17:00 03.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիա կժամանի շաբաթ օրը՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը, 2019 թվականին հրդեհից վերականգնումից հետո:
«Ուրախ եմ հայտարարելու, որ շաբաթ օրը կժամանեմ Փարիզ՝ մասնակցելու հինգ տարի առաջ հրդեհից հետո վերականգնված պատմական, հոյակապ Աստվածամոր տաճարի բացման արարողությանը», – հայտարարել է Թրամփը Truth Social-ում։
Բացի այդ, նա ընդգծել է «հսկայական աշխատանքը, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կատարել է տաճարի վերականգնման ուղղությամբ»։
Le Figaro-ն նշում է, որ սա կլինի Թրամփի առաջին արտասահմանյան այցը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո։
14:50 29.05.2025
Ռոնալդուն կարիերայի շարունակության երկու տարբերակ ունիԿրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրից» կարող է տեղափոխվել «Ալ Հիլալ», հայտնում է Foot Mercato-ն։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն այժմ կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի, որոնք ցանկանում է լրջորեն քննարկել։ 40-ամյա հարձակվողը կարող է մնալ «Ալ Նասրում» և ակումբի հետ կնքել նոր պայմանագիր, որի հարցում կողմերը բանավոր համաձայնություն ունեն։ Մյուս տարբերակն «Ալ Հիլալ» տեղափոխությունն է։ «Ալ Հիլալը» […] ...
14:38 29.05.2025
Ֆիդանը խոսել է Ուկրաինայում երկարաժամկետ զինադադարի հեռանկարների մասինՈւկրաինայում երկարաժամկետ զինադադարը իրատեսական լուծում է, Թուրքիան մի շարք բանաձևեր է կիսել կողմերի հետ, ասել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ Ֆիդանը մայիսի 25-27-ը այցով գտնվում էր Մոսկվայում, նրան ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մի շարք բանակցություններ է վարել ռուս պաշտոնյաների հետ։ «Այժմ կգնանք և կհանդիպենք ուկրաինացիների հետ: Եթե համեմատենք կողմերի դիրքորոշումները, ապա երկարաժամկետ […] ...
14:29 29.05.2025
Ադրբեջանի հետ խորհրդակցություններ են անցկացվում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար․ Արմեն ԳրիգորյանՀայաստանը դիվանագիտական խողովակներով խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք, որովհետև դրա տեքստը վերջնականացված է և միակ […] ...
14:20 29.05.2025
Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ․ ԱնչելոտիԲրազիլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել բրազիլացիների մասին: «Հպարտ եմ, որ նշանակվել եմ աշխարհի լավագույն հավաքականի մարզիչ: Սա մեծ պատիվ է: Իմ առջև լուրջ խնդիր է դրվել՝ այնպես անել, որ Բրազիլիան կրկին դառնա աշխարհի չեմպիոն: Առաջ կգնանք միասին: Մեզ հարկավոր են բոլոր ֆուտբոլիստները»,- ասել է իտալացի մասնագետը: Անչելոտին նախորդ 4 […] ...
14:11 29.05.2025
Մահվան ելքով վրաերթ Ներքին Գետաշեն գյուղումՄայիսի 27-ին` ժամը 21.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա Սերգո Գ.-ի, որը, մահացել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ ...