ Բրազիլիան կրկին դառնա աշխարհի չեմպիոն: Առաջ կգնանք միասին: Մեզ հարկավոր են բոլոր ֆուտբոլիստները»,- ասել է իտալացի մասնագետը: Անչելոտին նախորդ 4 […] ...

Մահվան ելքով վրաերթ Ներքին Գետաշեն գյուղում

14:11 29.05.2025

Մահվան ելքով վրաերթ Ներքին Գետաշեն գյուղում

Մայիսի 27-ին` ժամը 21.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա Սերգո Գ.-ի, որը, մահացել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ ...

Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

14:01 29.05.2025

Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 29-ին կեսօրից հետո, 30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Երևանում մայիսի 29-ին և հունիսի 2-ին երեկոյան, 30-ին և հունիսի 3-ին […] ...

1 զոհ, 4 վիրավոր. ճանապարհատրանսպորտային պատահար Վանաձորում

13:52 29.05.2025

1 զոհ, 4 վիրավոր. ճանապարհատրանսպորտային պատահար Վանաձորում

Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի բեռնատարին։ 21-ամյա ուղևոր Սեյրան Ն.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը և երեք ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

«Չելսին» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսը

13:44 29.05.2025

«Չելսին» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսը

«Չելսին» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի տիտղոսը։ Մրցաշարի եզրափակչում լոնդոնյան ակումբըը 4-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բետիսի» դեմ խաղում։ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայացած հանդիպման 9-րդ րոպեին անդալուզյան թիմին հաշվի մեջ առաջ մղեց Աբդե Էզալզուլին: Թիմերն ընդմիջման գնացին «Բետիսի» օգտին հաղթական հաշվով: Երկրորդ կեսում, սակայն, Էցնո Ֆեռնանդեսի, Նիկոլաս Ջեքսոնի, Ջեյդոն Սանչոյի ու Մոյզես Կայսեդոյի գոլերի շնորհիվ Մարեսկայի գլխավորած […] ...

BACK_TO_TOP